Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Լուիզա Ներսիսյանի, Սոս Ջանիբեկյանի, Բաբկեն Չոբանյանի, Ռաֆայել Երանոսյանի ու այլ հայտնիների մասնակցությամբ՝ «Պոլլի» ֆիլմի փակ պրեմիերան (ֆոտո)

15:15, 29 ապրիլի

Երեկ՝ ապրիլի 28-ին, Երեւանում կայացավ ռեժիսոր Արտյոմ Հարությունյանի «Պոլլի» գեղարվեստական ֆիլմի փակ դիտումը, որին ներկա էին դերասանական կազմն ու լրատվամիջոցները:

«Պոլլի»-ն մանկապատանեկան ֆիլմ է, որը պատմում է 12-ամյա տղայի ու շան ամուր ընկերության մասին, որն առանցքային է դառնում մի շարք բացահայտումների համար: Ռեժիսոր Արտյոմ Հարությունյանը բազմիցս նշել է, որ ֆիլմի նպատակն է ընտանիքի ու իրական ընկերության կարեւորության շեշտադրումը, Հայաստանի բնության պահպանումն ու որսագողության քննադատումը.

279372290_506963534443675_4308464479366515334_n.jpg (89 KB)

«Գաղափարը ծնվել է իմ եւ 12-ամյա տղայիս մոտ. թե´ սցենարային լուծումները, թե´ դերասանական կազմի ընտրությունը կատարել ենք միասին: Քանի որ ֆիլմը հենց իր տարիքային խմբի համար է նախատեսված, որոշեցի վստահել իրեն: Շատ սիրով ու մեծ եռանդով ենք նկարահանել այս կինոնկարը` անտեսելով ցուրտը, հոգնածությունն ու մյուս դժվարությունները»,- նշեց ռեժիսորը:

Լուիզա Ներսիսյանը ֆիլում մարմնավորում է գլխավոր հերոսի՝ Նարեկի մայրիկին: Դերասանուհին ընդգծեց, որ սիրով է համաձայնվել նկարահանվել նախագծում՝ հաշվի առնելով նաեւ դրա դաստիարակչական հաղորդագրությունը.

279278662_363634992456617_5494467643230593494_n.jpg (109 KB)

279137542_1146879782548127_2388078505960782106_n.jpg (146 KB)

«Առաջարկը ստացա Արտյոմից. ուղարկեց սցենարը, միասին կարդացինք, ու ինձ համար այն կարեւոր էր, քանի որ մանկական ֆիլմեր մեզ մոտ շատ քիչ են նկարում, այդպիսով՝ միանգամից համաձայնվեցի, որովհետեւ բարություն կար պատմության մեջ, ընկերասիրություն... Կարծում եմ` երեխաներին ճիշտ ուղղորդող ֆիլմ է»:

Դերասանուհու կարծիքով՝ ճիշտ մոտեցում է, երբ մանկապատանեկան ֆիլմերում կան նաեւ հասուն հաղորդագրություններ. «Այժմ մեզ պետք են ֆիլմեր, որոնց մեջ կներառվեն նաեւ հասուն թեմաներ, բայց կարեւոր է հասկանալ, թե տվյալ անդրադարձով ուր ես ցանկանում ուղղորդել պատանիներին»,- հավելեց նա:

279103269_678013723432865_6429712967169090910_n.jpg (132 KB)

Նարեկի հայրիկին ֆիլմում մարմնավորում է Սոս Ջանիբեկյանը, որը մի քանի նախագծի շրջանակում արդեն հասցրել էր համագործակցել Արտյոմի հետ:

«Երբ Արտյոմը պատմեց, որ պատանեկան ֆիլմ է ցանկանում նկարահանել երեխայի, շան մասին, այդ գաղափարն ինձ հետաքրքրեց, բացի այդ՝ երկար ժամանակ չէի նկարահանվել, ու ցանկություն առաջացավ լինել նախագծում: Ֆիլմը նաեւ բարի փոխհարաբերությունների մասին է, այն մասին, որ վերջում բարին հաղթում է: Կարծում եմ` այսօր մեր երեխաներին պետք են ֆիլմեր, որոնք կնպաստեն նրանց հետաքրքիր ժամանցին, ինչ-որ բան կսովորեցնեն»,- ասաց դերասանը:

279386764_1126966317849451_3245404055542837636_n.jpg (129 KB)

279153873_1154449172042575_7982614456695669581_n.jpg (141 KB)

«Պոլլի» ֆիլմի մյուս առանցքային դերերում հանդես են գալիս Բաբկեն Չոբանյանը, Էդիկ Առաքելյանը, Արամ Կարախանյանը, Ռաֆայել Երանոսյանը, Վահագն Գալստյանը, Տիգրան Գյուլումյանը, Միլենա Ավանեսյանը եւ Վիկտորյա Մուրադյանը:

279056397_836743733862091_3439787940778796262_n.jpg (131 KB)

279436867_1272820673247853_3542204292903410770_n.jpg (120 KB)

Ֆիլմը կինոթատրոններում կարող եք դիտել մայիսի 5-ից:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Շուշան Անտոնյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել