Գեղեցիկ սեռի որոշ ներկայացուցիչներ հուսահատվում ու տխրում են, երբ տղամարդիկ չեն հասկանում իրենց ցանկությունները, իսկ երբեմն նաեւ հակառակ են անում։
Ներկայացնում ենք չորս մեթոդ, թե ինչպես պետք է պահանջներ ներկայացնել տղամարդկանց, որպեսզի նրանք անպայման կատարեն դրանք։
Դուք չեք ցանկանում դավաճանված լինել. «Ինչ-որ մեկի հետ լուրջ հարաբերություններ սկսելիս ես միայն այդ տղամարդու հետ եմ շփվում, որպեսզի նա հասկանա, որ ինձ վստահելն ու հավատալը շատ կարեւոր է»։ Այս խոսքերն ասելով՝ դուք օրինակ եք ծառայում նրա համար, թե ինչպես նա պետք վերաբերի ձեզ։
Դու չեք ցանկանում, որ տղամարդը ուշանա. «Ես սիրում եմ պարտաճանաչ լինել։ Եթե մենք պայմանավորվել ենք 18։00-ին, ուրեմն ես կգամ 18։00-ին կամ ավելի շուտ։ Բայց եթե ես նույնիսկ ուշանամ, ապա անպայման կտեղեկացնեմ այդ մասին»։
Դուք կայացած տղամարդ եք ցանկանում տեսնել ձեր կողքին. «Այժմ բոլորը ցանկանում են հարուստ լինել։ Քանի որ ես աշխատում եմ, ցանկանում եմ, որ իմ տղամարդը նույնպես ջանքեր թափի եւ նոր ձեռքբերումներ ունենա»։
Ձեզ դուր չի գալիս, որ տղամարդը շատ ժամանակ է անցկացնում իր ընկերների հետ. «Եթե ես մտադիր եմ ամուր եւ լուրջ հարաբերություններ կառուցել, ուրեմն հասկանում եմ, որ ընկեր-ընկերուհիները մղվում են երկրորդ պլան։ Ինչու՞, որովհետեւ նրանք խլում են այն ժամանակը, որը ես կարող եմ անցկացնել իմ սիրելի հետ»։
Պահանջների մասին պետք է խոսել եւ համաձայնության գալ տղամարդու հետ։ Թեկուզ դրանք կանոնների եւ օրենքների պես են հնչում, բայց պետք է հետեւեք, որ դրանք կատարվեն։ Ի դեպ, այս պահանջների մասին պետք է ասել հենց հարաբերությունների սկզբում, որպեսզի տղամարդը հստակ հասկանա՝ պատրաստ է նա ձեզ հետ ապագա կերտել, թե ոչ։ Թող որ նա նաեւ գիտակցի, թե ինչ զոհողությունների է ստիպված գնալ հանուն ձեզ։ Այս ամենի մասին մտածելուց հետո նա հստակ եւ վերջնական կորոշվի՝ ցանկանում է ձեզ հետ սիրավեպ սկսել, թե ոչ։
Աղբյուրը՝ Creu.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:17, 29 մարտի
Բեյոնսեն ձեռքերով սպագետի է ուտում անձնական ինքնաթիռի վրա և ծաղրում իր կովբոյական look-ի մասին մեմերը10:16, 29 մարտի
Selling Sunset սերիալի աստղը գոլֆ խաղալիս ընտրել է տարօրինակ և բաց աութֆիտ09:00, 29 մարտի
ՄԱՐՏԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան20:25, 28 մարտի
Հոլիվուդյան աստղեր, ովքեր նկարահանվել են պոռնոֆիլմերում20:12, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկի. Ես սիրում եմ Երևանն ու Հայաստանը19:47, 28 մարտի
Wine Story. Ինչպես ընտրել ճիշտ գինի Սուրբ Զատիկին18:36, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկու ճեպազրույցը Երեւանում (ՈՒՂԻՂ)17:02, 28 մարտի
Աբու Դաբին նախատեսում է դրախտ ստեղծել գեյմերների համար. աշխարհում առաջին կիբեռսպորտի կղզին