Հունիսի 3-ին Երեւանում՝ Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ), տեղի կունենա Անտուան Ագուջյանի «ԼՌՈՒԹՅԱՆ ՃԻՉԸ». Հայ հիշողության հետքերը» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի բացումը։ Հայաստանում առաջին անգամ հանդիսատեսին ներկայացվող այս ցուցահանդեսն ընդգրկում է ֆրանսահայ արտիստի 30-ամյա որոնումները եւ հետագծում է հայկական հիշողությունը, որն Անտուան Ագուջյանը ժառանգել է Ցեղասպանությունից փրկված մեծ ծնողներից:
Այսօր՝ հունիսի 1-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում լուսանկարիչը պատմեց ցուցադրության մասին՝ նշելով, որ այն ունի երկու դիմագիծ,- «Դրանցից առաջինը ներկայիս ժամանակահատվածի դեպքերն է ցուցադրում՝ կապված է տարբեր պատերազմների հետ, մյուսն ամփոփում է հայերի հիշողության հետքերը: Ուզում եմ ուշադրություն հրավիրել այն կետի վրա, որ եթե ժամանակին արժանի արձագանք չի լինում այն ողբերգություններին, որոնք տեղի են ունենում, դրանք պատմության ընթացքում կրկնվելու սովորություն ունեն»:
Ցուցահանդեսը ներկայացնում են Բեռնար Գանիմյանը եւ «Ազնավուր» հիմնադրամը՝ Նիկոլա եւ Քրիստինա Ազնավուրների հովանու ներքո։ Ցուցահանդեսի գործընկերներն են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ), Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Գասկոնի թատրոնը, «Երազ» պարային համույթը, MyOuai ընկերությունը, «Մուսկարի» ընկերությունը և «Արմենիա» հիմնադրամը։
«Ֆրանսիայի դեսպանությունը մշտապես աջակցում է այն ծրագրերին, որոնք վերաբերում են ֆրանս-հայկական համագործակցությանը, դրանցից է նաեւ այն ծրագիրը, որն այսօր ներկայացնում ենք: Ես չեմ վախենա նշել, որ սա մեծ միջոցառում է Հայաստանի ու բոլոր հայերի համար: Այս ցուցահադեսի հետեւում մեծ աշխատանք է, որը կատարել է Անտուան Ագուջյանը` ցուցադրելով աշխարհագրական մեծ հետագիծ: Այս լուսանկարներն, անխոս, արտահայտում են թախիծ, բայց այնտեղ տեսնում ենք նաեւ դիմանկարներ ու դեմքեր, որոնք շատ կարեւոր են: Լուսանկարները ոչ միայն ներկայացնում են հայ ժողովրդի ողբերգությունը, այլեւ վեր են հանում հարցեր, որոնք վերաբերում են ամբողջ մոլորակին»,-իր խոսքում նշեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոն:
«Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը, խոսելով ցուցադահանդեսի կարեւորության մասին, հավելեց, որ այն անտեսանելին դարձնում է տեսանելի՝ ցուցադրելով այն, ինչ հաճախ մարդիկ չեն ցանկանում տեսնել.
«Լուսանկարիչն իր հսկայական տաղանդի, ինչպես նաեւ մարդասիրական հատկանիշների շնորիվ լինում է պատերազմական այնպիսի թեժ կետերում, լուսանկարում այնպիսի կադրեր ու մարդկանց, որոնց հաճախ աշխարհը չի ցանկանում տեսնել, որովհետեւ դա շատ ցավոտ է: Նույնը եղավ Արցախյան պատերազմի ընթացքում, երբ Անտուան Ագուջյանի նկարներից մեկը հայտնվեց «Ֆիգարո» հանրահայտ ամսագրի շապիկին, եւ այդ լուսանկարի կնոջ աչքերում մենք տեսնում էինք մի ողջ ժողովրդի ցավը»:
«Լռության ճիչը» ցուցահանդեսը բաց կլինի այցելուների համար հունիսի 3-ից հուլիսի 3-ը։
Անտուան Ագուջյանը ծնվել է 1961 թ-ին: Շուրջ 30 տարի զբաղվում է լուսանկարչությամբ, «Ռաֆո» գործակալության նախկին անդամ է։ Ռոբեր Դուասնոյի և Ռոբեր Դելպիղի հետ հանդիպումները վճռորոշ դեր են ունեցել նրա կյանքում եւ նրա արվեստը զարգացրել հումանիստական լուսանկարչության ուղղությամբ։
Սեւ ու սպիտակ նրա լուսանկարները նվիրված են հայ ժողովրդի պատմական հիշողությանը։ Աշխատելով տարբեր հակամարտությունների գոտիներում՝ Անտուան Ագուջյանը ստեղծել է պատկերապատումներ, որտեղ պատմությունը, վերջինիս հետքը եւ արձագանքը կոտրում են պարտադրված լռությունը։
2015 թվականից նա անցել է գունավոր լուսանկարների՝ պատկերելով Իրաքում, Սիրիայում եւ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմները. այսպիսով Անտուանը նոր փուլի սկիզբ է դրել իր արվեստում՝ անցյալի հիշողություններից անցնելով ներկայի վավերագրմանը։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները09:00, 25 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ19:46, 24 ապրիլի
«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել Շառլ Ազնավուրի՝ Հայաստան կատարած այցից16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը