Քարդաշյան ընտանիքի երկրպագուներին զայրացրել է, որ Քիմը պարբերաբար ֆոտոշափով մշակում է երեխաների հետ լուսանկարները․ օգտատերերը կարծում են, որ ապագայում նրանք «թերապիայի» կարիք կունենա, հայտնում է Daily Mail-ը։
Քիմ Քարդաշյանը սոցիալական ցանցերում զայրույթ է առաջացրել, երբ խոստովանել է, որ Դիսնեյլենդում արված լուսանկարների շարքում իր զարմուհու՝ Թրուի դեմքը ֆոտոշոփով «տեղափոխել» է մյուս զարմուհու՝ Սթրոմիի մարմնին, քանի որ դա «համապատախանում էր իր սոցիալական ցանցի էջի էսթետիկային»։
Քիմ Քարդաշյանը լուսանկարները հրապարակել է դեկտեմբերի 31-ին, եւ երկրպագուները նրան անմիջապես մեղադրել էին ֆոտոշոփի օգտագործման մեջ․ Սթորմիին նման զգեստով տեսել էին TikTok-ի տեսահոլովակում, որն ավելի վաղ հրապարակել էր Քայլի Ջենները։ Սկանդալը թափ է հավաքել հունվարի սկզբին, երբ Քլոե Քարդաշյանը խոստովանել է, որ ապրիլի 12-ին իր դուստրը՝ Թրուն, առաջին անգամ է Դիսնեյլենդ գնացել։
Օրերս Քիմը վերջապես խոստովանել է, որ ֆոտոշոփ է օգտագործել, որպեսզի լուսակարներն «իդեալականորեն համապատասխանեն սոցիալական ցանցի իր էջին»։ Աստղի հետեւորդները զայրացել են եւ բազմաթիվ բացասական մեկնաբանություններ գրել։
«Թերապիայի քանակը, որի կարիքը կունենան այս խեղճ երեխաները, կոտրում է սիրտս»,- գրել է հետեւորդներից մեկը։ «Լավ չէ։ Խեղճ երեխաները փոխարինում են միմյանց»,- գրել է մեկ այլ օգտատեր։
Ըստ Cosmo-ի նյութերի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:23, 19 օգոստոսի
Սալմա Հայեքը կարող է նկարահանվել «Սեւ հայելի»-ի նոր եթերաշրջանում22:12, 19 օգոստոսի
Քսենիա Սոբչակը բացահայտել է Դմիտրի Նագիեւի՝ «Ձայնը» շոուից հեռանալու իրական պատճառը21:12, 19 օգոստոսի
Ինքնագնահատականը բարձրացնելու հինգ ֆրանսիական մեթոդ20:12, 19 օգոստոսի
Barbie-ի ստեղծողները դատի են տվել Նիկի Մինաժի ընկերությանը19:44, 19 օգոստոսի
Հոլիվուդյան դերասանուհիներ, որոնք ունեն հայտնի նմանակներ (ֆոտո)19:12, 19 օգոստոսի
Դերասան Մեթ Սմիթին սրով վիրավորել են «Գահերի խաղի» պրիքվելի նկարահանման ժամանակ18:29, 19 օգոստոսի
Բլոգեր Քսենիա Դուկալիսն ամուսնացել է Հայաստանում (ֆոտո)17:48, 19 օգոստոսի
«Բարություն ու սեր տարածեք, մարդիկ»․ Արեւիկ Ալավերդյան17:12, 19 օգոստոսի
Ջոան Ռոուլինգն ու Warner Bros.-ն աշխատում են «Հարի Փոթերի» սփին-օֆֆի վրա16:42, 19 օգոստոսի
Գյումրիում կայանալիք «Սիմֆոնիկ Ռեինկարնացիա» համերգը հետաձգվել է16:12, 19 օգոստոսի
Հագուստի իր նոր հավաքածուն վաճառել է պարկերում․ Քանյե Ուեսթը պատասխանել է քննադատություններին (ֆոտո)15:51, 19 օգոստոսի
«Հիմա ի՞նչ, վե՞րջ, կեցցե ուրախությունը, երաժշտությունը, հրավառությունը»․ Դիանա Գրիգորյան