1. Նա անընդհատ դիտողություններ է անում, քննադատում է եւ հազվադեպ է հաճոյախոսություններ անում (կամ ընդհանրապես չի անում): Հսկայական տարբերություն կա դրական եւ բացասական ուշադրության միջեւ: Ճիշտ մարդը կաջակցի ձեզ, կոգեւորի, կգովի եւ կխրախուսի: Իսկ սխալ մարդն ավելի շուտ կնշի սխալները: Բայց չէ որ յուրաքանչյուրն ուզում է իր զուգընկերոջ համար իրեն առանձնահատուկ զգալ:
2. Նրա կողքին դուք պակաս ինքնավստահ եք դառնում: Եթե դուք անընդհատ ստուգում եք հեռախոսի հաղորդագրությունները եւ ակտիվորեն նշաններ եք փնտրում, որ իրոք դուր եք գալիս նրան, ավելի շուտ նա ձեզ չի համապատասխանում: Նա, ով արժանի է ձեր ուշադրությանը, կնկատի ձեր արժեքը եւ ձեզ ժամանակ կհատկացնի, որովհետեւ կհասկանա, թե իր բախտը որքան է բերել ձեր առումով: Հարաբերություններում դուք պետք է ձեզ զգաք այնպիսին, ինչպիսին կաք, ոչ պակաս: Անվստահությունը նորմալ է հարաբերությունների սկզբում, բայց ժամանակի հետ պետք է հարմարավետության եւ հանգստության զգացողություն առաջանա:
3. Դուք վստահություն չունեք: Դուք չեք կարող նորմալ հարաբերություններ կառուցել, եթե երկուսդ էլ կամ ձեզանից մեկը կասկածելի է եւ մշտապես ամեն ինչին կասկածում է: Ազնվությունը եւ վստահությունը առողջ հարաբերությունների հիմքն են: Այո, վստահության մթնոլորտ ստեղծելու համար ժամանակ է անհրաժեշտ. դրա համար անհրաժեշտ է խոսքին տեր կանգնել եւ բաց լինել սեփական զգացմունքներում:
4. Դուք արդեն գիտեք նրա բոլոր նախկինների մասին: Ոչ թե այն իմաստով, որ ծանոթ եք նրանց, այլ այն, որ չափազանց հաճախ է հիշում նրանց եւ համեմատում ձեզ հետ: Եթե ինչ-որ բան նրան չի գոհացնում, նա պետք է արտահայտի դա, առանց համեմատություններ օգտագործելու իր նախկինի հետ:
5. Դուք ձեզ լավ եք զգում միասին, միայն երբ ուրախանում եք: Իհարկե, դուք պետք է աշխարհիկ երեկույթների մասնակցեք եւ այլն: Բայց դա չպետք է ձեր միակ լավ ժամանցը լինի: Եթե ձեզ իրար հետ հետաքրքիր չէ, երբ կողքին ալկոհոլ եւ ուրախություն չկա, դա վատ նշան է:
Աղբյուրը` Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:12, 30 հունիսի
Բլոգեր Իլոնա Դրոժը Մոսկվայում «Դոշիրակից» տուն է կառուցել (ֆոտո)09:00, 30 հունիսի
ՀՈՒՆԻՍԻ 30-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:39, 29 հունիսի
«7 տարի»․ Արեւիկ Ուդումյանի եւ ամուսնու ջերմ լուսանկարը23:12, 29 հունիսի
HBO-ն պաշտոնապես թողարկել է «Իսկական դետեկտիվ» սերիալի 4-րդ եթերաշրջանը22:47, 29 հունիսի
«Ամեն ինչ վստահության եւ ոճի մասին»․ Մադոննա Հարությունյանի գրավիչ լուքը22:12, 29 հունիսի
Սանդրա Բուլոկի նախկին ամուսինը հարաբերություններն օրինականացրել է մեծահասակների համար նախատեսված ֆիլմերի աստղի հետ21:39, 29 հունիսի
«Սա Նեապոլը չէ, սա Դիլիջանն է»․ Յուլյա Ֆինկ (ֆոտո)21:12, 29 հունիսի
Պատճառներ, որոնց հետեւանքով տղամարդիկ չեն ցանկանում ամուսնանալ20:49, 29 հունիսի
Տոպը՝ կիսաշրջազգեստի համադրությամբ․ Աննա Դովլաթյանի ամառային լուքը20:19, 29 հունիսի
Հայտնի են «Շտապօգնություն» սերիալի աստղի մահվան հնարավոր պատճառները19:41, 29 հունիսի
«Նկարահանմանը պատրաստ»․ Անի Խաչիկյան (ֆոտո)19:11, 29 հունիսի
Քարդի Բին մերկ լուսանկարով ազդարարել է Քանյե Ուեսթի հետ համատեղ տեսահոլովակը