Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Հոգեբանական հոգնածության յոթ նշան

21:12, 25 մայիսի

Ուղեղի կողմից օրգանիզմում պրոցեսների վերահսկման համեմատությամբ՝ մտավոր գերծանրաբեռվածությունը բավական լուրջ է:

1. Դուք գիտեք, որ միաժամանակ շատ բան է տեղի ունենում

Զգացմունքները հորդո՞ւմ են: Դուք, հավանաբար, ուղղակի իմաստով գերծանրաբեռնված եք սենսորային զգացողություններով: Ձայներ, հոտեր, հայացքներ, մտավոր աշխատանք: Երբեմն այս ամենը կատարվում է շատ ակտիվ միջավայրում եւ կարող է մտավոր շատ մեծ գերլարվածության պատճառ դառնալ: Երբ շատ տվյալներ են ստացվում զգայական օրգաններից, ուղեղը սկսում է սթրեսի եւ մտավոր հոգնածության նշաններ ցույց տալ: Դուք նկատում եք, որ ստիպված եք մարդկանց խնդրել, որ կրկնեն ասածը: Այդ վիճակում դուք կարող եք անգամ ուղղագրական սխալներ անել:

Փորձեք անջատել բոլոր աղմկոտ սարքերը՝ հեռուստացույց, երաժշտություն, օդափոխության համակարգ: Շրջվեք դեպի տեղեկատվության աղբյուրը եւ փորձեք ամբողջական ընկալման հասնել: Առավելագույնս սահմանափակեք ձեզ հսկայական քանակությամբ առաջադրանքներ կատարելուց:

2. Դուք ազատ ժամանակ չունեք

Չե՞ք հիշում վերջին անգամ երբ եք արձակուրդ գնացել: Գոյություն ունի երկու ռազմավարություն, որոնք կարող են օգնել մտավոր գերծանրաբեռնվածության պարագայում: Դրա համար պետք է խուսափել այն բաներից, որոնք լարվածություն են առաջացնում: Ռազմավարություններից մեկի իմաստն ուշադրությունը ոչ անհրաժեշտ բաների վրա ծախսելուց հրաժարվելն է:

Այսինքն՝ պետք է սահմանափակել մտավոր պրոցեսները: Եթե կարող եք, որեւէ առաջադրանք հանձնարարեք ուրիշներին կամ հետաձգեք, եթե շատ առաջնահերթ չէ: Երկրորդի դեպքում խոսքը վերականգնողական պրոցեսների արդյունավետության բարձրացման մասին է: Դա ենթադրում է վերականգնողական միջավայրի առկայություն:

3. Դուք որոշակի հոգեբանական արգելանք ունեք

Հոգեբանական արգելանքն այն է, երբ դուք այնքան եք հյուծված, որ չեք կարողանում շարունակել մտածել: Դուք պարզապես դադարում եք մտածել այնքան ժամանակ, քանի դեռ չեք կարողանում հանգստանալ՝ ուժերը վերականգնելու եւ նորից շարունակելու համար: Հոգեբանները նշում են, որ մտավոր արգելանքը գործում է որպես «ավտոմատ պաշտպանություն, որը թույլ չի տալիս մարդուն աշխատել անդադար ռեժիմով»: Այսինքն՝ դուք չեք կարող օգտագործել ձեր ուղեղը, քանի որ այն պարզապես դադարում է աշխատել այն պահին, երբ դուք իսկապես հոգնած եք:

4. Վերջին շրջանում դուք ավելի զգացմունքային եք

Դեպրեսիան կամ տագնապը կարող են մտավոր գերծանրաբեռնվածության ախտանշաններ լինել: Հոգեբանական հոգնածությունը կարող է դեպրեսիա հիշեցնել, քանի որ մտավոր էներգիայի մակարդակն այդ դեպքում եւս շատ ցածր է: Օրինակ՝ դուք կարող եք տագնապ զգալ այն առումով, որ իրավիճակը չի լավանում: Եթե իրավիճակը, որը ձեզ մոտ մտավոր հոգնածություն է առաջացնում, անվերահսկելիության պատճառ է, դուք կարող եք զայրույթի զգացողություն ունենալ այն մարդու նկատմամբ, որին տեսնում եք որպես ձեր տառապանքների պատճառ:

5. Ֆիզիկական ախտանշաններ

Գլխացավեր, ստամոքսում անհարմարության զգացողություն, աղեստամոքսային համակարգի խնդիրներ, անքնություն եւ նյարդային գրգռվածություն: Սրանք այն ֆիզիկական նշաններ են, որոնք կարող են ի հայտ գալ մտավոր հոգնածության  ժամանակ: Կարող եք խորհրդակցել նաեւ ձեր բժշկի հետ, ով կարող է օգտակար խորհուրդներ տալ:

6. Դուք մոռանում եք ոչ միայն մանրուքները, այլեւ կարեւոր բաները

Մոռացկոտությունն ու հիշողության կորուստը նույնպես մտավոր գերծանրաբեռնվածության նշան են: Ձեր ուղեղը միաժամանակ տեղեկատվության մեծ հոսք է մշակում: Ավելի ուշ, երբ դուք հանգստանում եք, ձեր ուղեղը հիշում է: Դուք երկար ժամանակ չեք կարողանում կենտրոնանալ ինչ-որ բանի վրա: Ավելի լավ կլինի որոշակի ժամանակ խուսափեք այնպիսի գործողություններից, ինչպես, օրինակ, մեքենա վարելուց, որը կարող է վնաս պատճառել թե ձեզ, թե ուրիշներին:

7. Մեկ հարցից դուք կարող եք բռնկվել

Ամբողջ օրվա ընթացքում պատասխանելով հարցերին եւ որոշումենր ընդունելով՝ դուք չեք կարողանում այլեւս շարունակել: Մարդիկ ստիպված են լինում առանց ձեզ կողմնորոշվել, քանի որ դուք խուսափում եք պատասխաններից՝ մտավոր գերծանրաբեռնվածության պատճառով: Թող ուրիշները վերցնեն ոչ կարեւոր հարցերով որոշումներ կայացնելու պատասխանատվությունը: Հրաժարվելով երեկոյան ընթրիքի մասին որոշում կայացնելուց՝ այդպիսով դուք եւս մեկ որոշում կկայացնեք հօգուտ ձեզ, որը կօգնի հաղթահարել մտավոր ծանրաբեռնվածությունը:

 

Աղբյուրը՝ Creu


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել