Ջոնի Դեփի դուստրը՝ Լիլի Ռոուզ Դեփը, խիստ քննադատության է ենթարկվել, երբ հրաժարվել է աջակցել հորը, հայտնում է Bezzefeed-ը։
Նրանք նշել են, որ 22-ամյա Դեփը սոցիալական ցանցերում լռություն է պահպանում այն ժամանակվանից, երբ սկսվել է Դեփի վերջին դատական վեճը նախկին կնոջ՝ Էմբեր Հերի դեմ։ «Աջակցիր հորդ, ինչպիսին էլ լինեն ձեր հարաբերությունները, դու գիտես, որ Էմբերը զոհ չէ», «Եվ լուսանկար չկա հոր հետ։ Ին՞չ մարդ ես դու»,- նրա էջի լուսանկարներների մեկնաբանություններում գրում են օգտատերերը։ Կան նաեւ հետեւորդներ, որոնք հանդես են եկել ի պաշտպանություն Լիլի Ռոուզի։ «Դուք նրան հալածում եք մարդու պատճառով, որին երբեք չեք հանդիպել։ Պարասոցիալական հարաբերւթյունները հիվանդություն են։ Դուք պատկերացում անգամ չունեք, թե որքան բարդ կարող է լինել նրա համար, բայց հավակնում եք նրա ժամանակին ու ուժերին»,- մեկնաբանություններից մեկը մեջբերել է Gazeta.ru-ն։
Էմբեր Հերդը եւ Ջոնի Դեփը բաժանվել են 2017թ․-ին, ինչին հաջորդել է սկանդալային ամուսնալուծությունը։ Հերդը Դեփին մեղադրել է ընտանեկան բռնության եւ ծեծի համար։ Սակայն դերասանը զրպարտության մասին հայց է ներկայացրել եւ հայտարարել, որ իր դեմ բոլոր ապացույցները կեղծ են, իսկ նախկին կինն իրեն բազմաթիվ անգամներ դավաճանել է։
Դեփը պարտվել է նախորդ դատական գործընթացը, որը սկսել էր The Sun-ի դեմ։ Նա դատական հայց էր ներկայացրել բրիտանական թերթի սեփականատիրոջ՝ Դեն Վութոնի դեմ 2018թ․-ին հրապարակված հոդվածի համար, որում դերասանի նախկին կինը նրան մեղադրել էր ծեծի մեջ, ինչից հետո դերասանը զրկվել է բազմաթիվ աշխատանքային պայմանագրերից։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:36, 7 հուլիսի
50 Cent-ի թիմը Հայաստանը համարել է նրա շրջագայության լավագույն երկրներից մեկը․ ինչպե՞ս ռեփերը աշխարհին սեւեռեց Երեւանի շուրջ (ֆոտո/վիդեո)14:12, 7 հուլիսի
Շակիրայից բաժանվելուց հետո․ Ժերար Պիկեի հետեւորդներին թիվը պակասել է 5 միլիոնով13:41, 7 հուլիսի
19-րդ «Ոսկե ծիրան»-ի փակումը կազդարարվի Կարին Հովհաննիսյանի «Չտեսնված հանրապետություն» ֆիլմով13:07, 7 հուլիսի
Թոմ Հենքսը քննադատել է «Բազ Լայթեր» մուլտֆիլմը12:42, 7 հուլիսի
«Արդեն ապացուցել ես, որ մենք կարող ենք միասին անցնել ամեն ինչի միջով․․․»․ Լուսինե Թովմասյանի շնորհավորանքն ամուսնու տարեդարձին12:12, 7 հուլիսի
Բրեդ Փիթն անբուժելի հիվանդություն ունի11:49, 7 հուլիսի
«Ինքդ քեզ լուսանկարիչ»․ Սոնա Մաթեւոսյանի ծովափնյա կերպարը11:23, 7 հուլիսի
«Եկել եմ ամենահամեղ ջրի եւ ամենահաճելի կոնյակի երկիր». Ժաննա Լեւինան Հայաստանում է10:40, 7 հուլիսի
«3 ամիսն ամռան համար քիչ ա»․ Արեւիկ Ուդումյան10:11, 7 հուլիսի
Գողացել են ատամները․ Կատյա Լելը պատմել է այլմոլորակայիններ տեսնելու դեպքի մասին09:00, 7 հուլիսի
ՀՈՒԼԻՍԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:43, 6 հուլիսի
Գեղեցիկ կազմվածք, արեւայրուք․ Լիլի Մորտոն՝ լողափնյա կերպարում (վիդեո)