Ջենիֆեր Լոպեսը բազմիցս խոստովանել է, որ քունը փոխարինում է գեղեցկության սրահներ այցելություններին։ Սակայն, ինչպես պարզվել է, գիշերային հանգիստը ոչ միայն բարենպաստ ազդեցություն է ունենում աստղի արտաքինի վրա, այլեւ վճռորոշ դեր ունի նրա հոգեկան առողջության համար։
Այս մասին Լոպեսը խոսել է իր անձնական կայքում, երբ հիշել է 90-ականների սկզբին իրեն տանջող խուճապային գրոհները։ «Իմ կյանքում կար մի պահ, երբ ես քնում էի երեքից հինգ ժամ: Օր ու գիշեր նկարահանման հրապարակում էի, իսկ հանգստյան օրերին խնջույքներ էի կազմակերպում: Ես մոտ 20 տարեկան էի եւ կարծում էի, որ անպարտելի եմ», - ուղերձը սկսել է Ջենիֆերը:
Բեն Աֆլեքի սիրելիի խոսքերով, առաջին խուճապային գրոհները բռնկվել են նկարահանումների ժամանակ․ «Լավ ինքնազգացողությունից ես հասա նրան, որ չէի կարողանում շարժվել, տեսնել եւ բացարձակ ոչինչ չէի հասկանում։ Կարծում էի, որ խելագարվում եմ»:
Ավելի ուշ բժիշկը բացատրել է Լոպեսին, որ նա պետք է քնի յոթից ինը ժամ, խուսափի կոֆեինի օգտագործումից ու համատեղի աշխատանքն ու սպորտը։ «Ես հասկացա, թե որքան լուրջ հետեւանքներ կարող են լինել, եւ հենց այդ ժամանակ սկսվեց իմ ուղին դեպի առողջ ապրելակերպ», - բացատրել է աստղը:
«Քունն իմ գեղեցկության ամենաանգին գաղտնիքն է: Ես մտածում եմ քնի մասին այնպես, ինչպես ժամանակի փոքրիկ մեքենայի մասին։ Դու պառկում ես ու մտնում մի տարածք, որտեղից դուրս ես գալիս ավելի երիտասարդացած։ Երբեմն արթնանում եմ ու ասում. «Վաու, դեմքիցս ջնջել եմ մոտ 10 տարի»,- հավելել է նա։
Աղբյուրը՝ GraziaMagazine
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները09:00, 25 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ