Դաշնակահարուհի եւ արվեստագիտության թեկնածու Անի Առուշանյանն ամիսներ առաջ ստանձնել է Դաշնամուրի ուսուցիչների համաշխարհային ասոցիացիայի (World Piano Teachers Association) հայաստանյան ներկայացուցչության նախագահի պաշտոնը: NEWS.am STYLE-ի հետ զրույցում երիտասարդ դաշնակահարուհին պատմել է, թե որքանով է այդ իրողությունը կարեւոր ձեռքբերում թե´ իր, թե´ Հայաստանի մշակութային կյանքում:
Անին երաժշտությամբ հետաքրքրված է եղել դեռ վաղ մանկությունից. 6 տարեկանում արդեն մասնակցում էր մրցույթների ու հանդես գալիս մենահամերգներով: Դաշնակահարուհին հաճախ իր էմոցիաները պատկերում էր նկարչության օգնությամբ, թեեւ պատմում է, որ այսօր հազվադեպ է վրձինը ձեռքը վերցնում:
Անին մենահամերգներ է ունեցել ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհի մի շարք երկրներում՝ Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Բելգիայում, Նիդերլանդներում, Հունաստանում եւ Պորտուգալիայում: Դաշնակահարուհին արժանացել է մի շարք պարգեւների, այդ թվում՝ ՀՀ Մշակույթի նախարարի «Ոսկե մեդալ» պատվավոր շքանշանի:
WPTA-ի հայաստանյան ներկայացուցչության նախագահի պաշտոնը հայ դաշնակահարուհին ստանձնել է WPTA դաշնամուրային միջազգային մրցույթի նախագահ Դորիան Լելյակից. նրա խոսքով՝ ասոցիացիայում հայտնվելն իր համար որքան անակնկալ է եղել, նույնքան էլ՝ սպասելի.
«Առաջարկն ընդունեցի առանց վայրկյան անգամ վարանելու: Կարծում եմ՝ մեր հայրենիքին պատուհասած հարվածից հետո սա յուրահատուկ հաղթանակ է, հատկապես, հայաստանյան մշակութային կյանքի համար:
Նոր ենք սկսում մեր աշխատանքը, բայց հստակ նախագծեր կան արդեն Իտալիայի եւ Իսպանիայի մասնաճյուղերի հետ՝ կազմակերպել վարպետության դասեր ինչպես Հայաստանում, այնպես էլ Եվրոպայում՝ աշխարհահռչակ եւ կայացած երաժիշտների հետ: Սա խթանող մեծ քայլ է մերօրյա հայ դաշնակահարների համար: Այս ասոցիացան կարեւոր ձեռքբերում է դասական երաժշտության տարածման ու հանրայնացման գործում, նաեւ՝ դաշնակահար-մանկավարժների որակավորման, վերապատրաստման բացառիկ միջազգային հարթակ: WPTA-ի հայաստանյան մասնաճյուղի նախագահությունը ստանձնելը մեծագույն պատիվ ու պատասխանատվություն է ինձ համար»,-ասում է նա:
Գուցե, շատերը կարծեն, որ դասական երաժշտությունը մեր օրերում կորցնում է իր հետաքրքրությունը երիտասարդների շրջանում, սակայն Անին չի կիսում այդ կարծիքը: Նրա խոսքով՝ դասականը չի կարող զիջել դիրքերը, քանի որ հենց դասական արվեստն է օգնում մեզ հետ չմնալ կյանքից.
««Դասական երաժշտություն» հասկացությունն այնքան էլ բարդ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից եւ ինչպես մենք սովոր ենք ընկալել այս տերմինը։ Այն անցել է դարերի փորձությունը եւ չի կորցրել իր արդիականությունը մեր ժամանակներում։ Դասական երաժշտությունը շարունակում է ապրել ժամանակակից աշխարհում՝ զուգահեռ այն երաժշտության հետ, որը ստեղծվում է այսօր: Այն նոր մեկնաբանությունների է ենթարկվում, թարմ հնչեղություն է ստանում թատրոնի բեմերում ու կինոդահլիճներում, հաճախ կարելի է լսել ամենաանսպասելի համատեքստում, օրինակ՝ գովազդային հոլովակներում։ Այն մտել է ժամանակակից ձայնային աշխարհ, դա անհերքելի է»:
Անին նկատում է, որ այսօր, հատկապես, լայն տարածում ունի դասական ստեղծագործությունները ժամանակակից ձեւով վերափոխելու միտումը.
«Այնուամենայնիվ, պետք չէ ենթադրել, որ դասական երաժշտությունն իր ավանդական տեսքով մնացել է անցյալում։ Սիմֆոնիկ նվագախմբերի համերգները գնալով ավելի մեծ ժողովրդականություն են վայելում: Դասական արվեստը ունակ է փոխել մարդու գիտակցությունը, այն խթանում է ինտելեկտի զարգացմանը, բարձրացնում է ընդհանուր մշակութային մակարդակը։ Ժամանակակից հասարակության մեջ մարդուն ներկայացվող պահանջներն անընդհատ աճում են, եւ որքան էլ պարադոքսալ հնչի՝ հենց դասական արվեստն է, որ կօգնի մեզ հետ չմնալ կյանքից»,-համոզված է դաշնակահարուհին:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ