Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Երբ է ձեր բաժանվելու ժամանակը

21:12, 14 մայիսի

Համոզվելու համար, որ քո կողքին այն մարդը չէ, որը քո կյանքը երջանիկ կդարձնի, կարելի է վերլուծել մի քանի իրավիճակ: Եթե դուք ի սկզբանե տարբեր կողմեր եք նայում, հազիվ թե ձեր միությունը հաջողությամբ կպսակվի: Ապագա ունեցող ամուր զույգը պետք է ընդհանուր արժեքներ ունենա, ընդհանուր նպատակներ, ցանկություններ: Դա վերաբերում է այնպիսի գլոբալ բաների, ինչպիսիք են երեխաների ծնունդը, եւ այնպիսիք, որոնք թվում է՝ մանրուքներն են (օրինակ՝ ձվածեղի մեջ աղի քանակությունը): Ժամանակի հետ այդ «ձվածեղը» կարող է վերջին կաթիլը դառնալ համբերության բաժակի մեջ եւ տարիների ընթացքում կուտակված, չարտահայտված պահանջները ուղղակի դուրս կթափվեն:  Անկասկած հակադրությունները ձգում են իրար, բայց միայն այն դեպքում, եթե լրացնում են իրար, ոչ թե հակառակը, նյարդայնացնում: Սեքսն ընտանեկան կյանքի կարեւոր կողմ է:  Եթե քո ցանկություններն անընդհատ անտեսվում են եւ դու անբավարարություն ես զգում, մտածիր, թե արդյոք նման անտարբերությունը քեզ դավաճանության չի մղի: Այդ դեպքում ի՞նչ կլինի: Եթե դու չես ուզում բացվել անկողնում, քեզ ցանկալի եւ սիրելի չես զգում, նա հաստատ քո տղամարդը չէ:  

Ընդհանուր հոբբին եւ հակումները շատ են մտերմացնում մարդկանց, ինչպես նաեւ համատեղ աշխատանքը: Երբ դուք միասին չեք անցկացնում ազատ ժամանակը, փախչում եք տնից կամ առանձին-առանձին գնում եք ընկերական հավաքների, հարաբերություններն անհրաժեշտ հուզական սնուցում չեն ստանում:  Այդպես` գնալով ավելի հեռանալով իրարից, դուք օտար մարդիկ եք դառնում: Ամենից հաճախ, նման զույգերը լավ հարաբերություններ չեն ունենում իրենց կեսի ազգականների հետ եւ յուրաքանչյուրն անզիջում կերպով նախընտրում է իր շրջապատին: Պատրա՞ստ ես այդպես ապրել կյանքդ: Եթե ոչ, նշանակում է` եկել է բաժանվելու ժամանակը:   

Եվ ի վերջո փոքրիկ խորհուրդ. չարժե մտածել, թե բաժանումը հեշտ կլինի, կլինեն արցունքներ, խղճահարություն եւ «վերջին շանսի» խնդրանք, բայց այդ ամենը պետք է հաղթահարել: Կարելի է երկար ներսդ փորփրել, նրա ներսը, փորձել պարզել վերջի պատճառը, բայց կարելի է նաեւ բաց թողնել: Գուցե դու ինչ-որ ժամանակ հորինել ես այդ սերը` քո գլխում իդեալ նկարելով եւ այժմ ուղղակի լայն բացել ես աչքերդ: Իմացիր, որ դա վերջին սերը չէ քո կյանքում, այն չի կարող վերջինը լինել, չէ որ առջեւում իսկական երջանկություն է:  

 

 

Աղբյուրը` Kleo


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել