Բարձրակրունկների հետ
Շատ հաճախ աղջիկները սխալվում են՝ համադրելով մինի կիսաշրջազգեստը բարձրակրունկ կոշիկների հետ։ Թվում է, թե միայն կիսաշրջազգեստի երկարությունը քիչ է, եւ հենց կրունկները մի փոքր սեքսուալություն կավելացնեն կերպարին։ Բայց դա ամենեւին էլ այդպես չէ: Այս տեսքը չափազանց համարձակ է եւ հարմար է միայն երեկույթի կամ պաշտոնական միջոցառման համար, այնպես որ պահպանեք ձեր բարձրակրունկները հատուկ առիթների համար: Ավելի լավ է ընտրեք սանդալներ, հարմարավետ սպորտային կոշիկներ կամ թրենդային մյուլիներ:
Համարձակ դեկոլտեի հետ
Կերպարում միշտ պետք է շեշտը դնել մեկ պիկանտ իրի վրա։ Այդ իսկ պատճառով խորը դեկոլտեով բլուզը կամ տոպը մինի կիսաշրջազգեստի հետ համատեղ լավագույն լուծումը չէ։ Ստացվում է, որ դուք միաժամանակ «մերկացնում եք» եւ՛ կուրծքը, եւ՛ ձեռքերը, եւ՛ ոտքերը։ Սա թույլատրելի է միայն ծովափնյա լուքի պարագայում, իսկ քաղաքում նման հանդերձանքը չափազանց սադրիչ տեսք կունենա։ Համարձակ բլուզը փոխարինեք օվերսայզ շապիկով կամ տոպով, կամ Ձեր ուսերին գցեք ազատ բաճկոն, որը կհավասարակշռի կերպարը։
Գրասենյակային վերնաշապիկի հետ
Փրեփի ոճը, իհարկե, նորաձեւ է, բայց մինիի դեպքում պետք է շատ զգույշ լինել։ Միջին երակարության, մարմինն ընդգրկող, խիստ ոճի վերնաշապիկի եւ կարճ կիսաշրջազգեստի համադրությամբ ստանում եք աշակերտուհու տեսք եւ ավելի շատ հիշեցնում է թեմատիկ երեկույթի լուք: Աքսեսուարները, օրինակ՝ կորսետները կամ անսովոր գոտիները, կօգնեն Ձեզ գրասենյակի աշխատակցի կերպարը վերածել նորաձեւության սիրահարի լուքի: Այո, եւ Դուք պետք է ուշադիր ընտրեք մինի. եթե ամեն դեպքում ցանկանում եք վերնաշապիկ կրել, փնտրեք արտասովոր մոդելներ եւ հրաժարվեք ծալքավոր տարբերակներից:
Կիպ բաճկոնի հետ
Եթե ցանկանում եք ընդգծել Ձեր կազմվածքը, ապա պարտադիր չէ կրել չափազանց կիպ բաճկոն, այն կարող է խաբել Ձեզ: Նախ, նման մոդելներն այլեւս ակտուալ չեն. դրանք վաղուց փոխարինվել են գերժամանակակից օվերսայզով: Երկրորդը, կիպ ուրվագիծը, որը զուգորդվում է կիպ կիսաշրջազգեստով, կփչացնի կերպարի ներդաշնակությունը: Սեքսուալ աութֆիթի համար փնտրեք կարճեցված մոդելներ, որոնք ընդգծում են գոտկատեղը, իսկ առօրյա լուքի համար նախապատվությունը տվեք ազատ բլեյզերին:
Մարմնագույն զուգագուլպաների հետ
Ձեզ չի՞ հետաքրքրում ցուրտ եղանակը եւ ամբողջ տարին կրում եք մինի: Ապա, առանց ճիշտ զուգագուլպաների չես կարող։ Ճիշտ է, կարճ կիսաշրջազգեստով ավելի լավ է ընտրել ցանկացած տարբերակ, բացի մարմնագույնից։ Բեժ զուգագուլպաները միշտ ավելի էժան են դարձնում տեսքը՝ ի տարբերություն սեւի կամ գունավորի։ Ընտրեք մոխրագույն, սեւ եւ շոկոլադե տարբերակները, եթե սովորաբար կրում եք սեւ կոշիկներ կամ երկարաճիտներ, եւ եթե պատրաստ եք փորձարկումների, ապա ձեզ կսազեն վառ զուգագուլպաները:
Աղբուրն ու լուսանկարները՝ Graziamagazine
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:49, 19 օգոստոսի
«Ժամանակ… մենք երբեք չենք կարող այն ետ բերել…»․ Սաթենիկ Հազարյան (ֆոտո)12:22, 19 օգոստոսի
Հրապարակվել է «Ճակատագրի հեգնանքը» ֆիլմի հոլիվուդյան ռեմեյքի առաջին թրեյլերը11:52, 19 օգոստոսի
«Ինչ լավ կլիներ՝ մարդիկ շների չափ բարի լինեին»․ Արմեն Պետրոսյան11:31, 19 օգոստոսի
«Սիրու՞մ եք լավաշն այնպես, ինչպես ես եմ այն սիրում»․ Ժաննա Լեւինան իր միկրոբլոգում ակտիվորեն պատմում է Հայաստանի մասին10:47, 19 օգոստոսի
«Երբ ազնիվ լինենք ինքներս մեզ հետ, կյանքը կդադարի անարդար թվալ...»․ Քրիստինա Կարապետյան10:12, 19 օգոստոսի
Բրեդ Փիթը ստիպված է 20,5 մլն դոլար վճարել իր կառուցած տների բնակիչներին09:00, 19 օգոստոսի
ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ19:23, 18 օգոստոսի
«Իմ նոր երգի տեսահոլովակի պրեմիերան կհետաձգվի՝ ստեղծված իրավիճակից ելնելով»․ Սարո Գեւորգյան18:10, 18 օգոստոսի
«Շենք է պայթել, մարդ ա մահացել, երեխա, կին, այ սալյուտ անողներ...»․ Լիլիթ Մուրադյան13:21, 18 օգոստոսի
Արամ MP3-ի հերթական համերգը եւս հետաձգվել է12:25, 18 օգոստոսի
«Հիմա ավելի շատ սիրեք իրար, գուցե սա վերջն է...»․ Հրաչ Մուրադյան11:24, 18 օգոստոսի
«Մարդիկ սառել են․․․ իրենց շրջանակներից այն կողմ, կարծես, ոչինչ չտեսնեն»․ Իրինա Թովմասյան