Ջասթին Թիմբերլեյք եւ Ջեսիկա Բիլ 6,5 միլիոն դոլար, 2012թ․
Երգիչն ու դերասանուհին ամուսնացել են 2012 թվականի հոկտեմբերին։ Զույգը հանդիպել է հինգ տարի, եւ որոշ երկրպագուներ այլեւս հույս չունեին, որ իրենց կուռքերը կորոշեն պաշտոնապես ամուսնանալ։ Երկար սպասված տոնակատարությունը տեղի է ունեցել հարավային Իտալիայում։ «Ամուսնացած լինելը զարմանալի է։ Արարողությունը հիանալի է անցել»,- լրագրողներին պատմել են նորապսակները։
Ջորջ Քլունի եւ Ամալ Ալամուդին 4,5 միլիոն դոլար, 2014թ․
Վենետիկն աշխարհի ամենառոմանտիկ քաղաքներից մեկն է, որտեղ դերասան Ջորջ Քլունին ամուսնացել է հմայիչ իրավապաշտպան Ամալ Ալամուդինի հետ։ Իրենց հարսանիքի համար, որը տեղի է ունեցել 2014 թվականի սեպտեմբերի 27-ին, զույգը վարձել է տասնյակ նավակներ, որոնք հյուրերին տեղափոխում էին գեղեցիկ քաղաքով մեկ։ Ականատեսներն ասում են, որ դա շատ «գեղարվեստական» հարսանիք էր՝ բազմաթիվ ծաղիկներով եւ մոմերով, որը կատարյալ է երկու աստղային կերպարների համար, ինչպիսիք են Քլունին եւ Ալամուդինը:
Սոֆյա Վերգարա եւ Ջո Մանգանյելո, 4 միլիոն դոլար, 2015թ․
Իրենց հարսանեկան տոնակատարության համար զույգը գնել է 1 միլիոն դոլարի ծաղիկներ, իսկ այդ գումարի կեսի չափով ծախսել է սննդի վրա։ Սոֆյան եւ Ջոն բոլոր հրավիրվածներին խնդրել են նվերների փոխարեն գումար նվիրաբերել բարեգործությանը:
Քիմ Քարդաշյան եւ Քանյե Ուեսթ․ 2,8 միլիոն դոլար, 2014թ․
Աստղային այս ընտանիքը որոշել է ագահ չլինել հարսանիք կազմակերպելու եւ թանկարժեք նվերների համար։ Ավելի քան 200 հյուրեր հրավիրված էին Ֆլորենցիա, որտեղ կազմակերպվել էր շքեղ տոնակատարություն։ Միայն իտալական Ֆորտ Բելվեդերե ամրոցի վարձավճարն արժեցել է կես միլիոն դոլար, նույնքան արժեցել է սրահների թարմ ծաղիկներով զարդարումը։ Չնայած այն հանգամանքին, որ աստղային ամուսնությունը չդիմացավ ժամանակի փորձությանը, մենք դեռ երկար կհիշենք այս իրադարձությունը։
Քրիստինա Ագիլերա եւ Ջորդան Բրաթման, 2 միլիոն դոլար, 2015թ․
Երգչուհին եւ երաժշտական պրոդյուսերն ամուսնացել են Կալիֆոռնիայում։ Միայն Քրիստինայի զգեստն արժեցել է գրեթե 100 հազար դոլար, անմիջապես պարզ է դառնում, որ նորապսակները չեն խնայել հարսանիքի վրա։ Չնայած լուրջ ծախսերին՝ Ագիլերան հյուրերին խնդրել էր ոչ մի նվեր չգնել, փոխարենը նվիրատվություն անել բարեգործության համար։ Ցավոք, զույգը բաժանվեց վեց տարի անց։
Աղբյուրը՝ GraziaMagazine
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը15:38, 19 ապրիլի
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին15:12, 19 ապրիլի
«Breaking Bad»-ի աստղ Ջանկառլո Էսպոզիտոն ցանկացել է մարդասպանի վարձել՝ սեփական սպանությունը կազմակերպելու համար14:42, 19 ապրիլի
Հարսնացուն ցնցված է. նա հարսանիքին ստացել է «ամենազզվելի նվերը»13:56, 19 ապրիլի
Քորթնի Քարդաշյանը պաշտպանել է Քիմին, որին երկրպագուները մեղադրում են դիտավորյալ «անհաջող» լուսանկար հրապարակելու մեջ13:14, 19 ապրիլի
Անզուգական Մոնիկա Բելուչին ասում է, որ «համակերպվել է ծերության հետ»