Օգտագործում եք «ձմեռային» միջոցներ
Եթե անցյալ ձմռանը ձեզ հաջողվել է գտնել «հենց այն» քսուքը, որը սնուցում, խոնավեցնում եւ հարթեցնում է մաշկը, մի շտապեք ուրախանալ, այն կարող է հարմար չլինել շոգ սեզոնին օգտագործելու համար: Սնուցող բաղադրիչներով եւ յուղերով հագեցած «ձմեռային» ֆորմուլաները կարող են չափազանց ծանր լինել ամառվա համար ու կարող են առաջացնել փայլ, խցանված ծակոտիներ եւ նույնիսկ ճաքեր: Ամառային խնամքի համար լավագույնս համապատասխանում են լեցիտինով, գլիցերինով ու հիալուրոնաթթվով թեթեւ խոնավեցնող միջոցները:
Դուք սխալ եք քսում արեւապաշտպան քսուքը
Արեւապաշտպան քսուքի ամենօրյա օգտագործման անհրաժեշտության մասին արդեն բոլորը գիտեն (եւ ոչ միայն ամռանը), բայց ոչ բոլորը գիտեն, թե ինչպես այն ճիշտ քսել։ Շատերը SPF քսուքներն օգտագործում են միայն դեմքին՝ մոռանալով պարանոցի եւ դեկոլտեի մասին։ Այս հատվածների մաշկը ոչ պակաս նուրբ է, քան դեմքը, եւ նույն կերպ պաշտպանության կարիք ունի ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունից։
Դուք արեւապաշտպան քսուքն օրվա մեջ մեկ անգամ եք օգտագործում
Ցանկացած արեւապաշտպան քսուք պահպանում է իր արդյունավետությունն ընդամենը մի քանի ժամ։ Եթե դուք առավոտյան մեկ անգամ քսեք SPF-ը եւ այդ պրոցեսը չկրկնեք օրվա ընթացքում, ձեր մաշկը շուտով կրկին խոցելի կդառնա ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ: Եթե դուք պլանավորում եք երկար ժամանակ դրսում լինել՝ արեւի ուղիղ ճառագայթների տակ, ապա պետք է թարմացվի ամեն ժամը մեկ։
Դուք ծանր ու խիտ դիմահարդարում եք անում
Ամառը ձեր մաշկի համար արդեն իսկ դժվար ժամանակ է․ քրտինքը, փոշին եւ SPF-ի մնացորդները խցանում են ծակոտիներն ու թույլ չեն տալիս մաշկին շնչել: Եթե սրան ավելացնեք կոսմետիկայի հաստ շերտ, իրավիճակը շատ տխուր կդառնա։ Եթե նույնիսկ պզուկների հակում չունի ձեր մաշկը, ապա այս պարագայում վտանգն առաջ կգա։ Ամռանն ամբողջովին հրաժարվեք տոնային միջոցներից եւ դիմահարդարման կարիքը բավարարեք վառ շրթներկի կամ ստվերների օգնությամբ։ Բայց, եթե դուք դեռ ցանկանում եք թաքցնել մաշկի որոշ թերություններ, ընտրեք թեթեւ BB քսուքներ: Դրանք այնքան էլ չեն խցանում ծակոտիները, թույլ են տալիս մաշկին շնչել, իսկ որոշները նույնիսկ պարունակում են SPF։
Առավոտյան օգտագործում եք սկրաբներ եւ պիլինգներ
Պիլինգը շատ օգտակար եւ անհրաժեշտ պրոցեդուրա է մաշկի վերականգնման պրոցեսներ սկսելու համար, սակայն խստիվ արգելվում է դրանք անել անմիջապես դուրս գալուց առաջ։ Նույնիսկ ամենամեղմ շերտազատիչները մաշկին միկրովնաս են պատճառում՝ դարձնելով այն շատ զգայուն: Նման մաշկի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցությունը կարող է առաջացնել պիգմենտացիա եւ նույնիսկ այրվածքներ, որոնց հետեւանքներից ազատվելու համար երկար ժամանակ է անհրաժեշտ։
Աղբյուրը՝ Ivona.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը15:38, 19 ապրիլի
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին15:12, 19 ապրիլի
«Breaking Bad»-ի աստղ Ջանկառլո Էսպոզիտոն ցանկացել է մարդասպանի վարձել՝ սեփական սպանությունը կազմակերպելու համար14:42, 19 ապրիլի
Հարսնացուն ցնցված է. նա հարսանիքին ստացել է «ամենազզվելի նվերը»13:56, 19 ապրիլի
Քորթնի Քարդաշյանը պաշտպանել է Քիմին, որին երկրպագուները մեղադրում են դիտավորյալ «անհաջող» լուսանկար հրապարակելու մեջ13:14, 19 ապրիլի
Անզուգական Մոնիկա Բելուչին ասում է, որ «համակերպվել է ծերության հետ»