Օրերս Երեւանում կայացավ «Վիշապ» ֆիլմի պրեմիերան. այն առաջին հայ սուպերհերոսի մասին պատմող ժապավենն է, որի ռեժիսորն Արման Սարգսյանն է, բեմդրող ռեժիսորը` Գրիգոր Գապարյանը, նախագծի պրոդյուսերն Արման Միտոյանն է: Ֆիլմի ստեղծագործական կազմի նախաձեռնությամբ` այնտեղ նկարահանվել են ոչ միայն հայտնի, այլեւ` սկսնակ դերասաններ, որոնք էլ մարմնավորել են առանցքային կերպարներին: Ֆիլմում նկարահանվել է նաեւ հայտնի տիկտոկեր Թամ Սահակյանը, որը թեեւ սերիալներում վաղուց նկարահանվում է, բայց սա գեղարվեստական ֆիլմում հանդես գալու նրա առաջին փորձն էր.
«Ինձ սկզբում գլխավոր դերի համար էին կանչել քասթինգի, բայց չստացվեց: Ամեն դեպքում, այն, որ պետք է նկարահանվեի գեղարվեստական ֆիլմում, արդեն ուրախացնում էր, քանի որ սա լրացուցիչ փորձ էր ինձ համար, ու հենց դրանով էլ հետաքրքրեց առաջարկը: Անկեղծ ասած` դժվարություններ չեմ ունեցել. ինձ համար ավելի հեշտ էր գեղարվեստական ֆիլմում նկարահանվել, քան սերիալում»,-նշեց բլոգերը` բացելով բաեւ որոշ փակագծեր առաջիկա ծրագրերի մասին.
«Շուտով սպասվում է նոր սերիալ, որտեղ ես կլինեմ գլխավոր դերում: Ինձ շատ է դուր գալիս այս ոլորտը, թեեւ մասնագիտությամբ հագուստի մոդելավորող եմ, բայց այս պահին սովորում եմ լավագույն մասնագետներից մեկի` Դավիթ Հակոբյանի մոտ, որպեսզի բարելավվեմ իմ դերասանական հմտություններն ու արդարացնեմ բոլորի սպասումները»:
Տիկտոկերը վստահեցրեց, որ նկարահանումների զբաղվածությունը կնպաստի նաեւ իր տիկտոկյան էջի ակտիվությանը` կլինեն նոր ու հետաքրքիր տեսանյութեր նկարահանման հրապարակներից:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները` Թամ Սահակյանի ինստագրամյան էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:42, 7 հուլիսի
«Ամառ»․ Քրիստինա Կարապետյանի լուսանկարը լողավազանից (ֆոտո)17:02, 7 հուլիսի
Գրիգորի Լեպսը նշել է կնոջից բաժանվելու պատճառը16:51, 7 հուլիսի
«Մարդ, որը դժգոհ է իր արեւայրուքից»․ Մադոննա Հարությունյան (ֆոտո)16:16, 7 հուլիսի
2 միլիոն եվրո․ Մաքսիմ Գալկինն ու Ալլա Պուգաչովան երեխաների համար տուն են գնել Կիպրոսում15:43, 7 հուլիսի
«Հմայիչ դերասանուհի»․ Անի Երանյանի street style-ը15:12, 7 հուլիսի
Քանյե Ուեսթը նախատեսում է պենոպլաստից մեքենա արտադրել (ֆոտո)14:36, 7 հուլիսի
50 Cent-ի թիմը Հայաստանը համարել է նրա շրջագայության լավագույն երկրներից մեկը․ ինչպե՞ս ռեփերը աշխարհին սեւեռեց Երեւանի շուրջ (ֆոտո/վիդեո)14:12, 7 հուլիսի
Շակիրայից բաժանվելուց հետո․ Ժերար Պիկեի հետեւորդներին թիվը պակասել է 5 միլիոնով13:41, 7 հուլիսի
19-րդ «Ոսկե ծիրան»-ի փակումը կազդարարվի Կարին Հովհաննիսյանի «Չտեսնված հանրապետություն» ֆիլմով13:07, 7 հուլիսի
Թոմ Հենքսը քննադատել է «Բազ Լայթեր» մուլտֆիլմը12:42, 7 հուլիսի
«Արդեն ապացուցել ես, որ մենք կարող ենք միասին անցնել ամեն ինչի միջով․․․»․ Լուսինե Թովմասյանի շնորհավորանքն ամուսնու տարեդարձին12:12, 7 հուլիսի
Բրեդ Փիթն անբուժելի հիվանդություն ունի