1. Դուք ազատ եք ձեր խոսքերում, մտքերում եւ արարքներում, որոնք կարող են հակասել նրան, թե ինչ են ասում ու մտածում ձեր «ընկերները»: Դուք ունեք ձեր արժեքներն ու սկզբունքները: Ձեր միտքը սահմանափակ չէ, եւ դուք միշտ ասելիք ունեք: Դուք այնպես չեք մտածում, ինչպես ուրիշները, բայց ձեզ ուրիշի կարծիքը չի հետաքրքրում:
2. Դուք ժամանակ չունեք ձեւական հարաբերությունների կամ անօգուտ զրույցների համար, դուք չեք հետաքրքրվում ինչ-որ բանով միայն նրա համար, որ դրանով հետաքրքրվում են բոլորը: Ուստի դուք ավելի շատ ժամանակ եք անցկացնում մենակության մեջ: Ձեզ չեն հետաքրքում նորաձեւության կամ երաժշտության վերջին միտումները: Ձեզ հետաքրքիր չեն նյութական արժեքները: Դուք չեք վախենում ինչ-որ բան բաց թողնել: Դուք գոհ եք նրանից՝ ինչ ինքներդ եք անում:
3. Դուք կարողանում եք մարդկանց ճանաչել իրենց սոցիալական դիմակի տակից, ուստի հեռանում եք նրանցից, ովքեր ձեր ուշադրությանը արժանի չեն: Խոսքը նրանց մասին է, ովքեր պտտվում են կոնկրետ մարդկանց շուրջը՝ ավելի հայտնի դառնալու կամ պարզապես զիլ երեւալու համար:
4. Դուք քիչ եք խոսում, շատ եք լսում, դուք հաճախ պարզապես նստում ու նայում եք շրջապատում կատարվողը՝ սոցցանցերում մշտական պոստեր, միմյանց նկատմամբ քծնանք, դավաճանություն: Եւ այդ ամենը վանում է ձեզ, քանի որ դուք ավելի հասուն եք: Ձեր կյանքն ավելին է դրանից, ավելի բարձր է դրանից:
5. Դուք ցուցադրական բաների չեք մասնակցում: Դուք ավելի լավ է տանը ձեր քրոջ հետ ֆիլմ դիտեք, քան ընկերուհիների հետ ակումբ գնաք: Դուք ձեզ պաշտպանում եք ավելորդ բացասական զգացմունքներից, որոնք կարող են լինել այնտեղ, որտեղ դուք չեք ուզում լինել: Դուք անում եք այն, ինչ ձեզ դուր է գալիս:
Աղբյուրը՝ Elle.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:41, 5 հուլիսի
Գրավիչ կերպար․ Եվա Ռիվասը՝ մարմինն ընդգծող զգեստով23:12, 5 հուլիսի
Քննչական կոմիտեն Յուրի Շատունովի մահվան դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցել22:47, 5 հուլիսի
«Ճշմարիտը չափազանց պարզ է. դեպի այն միշտ պետք է գնալ բարդ ուղով»․ Լիլիթ Կարապետյան (ֆոտո)22:13, 5 հուլիսի
Հայտնի է դարձել ելույթի համար Պուգաչովայի հոնորարի չափը21:20, 5 հուլիսի
21:12, 5 հուլիսի
7 նշան, որ դեպրեսիա ունեք, բայց չգիտեք այդ մասին20:40, 5 հուլիսի
«Քաղմասում»․ Մկրտիչ Արզումանյանի նոր հրապարակումը20:12, 5 հուլիսի
50 տարով․ Իվան Դորնը մեկնաբանել է Ռուսաստանում իր ելույթների արգելքը19:37, 5 հուլիսի
19:02, 5 հուլիսի
Կայացել է Սարիկ Անդրեասյանի «В активном поиске» սերիալի երկրորդ եթերաշրջանի պրեմիերան (վիդեո)18:39, 5 հուլիսի
«Ժպիտն անգույնի մեջ ավելի հաղթական է»․ Դիանա Գրիգորյան18:19, 5 հուլիսի
«АлоэВера» խմբի վոկալիստ Վերա Մուսայելյանը լրջորեն տուժել է Բալիում տեղի ունեցած վթարից