Vogue-ի խմբագիր Աննա Վինտուրն առաջին անգամ Met Gala-ին հրավիրել է Քարդաշյան ընտանիքի բոլոր անդամներին, որոնք երբեք ներկա չեն եղել միջոցառմանը, հայտնում է Page Six-ը։
Աղբյուրը պարբերականին հայտնել է, որ «Vogue» ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրի հրավերով՝ ամենամյա պարահանդեսին ներկա կլինեն Քիմ Քարդաշյանն ընկերոջ՝ Փիթ Դեւիդսոնի հետ, նրա մայրը՝ Քրիս Ջենները եւ քույրերը՝ Քենդալ եւ Քայլի Ջեններներն, ինչպես նաեւ Քլոե եւ Քորթնի Քարդաշյանները, որոնք միջոցառմանն առաջին անգամ կմասնակցեն։ Քորթնիին կընկերացնի նրա սիրելին՝ երաժիշտ Թրեւիս Բարքերը։
Նշվում է, որ պարահանդեսին ներկա չի լինի Քայլի Ջենների փեսացուն՝ Թրեւիս Սքոթը, որը հազվադեպ է հանրությանը ներկայանում նախորդ տարվա նոյեմբերին Հյուսթոնում համերգի ընթացքում մի քանի մարդու մահվանից հետո։
Աննա Վինտուրը հյուրերի ցանկը կազմում է 1995թ․-ից եւ յուրաքանչյուր տարի խնամքով ընտրում է մասնակիցներին։ Նախորդ տարի հաղորդվում էր, որ Քլոեն եղել է հյուրերի ցանկի վերջում՝ «պահեստայինների նստարանին»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:43, 13 օգոստոսի
«Նուրբ»․ Մերի Երեմյանի լուսանկարը21:12, 13 օգոստոսի
Ինչպես պետք է ինտրովերտը հանդիպման գնա20:44, 13 օգոստոսի
«Սիրտս կրակով լցվավ»․ ծնվել է Արամ MP3-ի երրորդ երեխան20:14, 13 օգոստոսի
Քանյե Ուեսթը նոր ընկերուհի ունի՞19:39, 13 օգոստոսի
«Գեղեցիկ հայուհի»․ Հրաչուհի Ութմազյանի դասական լուքը19:12, 13 օգոստոսի
A$AP Rocky-ի ենթադրյալ զոհը հայտարարել է, որ ռեփերի երկրպագուները սպառնում են իրեն18:44, 13 օգոստոսի
Վառ զգեստ․ Վիկտորյա Սահակյանի գրավիչ լուքը18:09, 13 օգոստոսի
Երգչուհի Միշել Բրենչը ձերբակալվել է ընտանեկան բռնության կասկածանքով17:43, 13 օգոստոսի
«Գեղեցկուհի»․ Թամարա Գեւորգյանի ֆոտոշարքը17:01, 13 օգոստոսի
«Խաղաղ Դոն» ֆիլմի աստղը հայտնվել է հիվանդանոցում16:43, 13 օգոստոսի
Օլյա Հակոբյանը՝ լողազգեստով16:12, 13 օգոստոսի
Օրվա թիվը․ Քայլի Ջենները մորից 100 հազար դոլար արժեքով նվեր է ստացել (վիդեո)