Սպասում ենք մեծ պրեմիերայի. Թամարա Գվերդծիթելին Երեւանի «Սանսեթ Բուլվար» մյուզիքլի փորձին

ՇոկTok. «Մեզ գրել էին` թող ձեր օդանավի հետ մի բան լինի` դուք տեղ չհասնեք». Անի Արզումանյան

ՇոկTok. Անժելա Փարսադանյանը` ընկերոջից բաժանվելու, առողջական խնդրի ու կյանքի դժվարությունների մասին

2023-ի makeup թրենդներն ու հատուկ դիմահարդարում՝ Մարտի 8-ի համար՝ Սեդա Գրիգորյանից

Ի՞նչ նվեր են ակնկալում եւ ի՞նչ են պատրաստվում նվիրել մարտի 8-ին երիտասարդները

Հենզել Բրուտենցը վերադարձավ մեծ էկրաններ․ «Գործակալ 044. Օպերացիա Գառնի» ֆիլմի պրեմիերան, դերասանների հույզերն ու միջոցառման հյուրերը

Nemra-ի ռոքային 11-ամյակը․ խմբի ու երկրպագուների «երկխոսությունը»՝ բեմում ու բեմից դուրս

ՇոկTok. «Տիկտոկում ամենաքիչը 10000 դրամ եմ աշխատել». տիկտոկեր Նինա Տիտանյան

Միշլենի երկու աստղ ունեցող շեֆ-խոհարար Ֆլորենս Դալիանի գաստրո շոուն «Հայրիկ» Seven Visions Hotels, The Dvin ռեստորանում

Տիկտոկեր Նինա Տիտանյանի նոր կերպարը` «Բլբուլյանները 4» սիթքոմում

ՇոկTok. «Կյանքումս երբեք էլ մատուցող չեմ աշխատի». տիկտոկեր Ալեքս

«Սյուրպրիզ» սիթքոմի երկրորդ եթերաշրջանում կան նոր դերասաններ

«Chef’s Forest» նախագծի հեղինակ Հարութ Խաչատրյանը բադ է պատրաստել հողի տակ՝ ձնառատ լեռների ֆոնին

«Հանդիսատեսը բարձր տրամադրությամբ է հեռանալու դահլիճից». Աղաս Մանուկյանը` «Կյանքս» STAND UP-ի մասին

Քրիստինե Պեպելյանը՝ ԱՄՆ-ում իր առօրյայի, վոկալ ստուդիա հիմնելու եւ որդու՝ Արեգի հետ ժամանակ անցկացնելու մասին

50000-ից մինչեւ 400000 դրամ. ինչպես են նախընտրում հագնվել երիտասարդները եւ որքան արժեն նրանց look-երը

Տիկտոկերներ Մայիս Վարդանյանի ու Մոնիկա Պետրոսյանի սիրո պատմությունը

«Հիմա չենք նախատեսում երեխա ունենալ». Անդրանիկի եւ Օվսաննայի սիրո պատմությունն ու առաջիկա ծրագրերը

«Պրեմիերայի էի գնացել». Ի՞նչ է, գրողը տանի, այստեղ կատարվում. «Մորբիուս» (առանց սփոյլերի)

14:14, 10 ապրիլի

Մայքլ Մորբիուսը մանկուց տառապել է արյան հազվագյուտ հիվանդությամբ և իր ողջ չափահաս կյանքը նվիրել է այդ հիվանդության բուժումը գտնելուն։ Եվ ահա Մայքլը հնարավոր փրկությունը տեսնում է չղջիկների արյան մեջ և դիմում է ռիսկային փորձարկման։ Փորձն անսպասելի արձագանք է առաջացնում. կապի մեջ մտնելով հիվանդ բջիջների հետ՝ փոխվում է Մորբիուսի մարմինը՝ վերածելով նրան արյունարբու հրեշի։

Երկու բառով ասած...

Իսկ հիմա կներկայացնենք ավելի մանրամասն։

«Մորբիուսի» լավագույն հատվածը  ներածությունն է, որտեղ  արյան հազվադեպ հիվանդությամբ տառապող Մայքլը փորձարկումներ է անում՝ օգտագործելով չղջիկներին: Եվ այս ամենը, սկզբունքորեն, այնքան  հետաքրքիր է, որքան  հերոսի կերպարանափոխումը։

m1.jpg (53 KB)

Այսքանով «պլյուսները» ավարտվում են։

Այսպիսով, սկսենք նրանից, որ «Մորբիուսում» տեղի ունեցող ոչինչ նոր կամ օրիգինալ չէ: Քանի՞ անգամ ենք տեսել խելագար բժիշկների, որոնք իրենց գաղափարներով փորձել են գիտական ​​բեկում մտցնել կամ իրենց նոր գյուտը փորձարկել են սեփական անձի վրա։ Սրան զուգահեռ՝ սցենարը չի շտապում մեզ խորասուզել տեղի ունեցողի մանրամասների մեջ՝ երբեմն ուղղակի նետելով պատահական սյուժետային գծեր։

Օրինակ՝ ի՞նչ հիվանդությամբ են տառապում հերոսները։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են նրանք քայլում հենակներով, բայց նրանց հիվանդության առանձնահատկությունները պարզապես դեն են նետվում։ Մորբիուսի՝ չղջիկների հետ շփվելու հանկարծակի կարողությունը, որը փոխառվել է Բեթմենի կոմիքսներից,սցենարը  ոչ մի կերպ չի ապահովում: Նույնը կարելի է ասել նաև  գործընկեր Մարտինայի հետ հանկարծակի հարաբերությունների մասին, որոնք ոչ մի տեղ չեն տանում:

m2.jpg (75 KB)

Սրանք դեռ մանրուքներ են, իսկ այնպիսի հիմնարար բաների մասին, ինչպիսիք են հերոսի և հակառակորդի բացահայտումը, նրանց դիրքն ու մոտիվացիան, ընդհանրապես խոսք չկա։ Տպավորություն է ստեղծվում, որ սցենարիստները հենց սցենարում գրել են, որ հերոսն այսպես կամ այնպես է անում  պարզապես, առանց  պատճառի: Նույնը կարելի է ասել հակառակորդի մասին։

Լավ, սա կոմիքսի ադապտացիա է. այն իրականում հանճարեղ սցենարի կարիք չունի: Սա, թերևս,կարող ենք ընդունել, եթե դրա դիմաց հանդիսատեսին գոնե մի բան տրվեր։

Վիզուալը, լավագույն դեպքում, գալիս է 00-ականների վերջերից:

Նույնիսկ էքշն տեսարանները հետաքրքիր չեն։ Դրանցից շատերը նկարահանված են պղտոր ձևով, ինչը երբեմն դժվարեցնում է հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում: Այս խնդրից խուսափելու համար ռեժիսորն  ձգձգում է ժամանակը, որպեսզի հանդիսատեսը լիարժեք վայելի տգեղ գրաֆիկան:

Ֆիլմի դերասանական կազմում ընդգրկված են Ջարեդ Լետոն, Մեթ Սմիթը և Ջարեդ Հարիսը։ Նրանք դերասաններ են, որոնք ոսկի արժեն, երազանք են ցանկացած ռեժիսորի համար։ Բայց իրականում ոչ մի դերասանական խաղ էլ չկար,ոչ մի, և սա, ակնհայտորեն, դերասաների մեղքը չէ։

Ի պաշտպանություն վերոնշյալի՝ կարող ենք բերել այն փաստը, որ Մեթ Սմիթն իր հարցազրույցներից  մեկում ասել է, որ ընդհանրապես չի հասկանում իր հերոսին։

m3.jpg (35 KB)

Արդյունքում․․․

Սուպերհերոսների մասին ֆիլմերը դարձել են այնքան գերիշխող, ֆինանսապես այնքան բարգավաճ, որ կինոգործիչները ցանկացած խաբեություն ընդունում են որպես պոտենցիալ ֆինանսական հաջողություն: Նույնիսկ Ջարեդ Լետոն չի կարող փրկել «Մորբիուսին»: Իհարկե, համաճարակն ազդել է արտադրության որակի վրա, բայց պատրաստի տարբերակը անպարկեշտորեն հում է թվում։  

Տիտրերից հետո առկա տեսարանները հստակ ակնարկ են տալիս շարունակության մասին, բայց անձամբ ես հուսով եմ, որ այն երբեք լույս չի տեսնի:

P.S.

Ես վերջում սովորաբար ընթերցողին հաճելի դիտում եմ ցանկանում, բայց այս անգամ խնդրում եմ գումարը ծախսել ինչ-որ արժեքավոր բանի վրա:

Նորայր Նազարյան

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության