MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Ռոզա Լինի՝ կիսաեզրափակչում հաղթահարած խնդիրը, հանդիպումը հայերի հետ ու «Եվրատեսիլ 2022»-ի բեքսթեյջում մնացած մյուս հետաքրքիր մանրամասները (ֆոտո/վիդեո)

13:07, 14 մայիսի

«Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինն այսօր պատրաստվում է մրցույթում իր եզրափակիչ ելույթին, իսկ մինչ այդ հասցրել է ոչ պակաս բուռն ու հետաքրքիր օրեր անցկացնել Թուրինում: Երգչուհին երեկ ելույթ է ունեցել մրցույթի ժյուրիի համար նախատեսված շոուին, որի շրջանակում մասնակիցներին գնահատում են ժյուրիի անդամները, մայիսի 11-ին հանդիպում է ունեցել Թուրինում բնակվող հայերի հետ, ինչպես նաեւ հասցրել ելույթ ունենալ եվրատեսիլյան հայտնի` Wiwibloggs կայքի կազմակերպած Wiwijam միջոցառմանն ու մի քանի այլ համերգային ծրագրերի, որոնց ընթացքում կատարել է իր Snap երգը, իսկ եվրոպացի երկրպագուները ձայնակցել են նրան:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

«Եվրատեսիլ»-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանն ու Հանրային հեռուստաընկերության հանրային կապերի ղեկավար Աննա Օհանյանը NEWS.am STYLE-ին տրամադրել են Ռոզա Լինի հետաքրքիր հանդիպումների կադրերից մի քանիսն ու պատմել Հայաստանի ներկայացուցչի «իտալական արկածների» մասին:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

Հայաստանն այս տարի եվրատեսիլյան կիսաեզրափակիչ անցավ չորս տարվա դադարից հետո: Դավիթ Ծերունյանի խոսքով՝ թեեւ եվրոպացի գործընկերները, միանշանակ, վստահություն էին հայտնում Հայաստանի՝ այս տարվա հաջողության մասին, պատվիրակության հուզմունքն, այնուամենայնիվ, մեծ է եղել.

279905636_367424675436245_354786510996752136_n.jpg (167 KB)

«Տպավորություններն ավելի, քան դրական են, ու շատ հուզված էինք, երբ կանաչ սենյակում նստած էինք, ու հայտարարեցին, որ Հայաստանն անցնում է եզրափակիչ փուլ: Իհարկե, փորձերի ընթացքում թե´ այլ երգիչերի, թե´ պատվիրակությունների ղեկավարների, թե´ պրոդյուսերների կողմից անընդհատ գովեստի խոսքեր էի լսում, ոգեւորում էին, ասում, որ Ռոզան ունի հրաշալի վոկալ, ունի լավ երգ, լավ բեմադրություն, որ ամենալավերից մեկն ենք առաջին կիսաեզրափակչի»,-ասաց «Եվրատեսիլ»-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարը: Նա նաեւ խոսեց կիսաեզրափակչի ելույթի ընթացքում հայ երգչուհու ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի մասին: Գուցե, շատերը նկատած էլ չլինեին, որ Ռոզա Լինի ելույթի ժամանակ դեկորը փոքրիկ խնդիր էր առաջացրել, եւ երգչուհին ստիպված է եղել երկրորդ փորձից պոկել այն:

280656370_669068117526896_45775889448339229_n.jpg (82 KB)

«Այո, դեկորի հետ կապված, իսկապես, խնդիր կար, եւ առաջին անգամ էր, որ նման բան էր լինում, այն էլ՝ հենց ուղիղ եթերի ժամանակ: Դրանից առաջ մի քանի անգամ փորձ էինք ունեցել, եւ երբեք նման դեպք չէր գրանցվել: Այդ պահին ես մեր բեմադրող ռեժիսորների հետ միասին ետնաբեմում էի, էկրանին դիտում էի ելույթը` շատ լարված, որովհետեւ փորձում էի միանգամից մի քանի բանի վրա կենտրոնանալ՝ լույսեր, տեսախցիկների աշխատանք եւ այլն, ու երբ Ռոզան քաշեց դեկորն ու ընդամենը մեկ թուղթ պոկվեց, ինչ խոսք, մի փոքր ցնցվեցի (ծիծաղում է):

Բայց այս պամության մեջ ամենակարեւորն այն էր, որ Ռոզան բացարձակ չշփոթվեց` եւս մեկ անգամ փորձեց, ու թուղթը պատռվեց, կարողացավ շարունակել բեմադրությունը, եւ այն, ինչ տեղի ունեցավ, հասկացան միայն այն երկրպագուներն ու լրագրողները, ովքեր հասցրել էին տեսնել փորձերը: Կարծում եմ` հեռուստադիտողներից շատերը, նույնիսկ, չէին մտածել, որ դա խնդիր էր, ինչն, իհարկե, խոսում է Ռոզայի բարձր պրոֆեսիոնալիզմի մասին, եւ դա թե´ ինձ, թե´ մեր թիմին շատ ուրախացնում է: Մենք շատ հպարտ ենք, որ հենց Ռոզան է մեզ այս տարի ներկայացնում, հպարտ ենք իր ելույթով, իսկ մնացածն արդեն եզրափակչում կտեսնենք. ամեն բան կախված է ժյուրիի եւ հեռուստադիտողի քվեարկությունից»:

9644b8c3-0c46-4a90-a1d3-37e1c8e76fc7.jpg (125 KB)

Կիսաեզրափակչում Հայաստանի ելույթից ոգեւորված հայերը հաջորդ օրը հանդիպում են կազմակերպել Ռոզա Լինի հետ: Աննա Օհանյանի խոսքով՝ այն անցել է ջերմ մթնոլորտում եւ էլ ավելի է ոգեւորել մեր պատվիրակին:

«Թուրինում բնակվող մեր հայրենակիցները մեզ հրավիրեցին հայկական ռեստորան, որտեղ հավաքվել էին ընտանիքներով: Նրանք Ռոզային շրջապատեցին, լուսանկարվեցին եւ, իհարկե, ջերմ խոսքեր ասացին: Շատ դրական օր ստացվեց»:

279925346_755569392516332_1438092813590135393_n.jpg (194 KB)

Եզրափակչին հաշված ժամեր են մնացել, բայց Ռոզա Լինը փորձերին զուգընթաց շարունակում է հարցազրույցներ տալ ու իր ելույթի վերջին շտկումներն անել:

«Որքան մոտեցավ եզրափակչի օրն, այնքան աշխատանքներն ավելի թեժացան, մեծացավ հետաքրքրությունը Ռոզայի հանդեպ: Չի անցել մի օր առանց հարցազրույցների. Ռոզան զրուցել է ինչպես իտալական հայտնի լրատվամիջոցների, այնպես էլ եվրոպական մեծ պահանջարկ վայելող մեդիաընկերությունների հետ. թե´ առաջատար, թե´ ֆան կայքերը շատ հետաքրքրված են մեր մասնակցով, ինչը ոգեւորիչ է»,-նշեց Աննան:

280611390_494707732401440_9321357074950752_n.jpg (97 KB)

«Եվրատեսիլ 2022»-ի եզրափակիչը տեղի է ունենալու այսօր՝ մայիսի 14-ին. մրցույթին կարող եք հետեւել Երեւանի ժամանակով 23:00-ին՝ Առաջին ալիքի ուղիղ եթերով: Ռոզա Լինն իր Snap երգով ներկայանալու է 8-րդ համարի ներքո:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ EBU-ի եւ Armenia in Eurovision-ի Instagram-ից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել