Մայքլ Մորբիուսը մանկուց տառապել է արյան հազվագյուտ հիվանդությամբ և իր ողջ չափահաս կյանքը նվիրել է այդ հիվանդության բուժումը գտնելուն։ Եվ ահա Մայքլը հնարավոր փրկությունը տեսնում է չղջիկների արյան մեջ և դիմում է ռիսկային փորձարկման։ Փորձն անսպասելի արձագանք է առաջացնում. կապի մեջ մտնելով հիվանդ բջիջների հետ՝ փոխվում է Մորբիուսի մարմինը՝ վերածելով նրան արյունարբու հրեշի։
Երկու բառով ասած...
Իսկ հիմա կներկայացնենք ավելի մանրամասն։
«Մորբիուսի» լավագույն հատվածը ներածությունն է, որտեղ արյան հազվադեպ հիվանդությամբ տառապող Մայքլը փորձարկումներ է անում՝ օգտագործելով չղջիկներին: Եվ այս ամենը, սկզբունքորեն, այնքան հետաքրքիր է, որքան հերոսի կերպարանափոխումը։
Այսքանով «պլյուսները» ավարտվում են։
Այսպիսով, սկսենք նրանից, որ «Մորբիուսում» տեղի ունեցող ոչինչ նոր կամ օրիգինալ չէ: Քանի՞ անգամ ենք տեսել խելագար բժիշկների, որոնք իրենց գաղափարներով փորձել են գիտական բեկում մտցնել կամ իրենց նոր գյուտը փորձարկել են սեփական անձի վրա։ Սրան զուգահեռ՝ սցենարը չի շտապում մեզ խորասուզել տեղի ունեցողի մանրամասների մեջ՝ երբեմն ուղղակի նետելով պատահական սյուժետային գծեր։
Օրինակ՝ ի՞նչ հիվանդությամբ են տառապում հերոսները։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են նրանք քայլում հենակներով, բայց նրանց հիվանդության առանձնահատկությունները պարզապես դեն են նետվում։ Մորբիուսի՝ չղջիկների հետ շփվելու հանկարծակի կարողությունը, որը փոխառվել է Բեթմենի կոմիքսներից,սցենարը ոչ մի կերպ չի ապահովում: Նույնը կարելի է ասել նաև գործընկեր Մարտինայի հետ հանկարծակի հարաբերությունների մասին, որոնք ոչ մի տեղ չեն տանում:
Սրանք դեռ մանրուքներ են, իսկ այնպիսի հիմնարար բաների մասին, ինչպիսիք են հերոսի և հակառակորդի բացահայտումը, նրանց դիրքն ու մոտիվացիան, ընդհանրապես խոսք չկա։ Տպավորություն է ստեղծվում, որ սցենարիստները հենց սցենարում գրել են, որ հերոսն այսպես կամ այնպես է անում պարզապես, առանց պատճառի: Նույնը կարելի է ասել հակառակորդի մասին։
Լավ, սա կոմիքսի ադապտացիա է. այն իրականում հանճարեղ սցենարի կարիք չունի: Սա, թերևս,կարող ենք ընդունել, եթե դրա դիմաց հանդիսատեսին գոնե մի բան տրվեր։
Վիզուալը, լավագույն դեպքում, գալիս է 00-ականների վերջերից:
Նույնիսկ էքշն տեսարանները հետաքրքիր չեն։ Դրանցից շատերը նկարահանված են պղտոր ձևով, ինչը երբեմն դժվարեցնում է հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում: Այս խնդրից խուսափելու համար ռեժիսորն ձգձգում է ժամանակը, որպեսզի հանդիսատեսը լիարժեք վայելի տգեղ գրաֆիկան:
Ֆիլմի դերասանական կազմում ընդգրկված են Ջարեդ Լետոն, Մեթ Սմիթը և Ջարեդ Հարիսը։ Նրանք դերասաններ են, որոնք ոսկի արժեն, երազանք են ցանկացած ռեժիսորի համար։ Բայց իրականում ոչ մի դերասանական խաղ էլ չկար,ոչ մի, և սա, ակնհայտորեն, դերասաների մեղքը չէ։
Ի պաշտպանություն վերոնշյալի՝ կարող ենք բերել այն փաստը, որ Մեթ Սմիթն իր հարցազրույցներից մեկում ասել է, որ ընդհանրապես չի հասկանում իր հերոսին։
Արդյունքում․․․
Սուպերհերոսների մասին ֆիլմերը դարձել են այնքան գերիշխող, ֆինանսապես այնքան բարգավաճ, որ կինոգործիչները ցանկացած խաբեություն ընդունում են որպես պոտենցիալ ֆինանսական հաջողություն: Նույնիսկ Ջարեդ Լետոն չի կարող փրկել «Մորբիուսին»: Իհարկե, համաճարակն ազդել է արտադրության որակի վրա, բայց պատրաստի տարբերակը անպարկեշտորեն հում է թվում։
Տիտրերից հետո առկա տեսարանները հստակ ակնարկ են տալիս շարունակության մասին, բայց անձամբ ես հուսով եմ, որ այն երբեք լույս չի տեսնի:
P.S.
Ես վերջում սովորաբար ընթերցողին հաճելի դիտում եմ ցանկանում, բայց այս անգամ խնդրում եմ գումարը ծախսել ինչ-որ արժեքավոր բանի վրա:
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ19:46, 24 ապրիլի
«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել Շառլ Ազնավուրի՝ Հայաստան կատարած այցից16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով