Դերասաններ Նազիկ Բաղդասարյանն ու Արթուր Գեղամյանը սպասում են իրենց երկրորդ երեխային: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Նազիկն ասաց, որ գտնվում է ամենաերանելի կարգավիճակում. «Զգացողություններս այլ են, երջանկության չափաբաժինը՝ նույնքան շատ»,-անդրադառնալով առաջին ու երկրորդ հղիությունների շրջանում ունեցած ապրումներին՝ նշեց դերասանուհին:
Ինչպես Նազիկն է ասում՝ այժմ հղիության ամենակարեւոր՝ երրորդ եռամսյակում է, ու կամաց-կամաց պատրաստվում է փոքրիկի հետ հանդիպմանը.
«Հրաշալի եմ ինձ զգում, ես երբեք չեմ դժգոհում, այլ վայելում եմ կյանքի ցանկացած շրջան, իսկ հղիությունն՝ առավել եւս»:
Հայտնի ամուսինների առաջնեկը՝ Դանիելը, լույս աշխարհ է եկել 2013 թ-ին: Զույգը կրկին որդի է ունենալու, որին որոշել են Միքայել կոչել.
«Անվան շուրջ մտածել ենք ընտանիքով, եւ Դանիելն իր մասնակցությունն է ունեցել ու իր կարծիքը հայտնել: Միքայել անունը միասին որոշեցինք, քանի որ վաղուց այդ միտքը կար, եւ հետո Դանիել եւ Միքայել անունները կածես, թե հրաշալի են հնչում»,-մանրամասնեց դերասանուհին, որն այս շրջանում էլ շարունակում է աշխատել նոր երգի շուրջ ու թատրոնում, սակայն նշում է, որ շուտով արդեն դադար կվերցնի:
Բոլորովին վերջերս էլ Նազիկի մասնակցությամբ «Չնչիկ» ֆիլմը Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակաբաշխության մի քանի անվանակարգերում հաղթանակ գրանցեց: Ռեժիսոր Արամ Շահբազյանի ֆիլմն էկրաններ է բարձրացել մոտ 17 տարվա աշխատանքից հետո, հետեւաբար դերասանական կազմից շատերն իրենց առաջին լուրջ քայլերն արել են հենց այդ ֆիլմում: Նազիկն էլ ֆիլմում նկարահանվելու շրջանում դեռ ուսանողուհի էր.
««Չնչիկը» այն ֆիլմն էր, որին վաղուց էինք սպասել. ես 2-րդ կուրսի ուսանողուհի էի, երբ քասթինգի միջոցով ստացա դերն ու հնարավորություն ունեցա լինելու այդ հրաշալի ֆիլմի մի մասնիկը: Այս ֆիլմը կյանքս փոխեց, եւ հենց դրա շնորհիվ ես կարողացա տարբերել իսկական կինոն, լավն ու վատը: Ուղղակի, դիտեք ֆիլմը, եւ կհասկանաք, որ ունենք իսկական կինո, թերեւս վերջին հայկական ֆիլմը նկարահանած ժապավենի վրա»,-նշեց դերասանուհին, որի համար դերը հետաքրքիր էր, հատկապես, նրանով, որ իր կարիերայի ընթացքում առաջին բացասական կերպարն էր.
«Ես մարմնավորում էի Չնչիկի քրոջը, որը բավական չարացած աղջիկ է: Չափազանց հետաքրքիր աշխատանք է խաղալ այն, ինչ քեզ հետ կապ չունի: Կյանքումս շատ բան է փոխվել, շատ տեղեր եմ նկարահնվել, խաղացել, բայց այդ ֆիլմը հնարավորություն ինձ տվեց ավելի բարձր արժեքներ գնահատել ֆիլմարտադրության մեջ: Վախով եմ առաջին անգամ նայել ֆիլմը՝ կարծելով, որ, միգուցե, բացեր կունենամ խաղիս մեջ, չէ՞ որ ուսանող եմ եղել, ու առաջին փորձս է եղել նկարահանման, բայց հակառակը՝ հասկացա, որ ամեն բան շատ ճիշտ էր ու բնական: Այնուամենայնիվ, եթե խաղայի այսօր, լիովին այլ կերպ կներկայացնեի այդ կերպարը»:
Խոսելով իր առաջիկա նորությունների մասին՝ երգող դերասանուհին նշեց, որ շուտով նոր հոլովակ է ներկայացնելու իր լսարանին, իսկ մյուս նորությունների մասին պարզ կդառնա ամռանը՝ իր կյանքի այս շրջանի ամենակարեւոր իրադարձության՝ Միքայելի ծնունդից հետո:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:40, 28 մայիսի
Բոդի, սլացիկ կազմվածք․ Շուշան Երիցյանի գրավիչ լուքը23:11, 28 մայիսի
Մեղադրանքներ երկրպագուների կողմից. Մեգան Մարքլի արձագանքը՝ հոր առողջական խնդիրներին22:38, 28 մայիսի
Նվազագույն շպար, գարնանային կերպար․ Մարիամ Ադամյանի լուսանկարը22:11, 28 մայիսի
Աննա Դովլաթյանի եւ դստեր քնքուշ լուսանկարը21:30, 28 մայիսի
21:12, 28 մայիսի
Եթե կինն ունի այս տասը որակները, երբեք բաց մի թողեք նրան20:49, 28 մայիսի
Մարգարիտա Պոզոյանի street style-ը (ֆոտո)20:01, 28 մայիսի
«Թոփ Գան․ Մեւերիկ» ֆիլմը վարձույթում մեկ օրում հավաքել է 51 միլիոն դոլար19:48, 28 մայիսի
«Աշխարհում ամենազարմանալին անկրկնելի բնությունն է՝ իր ամեն ծառ ու ծաղկով»․ Նազենի Հովհաննիսյան (ֆոտո)19:08, 28 մայիսի
4 օրվա սննդակարգ18:39, 28 մայիսի
Գարնանային լուք․ Մարջան Ավետիսյանի նոր լուսանկարը18:04, 28 մայիսի
Վաղ կնճիռների առաջացման պատճառները