Women’s Club-ի նախորդ թողարկումը շատերի համար անակնկալ էր. բեմից բացակայում էր ակումբի ամենավառ կերպարներից մեկը՝ Լիլի Մորտոն, որն այս շրջանում ԱՄՆ-ում է, բայց նախագծում նրան փոխարինելու էր եկել նրա հարազատ քույրը՝ մոդել Թերեզա Մարտիրոսյանը: Թերեզան թե´ արտաքուստ, թե´ իր կերպարով չափազանց տարբեր է Լիլիից, եւ այս առումով շատերը զարմացած էին՝ մի՞թե նա, իսկապես, Լիլի Մորտոյի քույրն է, եւ արդյոք հնարավո՞ր է, որ Լիլիի վերադարձի դեպքում էլ մոդելը շարունակի նկարահանվել հումորային նախագծում՝ համալրելով դրա հիմնական կազմը: NEWS.am STYLE-ը Թերեզայի հետ զրուցեց հումորային նախագծում լինելու առաջին փորձի, Լիլիին փոխարինելու դժվարության ու նկարահանվելու հնարավոր շարունակության մասին:
Մոդելը խոստովանեց, որ երբ ստացել է Women’s Club-ում լինելու առաջարկը, սկզբում տարակուսել է, քանի որ չնայած տարբեր հոլովակներում նկարահանվելու փորձերին՝ հումորային նախագիծն իր համար բացարձակ նորություն էր:
«Նախագծում լինելու առաջարկը ստացել եմ հենց սցենարիստներից: Քույրս՝ Լիլին էլ ասում էր, որ անպայման ընդունեմ այն, որ հետաքրքիր կլինի եւ նոր բան կփորձեմ, բայց ես սկզբում մտածում էի, որ դա իմը չէ, չէի կարծում, թե ինձ մոտ նախագծում նկարահանվելը լավ կստացվեր… Սակայն հետո որոշեցի, որ կյանքում ոչինչ հենց այնպես չի լինում, ու եթե կա առաջարկ, պետք է փորձել»,-պատմեց նա՝ չհերքելով,-«Իրականում դա շատ ռիսկային քայլ էր, քանի որ հենց Լիլիի համար շատերն են դիտում հաղորդումը, ու նրա բացակայության դեպքում նրան փոխարինելը, կարծում եմ, դժվար է: Իսկ աղջիկների հետ աշխատելը շատ հեշտ էր, ու այն, որ ես լարված չէի, հենց նրանցից էր գալիս: Թե´ փորձերի ժամանակ, թե´ ետնաբեմում նրանք ինձ օգնել են, որ ամեն բան լավ ստացվի ինձ մոտ: Ուզում եմ շեշտել, որ աղջիկներն, իրականում, շատ ավելի լավն են, քան եթերից կարող եք զգալ, ու սա, պարզապես, գովասանք չէ»:
Առաջին թողարկումից հետո Թերեզան արդեն լսել է դրական արձագանքներ, ասում է՝ շատերն էին զարմացել իրեն նոր ձեւաչափում տեսնելով.
«Դեռ միայն լավ արձագանքներ եմ ստացել: Շատերը չգիտեին, որ ես Լիլիի քույրն եմ, ու շոկի մեջ էին, քանի որ մենք շատ տարբեր ենք ամեն առումով: Ուրախ եմ այդ դրական արձագանքների համար, ու կարող եմ ասել, որ իմ մասնակցությամբ երկրորդ եթերն ավելի հետաքրքիր է լինելու: Առհասարակ, փորձել ենք անել այնպես, որ մաքսիմալ որակով ստացվի ամեն ինչ, չլինեն վուլգար բաներ»,-նշեց մոդելը՝ շեշտելով,- «Ես կուզեի, որ մարդիկ հաղորդումը դիտելիս, հասկանան, որ դա հումորային նախագիծ է, եւ երբ, օրինակ, Լիլիին տեսնում են այդ կերպարում, պետք է հասկանան, որ դա, ուղղակի, կերպար է, որը, գուցե, սիրվի, կամ՝ ոչ, քանի որ չես կարող բոլորի համար լավը լինել: Նույնն էլ իմ դեպքում է»:
Թերեզան նշեց, որ հեռուստադիտողն իրեն նախագծում կտեսնի առաջիկա հինգ հաղորդումների ընթացքում. թե ինչ կլինի հետագայում, մոդելը դժվարացավ ասել.
«Ժամանակի բերումով չգիտեմ՝ ինչպես կստացվի, քանի որ ունեմ նաեւ այլ աշխատանք, այլ նկարահանումներ: Առայժմ այն, ինչ նկարել ենք, ժամային առումով ինձ հարմար է եղել»:
Ինչ վերաբերում է հետագա այլ առաջարկներին՝ մոդելն ասաց.
«Հումորային նախագծում նկարահանվելը, կարծում եմ, այդքան էլ իմը չէ, քանի որ ես այլ բաների եմ ձգտում կյանքում, բայց հետագայում եթե լինեն նոր առաջարկներ, կարող եմ մտածել դրանց շուրջ: Այս պահի դրությամբ, այնուամենայնիվ, շատ մեծ ձգտում չունեմ դեպի այդ ոլորտը»:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները տրամադրել է Թերեզա Մարտիրոսյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:46, 1 հուլիսի
«Հե՞շտ է մայր լինելը»․ բալիկի սպասող Դիանա Տոնոյանի նոր հրապարակումը21:12, 1 հուլիսի
Կանանց ամենաքնքուշ սովորույթներն՝ ըստ տղամարդկանց20:51, 1 հուլիսի
Բնական կերպար․ Գաբի Գալոյանն առանց շպարի20:12, 1 հուլիսի
Պիեռ Նարցիսի մարմինն ուղարկվել է Կամերուն19:42, 1 հուլիսի
«Աննման գեղեցկություն»․ Աստղիկ Սաֆարյանը նոր ֆոտոշարք ունի19:24, 1 հուլիսի
Թեյլոր Սվիֆթը գաղտնի նշանվել է դերասան Ջո Էլվինի հետ18:49, 1 հուլիսի
«Երբ միտքդ որոշում է բողոքել, հակառակն արա՝ շնորհակալություն հայտնիր»․ Արաքսյա Մելիքյան18:13, 1 հուլիսի
Դստեր ննջասենյակում գաղտնալսման սարք տեղադրելու մասին ․ Բրիթնի Սփիրսի հայրը բացատրություն է տվել17:47, 1 հուլիսի
Արփի Գաբրիելյանի ամառային լուքը (ֆոտո)17:12, 1 հուլիսի
«Դյունա» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերան հետաձգվել է16:41, 1 հուլիսի
«Իմ 34 տարիների լավագույն նվերը»․ Անաիս Սարդարյանը՝ զավակների հետ16:07, 1 հուլիսի
«Գահերի խաղի» աստղ Լենա Հիդին դատի են տվել