«Եվրատեսիլ 2022»-ում Մոլդովան ներկայացնող Zdob si Zdub եւ Advahov Brothers խմբերի ներկայացուցիչները հայերենով ու հայկական հայտնի` «Տոնական» ստեղծագործությամբ են ողջունել մրցույթում Հայաստանի պատվիրակությանը: Տեսանյութը NEWS.am STYLE-ին տրամադրել է պրոդյուսեր, երաժիշտ Դավիթ Բադալյանը (Tokionine), որն այս օրերին «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենայի հետ Թուրինում է: Նա տեղեկացրեց, որ Մոլդովայի ներկայացուցիչները, պարզապես, անցնելով Հայաստանի պատվիրակության կողքով` սկսել են նվագել հայկական պարեղանակ, ինչն, իհարկե, անսպասելի ու հաճելի է եղել հայկական թիմի համար:
View this post on Instagram
Մոլդովան այս տարի մրցույթին ներկայանում է Trenuletul երգով: Ի դեպ, Zdob si Zdub խումբը «Եվրատեսիլ»-ին արդեն երրորդ անգամ է մասնակցում: Առաջին անգամ նրանք Մոլդովան մրցույթում ներկայացրել են 2005 թ-ին` զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը, այնուհետեւ` 2011-ին` հայտնվելով 12-րդ հորիզոնականում: Այդ տարի պրոմո արշավի շրջանակում խումբը եղել էր նաեւ Հայաստանում:
Ինչ վերաբերում է Մալենայի` «Եվրատեսիլ 2022»-ին մասնակցությանը, երգչուհու պրոդյուսերը նախընտրեց չբացահայտել մանրամասները` տեղեկացնելով, որ այսօրվա ուղիղ հեռարձակման ժամանակ նրա երկրպագուներին անակնկալ է սպասվում: Մալենան, ի դեպ, եւս մրցույթի մասնակիցների հետ մայիսի 8-ին մասնակցել է «Եվրատեսիլ 2022»-ի պաշտոնական բացմանն ու քայլել փիրուզագույն գորգով:
Այսօր Թուրինում տեղի է ունենալու «Եվրատեսիլ 2022»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը, որտեղ Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինը հանդես է գալու վերջինը` 17-րդ համարի ներքո: Ռոզան ներկայացնելու է իր հեղինակած Snap երգը:
Սյունե Առաքելյան
Լուսանկարը` eurovision.tv-ից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:40, 28 մայիսի
Բոդի, սլացիկ կազմվածք․ Շուշան Երիցյանի գրավիչ լուքը23:11, 28 մայիսի
Մեղադրանքներ երկրպագուների կողմից. Մեգան Մարքլի արձագանքը՝ հոր առողջական խնդիրներին22:38, 28 մայիսի
Նվազագույն շպար, գարնանային կերպար․ Մարիամ Ադամյանի լուսանկարը22:11, 28 մայիսի
Աննա Դովլաթյանի եւ դստեր քնքուշ լուսանկարը21:30, 28 մայիսի
21:12, 28 մայիսի
Եթե կինն ունի այս տասը որակները, երբեք բաց մի թողեք նրան20:49, 28 մայիսի
Մարգարիտա Պոզոյանի street style-ը (ֆոտո)20:01, 28 մայիսի
«Թոփ Գան․ Մեւերիկ» ֆիլմը վարձույթում մեկ օրում հավաքել է 51 միլիոն դոլար19:48, 28 մայիսի
«Աշխարհում ամենազարմանալին անկրկնելի բնությունն է՝ իր ամեն ծառ ու ծաղկով»․ Նազենի Հովհաննիսյան (ֆոտո)19:08, 28 մայիսի
4 օրվա սննդակարգ18:39, 28 մայիսի
Գարնանային լուք․ Մարջան Ավետիսյանի նոր լուսանկարը18:04, 28 մայիսի
Վաղ կնճիռների առաջացման պատճառները