Ակտիվ պրինտով եւ բացվածքով կիսաշրջազգեստ
Եթե բազային միդի կիսաշրջազգեստները ձանձրալի են ձեզ համար, ապա ուշադրություն դարձրեք վառ պրինտով մոդելներին։ Ազդրի հատվածում բացվածքը կավելացնի կայտառություն, ինչպես նաեւ տեսողական առումով կերկարացնի սիլուետը, ուստի այս տարբերակը հարմար է ցածր հասակ ունեցող աղջիկների համար:
Վառ ուղիղ մինի
Ուղիղ, կարճ կիսաշրջազգեստը սեզոնի ամենաթրենդային մոդելն է։ Ամռանն ընտրեք վառ գույների տարբերակներ՝ նարնջագույն կամ վարդագույն: Նման կիսաշրջազգեստը կարող եք համադրել ամեն ինչի հետ՝ սկսած բազային շապիկներից եւ կրոպ-տոպերից մինչեւ նույն երանգի բաճկոններ:
Սեւ միդի կիսաշրջազգեստ
Ո՞վ ասաց, որ սպիտակ վերնազգեստը եւ սեւ տաբատն ու կիսաշրջազգեստը ձանձրալի են: Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ Ումա Թուրմանը ներկայացել է մուգ կիսաշրջազգեստով եւ կաթնագույն ատլասե բլուզով։ Նա շքեղ տեսք ուներ։ Այս համադրությունից հեշտ է երեկոյան լուք ստեղծել՝ պարզապես միդի կիսաշրջազգեստին եւ վերնաշապիկին ավելացրեք բարձրակրունկներ ու փայլուն զարդեր:
Գործած կիսաշրջազգեստ
Շարունակում է թրենդային համարվել: Այժմ ժանյակ կարելի է գտնել ոչ միայն լողազգեստների ու տոպերի, այլեւ կիսաշրջազգեստների վրա։ Մենք սովոր ենք լողափին նման մոդելների հանդերձանք կրել, բայց այն հեշտությամբ կարելի է հարմարեցնել street style-ին։ Դա անելու համար կրեք երկարավուն սպիտակ վերնաշապիկ, կիսաշրջազգեստ։
Վանդակավոր պրինտով կիսաշրջազգեստ
Շոտլանդականին փոխարինեց վիշին։ Նման պրինտով մոդելները կերպարներին կհաղորդեն «ֆրանսիական» տրամադրություն։ Նմանատիպ կիսաշրջազգեստներով եւ վերնաշապիկներով դուք կարող եք լուքեր ստեղծել cottagecore ոճով:
Աղբյուրն ու լուսանկարները՝ GraziaMagazine
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:37, 29 մարտի
TLC ռեալիթի շոուի սիամական երկվորյակներ Էբբին և Բրիտանի Հենսելները ամուսնացել են15:18, 29 մարտի
Իրինա Շեյքը Swarovski campaign֊ում հայտնվել է շշմեցուցիչ կերպարով14:02, 29 մարտի
Ռոբերտ Դաունի կրտսերը խաղում է չորս տարբեր կերպարներ HBO-ի նոր սերիալում13:23, 29 մարտի
Թոմ Քրուզը բաժանվել է ռուս ընկերուհուց իր նախկին օլիգարխ ամուսնու պատճառով12:21, 29 մարտի
Դեմի Մուրը ևս մեկ անգամ ապացուցեց, որ տարիքը պարզապես թիվ է11:17, 29 մարտի
Բեյոնսեն ձեռքերով սպագետի է ուտում անձնական ինքնաթիռի վրա և ծաղրում իր կովբոյական look-ի մասին մեմերը10:16, 29 մարտի
Selling Sunset սերիալի աստղը գոլֆ խաղալիս ընտրել է տարօրինակ և բաց աութֆիտ09:00, 29 մարտի
ՄԱՐՏԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան