Համոզվելու համար, որ քո կողքին այն մարդը չէ, որը քո կյանքը երջանիկ կդարձնի, կարելի է վերլուծել մի քանի իրավիճակ: Եթե դուք ի սկզբանե տարբեր կողմեր եք նայում, հազիվ թե ձեր միությունը հաջողությամբ կպսակվի: Ապագա ունեցող ամուր զույգը պետք է ընդհանուր արժեքներ ունենա, ընդհանուր նպատակներ, ցանկություններ: Դա վերաբերում է այնպիսի գլոբալ բաների, ինչպիսիք են երեխաների ծնունդը, եւ այնպիսիք, որոնք թվում է՝ մանրուքներն են (օրինակ՝ ձվածեղի մեջ աղի քանակությունը): Ժամանակի հետ այդ «ձվածեղը» կարող է վերջին կաթիլը դառնալ համբերության բաժակի մեջ եւ տարիների ընթացքում կուտակված, չարտահայտված պահանջները ուղղակի դուրս կթափվեն: Անկասկած հակադրությունները ձգում են իրար, բայց միայն այն դեպքում, եթե լրացնում են իրար, ոչ թե հակառակը, նյարդայնացնում: Սեքսն ընտանեկան կյանքի կարեւոր կողմ է: Եթե քո ցանկություններն անընդհատ անտեսվում են եւ դու անբավարարություն ես զգում, մտածիր, թե արդյոք նման անտարբերությունը քեզ դավաճանության չի մղի: Այդ դեպքում ի՞նչ կլինի: Եթե դու չես ուզում բացվել անկողնում, քեզ ցանկալի եւ սիրելի չես զգում, նա հաստատ քո տղամարդը չէ:
Ընդհանուր հոբբին եւ հակումները շատ են մտերմացնում մարդկանց, ինչպես նաեւ համատեղ աշխատանքը: Երբ դուք միասին չեք անցկացնում ազատ ժամանակը, փախչում եք տնից կամ առանձին-առանձին գնում եք ընկերական հավաքների, հարաբերություններն անհրաժեշտ հուզական սնուցում չեն ստանում: Այդպես` գնալով ավելի հեռանալով իրարից, դուք օտար մարդիկ եք դառնում: Ամենից հաճախ, նման զույգերը լավ հարաբերություններ չեն ունենում իրենց կեսի ազգականների հետ եւ յուրաքանչյուրն անզիջում կերպով նախընտրում է իր շրջապատին: Պատրա՞ստ ես այդպես ապրել կյանքդ: Եթե ոչ, նշանակում է` եկել է բաժանվելու ժամանակը:
Եվ ի վերջո փոքրիկ խորհուրդ. չարժե մտածել, թե բաժանումը հեշտ կլինի, կլինեն արցունքներ, խղճահարություն եւ «վերջին շանսի» խնդրանք, բայց այդ ամենը պետք է հաղթահարել: Կարելի է երկար ներսդ փորփրել, նրա ներսը, փորձել պարզել վերջի պատճառը, բայց կարելի է նաեւ բաց թողնել: Գուցե դու ինչ-որ ժամանակ հորինել ես այդ սերը` քո գլխում իդեալ նկարելով եւ այժմ ուղղակի լայն բացել ես աչքերդ: Իմացիր, որ դա վերջին սերը չէ քո կյանքում, այն չի կարող վերջինը լինել, չէ որ առջեւում իսկական երջանկություն է:
Աղբյուրը` Kleo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:01, 19 մայիսի
«Դու իմ տունն ես»․ Անահիտ Սիմոնյանի ջերմ ֆոտոշարքը որդու հետ11:35, 19 մայիսի
«Եկել է նկարահանման»․ Միհրան Ծառուկյանի ջերմ լուսանկարը որդու հետ11:11, 19 մայիսի
Շարլիզ Թերոնը հանդիպում է Քիմ Քարդաշյանի նախկին ընկերոջ հետ10:47, 19 մայիսի
«Կյանքի դժվարությունները հաղթահարելու համար են, ժպիտը պարտադիր է…»․ Անդրե10:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ09:01, 19 մայիսի
Թոմ Քրուզն արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» պատվավոր մրցանակին23:45, 18 մայիսի
«Սիրուն»․ Լիա Զախարյանի հրապուրիչ կերպարը23:09, 18 մայիսի
Discovery-ն սերիալ կնկարահանի Արմի Համերի հայտնի ընտանիքի մասին22:45, 18 մայիսի
«Ինչպես միշտ հմայիչ»․ Լիլուի լուսանկարը Կալիֆոռնիայից22:12, 18 մայիսի
Եվգենի Կուլիկը կդառնա նոր «Елки»-ի շոուրաները21:43, 18 մայիսի
Մարիամ Ադամյանի երեւանյան «street style»-ը21:12, 18 մայիսի
Իսկական տղամարդուն բնորոշ չորս հատկանիշ