1.Նուշի յուղը, որպես դեմքի հակատարիքային քսուք
Վիտամին E-ի բարձր պարունակության շնորհիվ կոսմետիկ նուշի յուղը հիանալի այլընտրանք է հակակնճիռային քսուքներին։ Այն հարթեցնում է դեմքի մաշկը՝ վերականգնելով դրա առաձգականությունն ու տոնուսը, ձգելով օվալը եւ թարմացնելով դեմքի երանգը։
2.Որպես ձեռքերի քսուք
Յուղում առկա վիտամին A-ն օգնում է խոնավեցնել մաշկը եւ պաշտպանել այն շրջակա միջավայրի բացասական ազդեցությունից ու լվացող միջոցների ագրեսիվ բաղադրիչներից:
3.Որպես կոպերի քսուք
Նուշի յուղն ունի թեթեւ տեքստուրա եւ չի առաջացնում այտուցներ, ուստի այն կարելի է քսել նույնիսկ կոպերի նուրբ մաշկին՝ աչքերի շուրջ բարակ կնճիռները հարթելու համար։
4.Որպես մազերի աճի արագացուցիչ
Ինչպե՞ս օգտագործել նուշի յուղը մազերի աճի համար: Շաբաթը 2-3 անգամ մերսման շարժումներով քսեք մազերի արմատներին, եւ դրանց աճը կարագանա գրեթե 2 անգամ։
5.Որպես հակացելյուլիտային միջոց
Նուշի յուղով մերսման դեպքում մարմնի մաշկը կձեւափոխվի՝ մակերեսը կդառնա ավելի հարթ, առաձգական, եւ բշտիկները կվերանան։ Բացի այդ, նուշի յուղն օգնում է մարմնի վրա առկա գծերի առկայության դեպքում։
6.Որպես այրվածքների դեմ միջոց
Նուշի յուղը հիանալի խնամքի միջոց է այրավածք ստացած մաշկի համար. այն խոնավեցնում է, հանգստացնում եւ միեւնույն ժամանակ վերացնում կարմրությունը:
7.Որպես պզուկների դեմ միջոց
Խնդրահարույց մաշկի տերերը կգնահատեն նուշի յուղի հակաբակտերիալ ազդեցությունը, որն ապահովում է դրա մաս կազմող վիտամին F-ը: Գիշերն այն քսեք խնդրահարույց հատվածում, իսկ առավոտյան ատելի բշտիկից հետք չի մնա:
8.Որպես մազերի դիմակ
Մազերն ավելի հարթ, փայլուն եւ ծավալուն դարձնելու համար՝ առատորեն քսեք նուշով մազերի դիմակը ողջ երկարությամբ, փաթեթեք սրբիչով եւ թողեք մեկ ժամ, ապա լվացեք տաք ջրով ու մի քիչ շամպունով:
Աղբյուրը՝ Ivona.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:47, 30 հունիսի
«Ընտանիքս»․ Տիրուհի Հակոբյանն առաջին անգամ հրապարակել է նորածին դստեր լուսանկարը10:12, 30 հունիսի
Բլոգեր Իլոնա Դրոժը Մոսկվայում «Դոշիրակից» տուն է կառուցել (ֆոտո)09:00, 30 հունիսի
ՀՈՒՆԻՍԻ 30-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:39, 29 հունիսի
«7 տարի»․ Արեւիկ Ուդումյանի եւ ամուսնու ջերմ լուսանկարը23:12, 29 հունիսի
HBO-ն պաշտոնապես թողարկել է «Իսկական դետեկտիվ» սերիալի 4-րդ եթերաշրջանը22:47, 29 հունիսի
«Ամեն ինչ վստահության եւ ոճի մասին»․ Մադոննա Հարությունյանի գրավիչ լուքը22:12, 29 հունիսի
Սանդրա Բուլոկի նախկին ամուսինը հարաբերություններն օրինականացրել է մեծահասակների համար նախատեսված ֆիլմերի աստղի հետ21:39, 29 հունիսի
«Սա Նեապոլը չէ, սա Դիլիջանն է»․ Յուլյա Ֆինկ (ֆոտո)21:12, 29 հունիսի
Պատճառներ, որոնց հետեւանքով տղամարդիկ չեն ցանկանում ամուսնանալ20:49, 29 հունիսի
Տոպը՝ կիսաշրջազգեստի համադրությամբ․ Աննա Դովլաթյանի ամառային լուքը20:19, 29 հունիսի
Հայտնի են «Շտապօգնություն» սերիալի աստղի մահվան հնարավոր պատճառները19:41, 29 հունիսի
«Նկարահանմանը պատրաստ»․ Անի Խաչիկյան (ֆոտո)