Այսօր հայ կինոյի ամենանշանավոր եւ տաղանդաշատ ռեժիսորներից մեկի՝ Ֆրունզե Դովլաթյանի հոբելյանն է. կինոյի մեծ վարպետը կդառնար 95 տարեկան:
Սցենարիստ, դերասան և ռեժիսոր Դովլաթյանը իրապես բազմատաղանդ ստեղծագործող էր, սակայն նրա մեծ տարերքը կինոն էր: 1940-ականների սկզբից նրա ճակատագիրն անխզելիորեն կապվեց կինոյի հետ, հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։
«Երբ 1959 թվականին նա ավարտեց Համամիութենական կինոինստիտուտը՝ Սերգեյ Գերասիմովի արվեստանոցը, արդեն հասուն և ուրույն մտածողությամբ ռեժիսոր էր, որի լավագույն դրսևորումը դարձավ Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմը: Այս ֆիլմով Դովլաթյանը հայ կինոն ներկայացրեց Կաննի կինոփառատոնում:
Իր ստեղծագործական վերելքի տարիներին նա ստեղծեց հայ կինոյի լավագույն ֆիլմերը: Բայց տաղանդավոր ռեժիսոր լինելուց բացի Դովլաթյանը նաև փայլուն կազմակերպիչ էր, որը 1967-1969 թվականներին ղեկավարել է Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միությունը, իսկ 1986 թվականից նաև «Հայֆիլմի» գեղարվեստական ղեկավարն էր։ Դովլաթյանի ամբողջ ստեղծագործությունը ընդունված կարծրատիպերը փշրելու և նոր մտածողության վառ օրինակ է»,- ասված է կինոկենտրոնի հրապարակման մեջ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:18, 6 հուլիսի
Ռիկի Մարտինը պատասխանել է ընտանեկան բռնության մեղադրանքներին15:42, 6 հուլիսի
«Չի ներվում եւ այն, ինչը կոչվում է առավելություն»․ Թամարա Գեւորգյան15:08, 6 հուլիսի
Կառլոս Սանտանան համերգի ժամանակ բեմում ուշագնաց է եղել14:46, 6 հուլիսի
«Ամեն ինչ, կամ ոչինչ»․ Անահիտ Մանուկյան (ֆոտո)14:23, 6 հուլիսի
Օլգա Բուզովան պատասխանել է քրոջ հետ տարաձայնությունների մասին լուրերին13:39, 6 հուլիսի
«Կրակոտ»․ Ժաննա Բուտուլյանը՝ սպորտային կերպարում13:12, 6 հուլիսի
Ռուսաստանում կփակվի Անի Լորակի ընկերությունը12:32, 6 հուլիսի
Յուրի Շատունովի ընտանիքը նրա գերեզմանաքարի կառուցման համար դրամահավաք է հայտարարել12:08, 6 հուլիսի
««Եվրատեսիլ»-ը դեռ հաղթահարված փուլ չէ»․ Ռոզա Լինի՝ հետեվրատեսիլյան տպավորություններն ու մրցույթից հետո գրանցած հաղթանակը11:44, 6 հուլիսի
«Երբեք չէի մտածի, որ միաժամանակ հնարավոր է հայտնվել երեք վայրում...»․ Անահիտ Կիրակոսյան11:12, 6 հուլիսի
Բրիթնի Սփիրսին քննադատել են չսափրված թեւատակերի եւ անկեղծ տեսանյութի համար10:42, 6 հուլիսի
«Մեր բակը»․ Հրուշ Աճեմյանի երեւանյան street style-ը