Կարեն Ադամյանի YouTube-յան «MAKARENA» շոուի հերոսը ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովն էր, որը ներկայացրել է իր դիրքորոշումն Ուկրաինայում տիրող իրավիճակի եւ Ռուսաստանում ստեղծված իրավիճակի շուրջ։ Միլոնովը դատապարտել է նրանց, ովքեր, ըստ նրա, հատուկ գործողության մեկնարկով փախել են արտերկիր, հատկապես շոու-բիզնեսի ներկայացուցիչները, բանկիրները, ձեռնարկատերերը... Պատգամավորն ընդգծել է, որ դատապարտում է նրանց լռության համար, այդ թվում նաեւ այն բանի համար, որ ութը տարի աչք են փակել այն ամենի վրա, ինչ կատարվում էր Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում։
«Երբ ես Ստեփանակերտում էի, եւ «Բայրաքթարներն» ու «Տոչկա-Ու»-երը ռմբակոծում էին մեզ, ոչ ոք չխոսեց ագրեսիայի դեմ։ Կային եւ «ԻԳԻԼ»-ի «բարմալեյները», եւ թուրքական բանակն էր այնտեղ։ Ոչ ոք մարդկային կարեկցանք չի հայտնել Արցախի ժողովրդին, երբ նրանք ենթարկվել են այս նենգ հարձակմանը։ Ոչ թե զինվորականները, այլ քաղաքացիական անձինք։ Ոչ ոք չանհանգստացավ այն փաստով, որ այնտեղ փախստականներ են, մարդիկ մնացել են անօթեւան... Ջաբրայիլից, Աղդամից։ Երբ մարդիկ փախան՝ չհասցնելով իրենց հետ որեւէ բան վերցնել։ Նրանք անհանգստանում էին միայն այն կյանքերի համար, որոնց մասին մոդայիկ է անհանգստանալը»,- ասել է Միլոնովը, որը նաեւ նշեց, որ իր նախապապը ցարական Ռուսաստանի օրոք եղել է Երեւանի գլխավոր դատավորներից մեկը։
Միլոնովը հայտնել է նաեւ, որ վերջերս եղել է Երեւանում, որտեղ նկարահանող խմբի հետ աշխատել է հատուկ գործողությունների պատճառով Հայաստան տեղափոխված ռուս միգրանտների մասին ֆիլմի վրա։ Պատգամավորի խոսքով՝ իր զրուցակիցներից շատերը տեղափոխվել են արտերկիր, քանի որ ներկա պայմաններում չեն կարողացել շարունակել աշխատել․ ինտերնետ հասանելիության հետ կապված խնդիրներ, բանկային փոխանցումների խափանումներ եւ այլն... «Նրանց ուղղված հարցեր չկան։ Տեխնիկական արգելափակումներն անհնարին են դարձնում իրենց աշխատանքը։ Եվ այդ մարդկանց մեծ մասն ասում է՝ գնացել ենք Երեւան, բայց պատրաստ ենք վերադառնալ»․․․
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:42, 5 հուլիսի
«Նա միշտ այնքան սիրալիր ժպտում էր, որ ես ուզում էի վերցնել եւ տանել նրա ժպիտն ինձ հետ»․ Անուշիկ Առաքելյան (ֆոտո)15:12, 5 հուլիսի
«Մի նախատեք Օլյային». Միխայիլ Գալուստյանը պաշտպանել է Բուզովային14:45, 5 հուլիսի
Դասական ու ոճային․ Մերի Երեմյանի լուսանկարը14:12, 5 հուլիսի
Բռնաբարության համար Իտալիայում ձերբակալված ռեժիսոր Փոլ Հագիսն ազատ է արձակվել13:36, 5 հուլիսի
«Բարեւ 40»․ Լիլուի հումորային գրառումը13:08, 5 հուլիսի
Քվենտին Տարանտինոն եւ Դանիելա Պիկը երկրորդ անգամ ծնողներ են դարձել12:46, 5 հուլիսի
«Ժպտա կյանքին ու կյանքն էլ քեզ կժպտա»․ Քրիստինե Պեպելյան12:12, 5 հուլիսի
«Լասկովիյ մայ» խմբի պրոդյուսեր Ռազինը Շատունովի մահվան մեջ մեղադրել է դատավորին11:41, 5 հուլիսի
«Սբ. Ղազանչեցոցից հետո միակը, որտեղ ես ինձ գտա»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը Վահանավանքից11:12, 5 հուլիսի
Պոլինա Գագարինան գովազդել է նախկին ամուսնու լուսանկարչության դասընթացը10:47, 5 հուլիսի
«9 տարի միասին»․ Հռիփսիմե Հակոբյանի եւ Մարտին Մկրտչյանի լուսանկարը10:12, 5 հուլիսի
Բելլա Հադիդը դարձել է Fendi-ի նոր հավաքածուի դեմքը