Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Պրեմիերայի էի գնացել». Մի՞թե սա վերջն է. «Ֆանտաստիկ գազաններ: Դամբլդորի գաղտնիքները» (առանց սփոյլերի)

16:09, 1 մայիսի

Պրոֆեսոր Ալբուս Դամբլդորը իմանում է, որ հզոր մութ կախարդ Գելերտ Գրինդելվալդը ցանկանում է տիրել աշխարհին։ Դամբլդորը խնդրում է Նյուտ Սկամանդերին գլխավորել ականավոր կախարդների և մեկ խիզախ մագլի թիմը, որի անդամները գնում են դեպի  աներևակայելի վտանգավոր արկածները և պայքարում են Գրինդելվալդի կողմնակիցների դեմ, որոնց թիվը գնալով ավելանում է։ Բայց այս առաքելության մեջ ի՞նչ դեր է պատրաստվել հենց Դամբլդորի համար:

Մենք բոլորս սովոր ենք Հարի Փոթերի մասին բոլոր ֆիլմերի, այդ թվում՝ «Ֆանտաստիկ գազաններ»-ի երկարատևությանը։ Բայց խնդիրը, սովորաբար,ոչ թե բուն տեւողության, այլ պատկերում իրադարձությունների ու ինտրիգների կենտրոնացման մեջ է։

Եթե ​​ֆիլմը հարուստ է, հետաքրքիր, դինամիկայով ու եռանդով, ապա ինչքան էլ այն տևի՝ մեկ ժամ կամ երեք ժամ, միեւնույն է, այն դիտելը հետաքրքիր կլինի։ Այս տեսանկյունից դիտարկելիս «Ֆանտաստիկ գազաններ. Դամբլդորի գաղտնիքները» կանգ է առել  խաչմերուկում: Կա սյուժե, կա ինտրիգ, կա իրադարձությունների ամբողջություն, կա գոնե դրամատուրգիա, բայց սա ամենադինամիկ ու գրավիչ ֆիլմը չէ։

d1.jpg (35 KB)

Այն «Դամբլդորի գաղտնիքները» ֆիլմի երկրորդ մասի ֆոնին լավ տեսք ունի։

Ֆիլմի կախարդանքը նույնպես լավն է: Գեղեցիկ կախարդանքներ, խալաթներ, անհետացող առարկաներ և, իհարկե, այդ ֆանտաստիկ արարածները․ այս գեղեցիկ պատկերներից դիտողի հոգին  պարզապես հրճվանքով է լցվում։

Այդպիսի հաճելի պահերը շատ չեն, բայց վառ են, հետաքրքիր, տպավորիչ։ Կտեսնենք մի փոքրիկ Հոգվարթսը, նրա սրահներն ու սենյակները, ոսկե սնիտչը և նույնիսկ քվիդիչ, տնային էլֆերին: Ուղղակի նոստալգիա:

d2.jpg (95 KB)

Դերասանական կազմը փայլում է:

Էդդի Ռեդմեյնը խարիզմատիկ է և հմայիչ:

Ջուդ Լոուն հիանալի ընտրություն է Դամբլդորի դերի համար․ այդ դերում  ուրիշին անհնար է պատկերացնել։

Մադս Միկելսենը, իհարկե, հոյակապ է չարագործների դերերում, բայց Գրինդելվալդի դերում անկրկնելի Ջոնի Դեփը հավերժ կմնա երկրպագուների սրտերում։

Սակայն բոլոր առավելությունների հետ մեկտեղ՝ ֆիլմը  ժառանգել է իր նախորդի «խոցերը»։ Ինչպես երկրորդ մասում, այնպես էլ այստեղ սցենարից մի փունջ մանրուքներ են պատրաստել (չնայած փորձել են մի քիչ հղկել ու մի կերպ տալ նախորդ մասից օդում մնացած հարցերի պատասխանները)։

Բավականին ակնհայտ բացասական կողմ է նաև այն, որ ֆիլմում առկա է կերպարների հսկայական քանակ։ Այստեղ և՛ նրանք են, ովքեր նախկինում չեն բացահայտվել, և՛ բոլորովին նոր դեմքեր:

Այդ պատճառով ֆիլմի առաջին ժամը պարզապես թույլ է և, անկեղծ ասած, ձանձրալի:

Ֆրանչայզի ճակատագիրը մազից է կախված, և, հասկանալով դա, ստեղծողները այնպիսի ավարտ ներկայացրին, որը ինչ-որ կերպ կարելի է ընկալել որպես ամբողջ պատմության ավարտ (չնայած հայտարարվել էր 5 ֆիլմի մասին)՝ միևնույն ժամանակ  թողնելով շատ անպատասխան հարցեր։

Արդյունքում՝«Դամբլդորի գաղտնիքները» տեղ-տեղ լավն է, բայց անավարտ պահերը շատ են, էմոցիաները քիչ են, ինչ-որ ցնցում է պակասում։ Եվ ,իհարկե, ավելորդ շատ բաներ խանգարում են էկրանին ցուցադրվածը նորմալ ընկալել։

d3.jpg (38 KB)

P.S.

Երջանկությունը կարելի է գտնել նույնիսկ ամենամութ ժամանակներում, եթե չմոռանաք դիմել լույսին:

Հարրի Փոթերը և Ազկաբանի բանտարկյալը. Ալբուս Դամբլդոր:

Հաճելի դիտում

Նորայր Նազարյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել