Քիմ Քարդաշյանի եւ Փիթ Դեւիդսոնի հարաբերությունները նոր մակարդակ են տեղափոխվել։ Զույգը հանդիպում է նախորդ տարվա հոկտեմբերից, եւ այդ ընթացքում շատ բան է հասցրել տեղի ունենալ՝ առաջին հանդիպում, առաջին հանգիստը Բահամյան կղզիներում, Met Gala-ի գորգին միասին հայտնվելը եւ նույնիսկ առաջին վեճերը սիրելիի նախկին ամուսնու հետ։ Ու մինչ որոշ մարդիկ շարունակում են պնդել, որ աստղերի միջեւ սիրավեպը ձեւական է, նրանք պատրաստվում են հարաբերություններում լուրջ շրջանի։
Պարզվում է՝ Քիմ Քարդաշյանը չի բացառում եւս մեկ անգամ մայր դառնալու եւ Փիթին երեխա պարգեւելու հնարավորությունը։ Hollywood Life-ի աղբյուրի հաղորդմամբ՝ Քիմը գիտի, որ Փիթի մայրը երազում է տատիկ դառնալ, իսկ Փիթը՝ հայր։ «Երբ Փիթը սկսեց ժամանակ անցկացնել Քիմի երեխաների հետ, ցույց տվեց նրան, որ հիանալի հայր կլինի։ Նրան հաջողվել է մտերմանալ Նորթի հետ, իսկ դա արդեն մեծ հաղթանակ է։ Քիմը չի բացառում կրկին մայր դառնալու հնարավորությունը, միայն թե, ամենայն հավանականությամբ, երեխային նա լույս աշխարհ չի բերի»,- ասել է ինսայդերը։
Լրագրողների հետ զրույցում աղբյուրը հավելել է, որ Քիմն ու Փիթը, հավանաբար, կդիմեն փոխնակ մոր օգնությանը։ «Նա չի կրի երեխային, եւ Փիթը դա գիտի։ Նա կրկին կդիմեր փոխնակ մոր օգնությանը, եթե եւս մեկ երեխա ունենար»,- հավելել է նա։
Աղբյուրը՝ Peopletalk
Լուսանկարները՝ Dimitrios Kambouris/Getty Images for The Met Museum/Vogue, Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:40, 28 մայիսի
Բոդի, սլացիկ կազմվածք․ Շուշան Երիցյանի գրավիչ լուքը23:11, 28 մայիսի
Մեղադրանքներ երկրպագուների կողմից. Մեգան Մարքլի արձագանքը՝ հոր առողջական խնդիրներին22:38, 28 մայիսի
Նվազագույն շպար, գարնանային կերպար․ Մարիամ Ադամյանի լուսանկարը22:11, 28 մայիսի
Աննա Դովլաթյանի եւ դստեր քնքուշ լուսանկարը21:30, 28 մայիսի
21:12, 28 մայիսի
Եթե կինն ունի այս տասը որակները, երբեք բաց մի թողեք նրան20:49, 28 մայիսի
Մարգարիտա Պոզոյանի street style-ը (ֆոտո)20:01, 28 մայիսի
«Թոփ Գան․ Մեւերիկ» ֆիլմը վարձույթում մեկ օրում հավաքել է 51 միլիոն դոլար19:48, 28 մայիսի
«Աշխարհում ամենազարմանալին անկրկնելի բնությունն է՝ իր ամեն ծառ ու ծաղկով»․ Նազենի Հովհաննիսյան (ֆոտո)19:08, 28 մայիսի
4 օրվա սննդակարգ18:39, 28 մայիսի
Գարնանային լուք․ Մարջան Ավետիսյանի նոր լուսանկարը18:04, 28 մայիսի
Վաղ կնճիռների առաջացման պատճառները