Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել, որում պատկերված է հայրիկի հետ։ Հրապարակմանը կից նա կիսվել է մտքերով, հայրիկի հանդեպ սիրո, կարոտի մասին։
«Աշխարհի իմ բոլոր կարոտները քեզ, Հա՜յր...
Սիրտս կիսատ է առանց քեզ,
անվստահ էս աշխարհում իմ ամրությունն էիր:
Իմն էիր: Իմ կյանքի արքայազնը...
Ու էսպես ամեն անգամ հագնում եմ «ուժեղ»- ի դիմակն ու անցնում իմ ցավերի նեղ ճամփով: Իր աղջիկը թուլություն պիտի չունենար... Ես էլ ինձ ուժեղի տեղ դրած գլորվում եմ... ապրելու պատրանքով:
Մարդու ցավը միայն իրենն է, երջանկությունը՝ չգիտես ինչու, բոլորինը):
Կարոտներս երջանկության ու ցավի շաղախն են՝ որտեղ կար Սեր, ուր էլ չկա Հայրս...
Անծնող ապրելը անհայրենիք ապրելու պես ցավ է, չսպիացող ու գիտակցությանդ մեջ էդպես էլ չտեղավորվող ցավ:
Ես չգիտեմ՝ Հայրս ո՛ր հասարակության համար էր մեզ դաստիարակում էդքան հավաք, կիրթ ու ընթերցող,
էդքան ամեն ինչից իրազեկ և ուշիմ, էդքան ինքնուրույն ու սկզբունքային...
Հետը կռիվ եմ տալիս հա...
Մնացողի էգոիզմն է, չհամակերպվելը մարմնից ազատգրված հոգու հետ, որովհետև կարոտի պարանը մեզ է խեղդում...
Մնացողի էգոիզմ:
Պապայիս աշխարհի առանցքը մենք էին ու Հայաստանը: Մնացածն ամեն բան դրա շուրջ էր պտտվում:
... Հայրս իսկական ՀԱՅՐենիք էր. տաք, հողին կպած, սթափ ու միշտ շնորհակալ, ասելիքով ու մանավանդ անելիքով...
Մի գրկելու իրավունքն ինչ էր՝ էդ էլ չհասցրի...
Պինդ գրկեք ձեր ծնողներին, երեխեքին, քույրերին, երդվում եմ երբեք չգիտեք՝ էդ աներևույթ թելը երբ կկտրվի:
Կյանքը՝ կարոտների արանքում լռված մի պահ, որի տևողությունն էդպես էլ կմնա անհայտ:
Հայրս. աշխարհի լավագույն տղամարդն ու ազնվագույն ՀԱՅԸ, որի մասին երբևէ կարելի էր երազել միայն ...», - գրել է Նազենի Հովհաննիսյանը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:17, 30 հունիսի
Դիմաշ Ադիլետը բաժանվել է «Холостяк» շոուի հաղթողից11:49, 30 հունիսի
«Թող կյանքում երբեք ոչինչ անավարտ չմնա․․․»․ Թամարա Գեւորգյան (ֆոտո)11:34, 30 հունիսի
Մարդկանց վաճառք, սեռական ոտնձգություններ․ Ար Քելին դատապարտվել է 30 տարվա ազատազրկման10:47, 30 հունիսի
«Ընտանիքս»․ Տիրուհի Հակոբյանն առաջին անգամ հրապարակել է նորածին դստեր լուսանկարը10:12, 30 հունիսի
Բլոգեր Իլոնա Դրոժը Մոսկվայում «Դոշիրակից» տուն է կառուցել (ֆոտո)09:00, 30 հունիսի
ՀՈՒՆԻՍԻ 30-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:39, 29 հունիսի
«7 տարի»․ Արեւիկ Ուդումյանի եւ ամուսնու ջերմ լուսանկարը23:12, 29 հունիսի
HBO-ն պաշտոնապես թողարկել է «Իսկական դետեկտիվ» սերիալի 4-րդ եթերաշրջանը22:47, 29 հունիսի
«Ամեն ինչ վստահության եւ ոճի մասին»․ Մադոննա Հարությունյանի գրավիչ լուքը22:12, 29 հունիսի
Սանդրա Բուլոկի նախկին ամուսինը հարաբերություններն օրինականացրել է մեծահասակների համար նախատեսված ֆիլմերի աստղի հետ21:39, 29 հունիսի
«Սա Նեապոլը չէ, սա Դիլիջանն է»․ Յուլյա Ֆինկ (ֆոտո)21:12, 29 հունիսի
Պատճառներ, որոնց հետեւանքով տղամարդիկ չեն ցանկանում ամուսնանալ