Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Ջոնի Դեփն առաջին անգամ մեկնաբանել է ձայնագրությունը, որում խնդրում է վնասել իրեն

13:59, 26 ապրիլի

Ամերիկացի դերասան Ջոնի Դեփն առաջին անգամ խոսել է ձայնագրության մասին, որում նախկին կնոջը` 36-ամյա Էմբեր Հերդին, խնդրում է դանակով վնասել իրեն, հայտնում է USA Today-ը:

Ամերիկացի դերասաններ Ջոնի Դեփի եւ Էմբեր Հերդի ամուսնալուծության վերաբերյալ գործով վերջերս կայացած դատական նիստերից մեկի ընթացքում Հերդը ձայնագրություն է միացրել, որում լսվում է, թե ինչպես է «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմաշարի աստղը նախկին կնոջը խնդրում իրեն վնասել դանակով, ինչպես նաեւ փորձում է սուր իրով վնասել իրեն այն դեպքում, երբ արտիստը փորձում է հանգստացնել նախկին ամուսնուն:

Հերդի խոսքով` խոսակցությունը ձայնագրվել է 2016թ.-ին` Սան Ֆրանցիսկոյում իրենց հանդիպման ժամանակ: Նախքան այդ Էմբերը հայտարարել էր, որ Ջոնիի կողմից ընտանեկան բռնության զոհ է դարձել:

Խոսելով ձայնագրության մասին` Դեփը հայտարարել է, որ այդ պահին նախկին կնոջ բազմաթիվ մեղադրանքների պատճառով իր նյարդերը տեղի են տվել:

«Ինձ հունից հանել էր այն, որ նա ցանկանում էր շփվել ինձ հետ: Այդ ժամանակ բոլոր լուրերն այն մասին էին, իբրեւ ես արել եմ այդ սարսափելի բաները»,- ասել է արտիստը:

«Գրպանումս դանակ կար, ես պարզապես հանեցի այն ու ասացի. «Ահա, վնասիր ինձ, դա այն է, ինչ դու ուզում ես անել: Ի վերջո, դու տարար ամեն ինչ: Դու ուզում ես իմ արյո՞ւնը տեսնել: Վերցրու սա: Խմիր իմ արյունը»: Բայց նա հրաժարվեց»,- դատարանում ասել է Դեփը:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել