MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

««Եվրատեսիլ»-ում հաղթելը շարունակում է մնալ իմ նպատակներից մեկը»․ Սարո Գեւորգյանը՝ Ֆիլիպ Կիրկորովի աջակցության, «Նոր ալիք»-ում իրականացրած նպատակի ու իր ոճի մասին

12:31, 8 հունիսի

Սարո Գեւորգյանն այն արտիստներից է, որը, չնայած երիտասարդ տարիքին, արդեն հասցրել է դառնալ իր հայրենիքի երաժշտության պատմության հերոսներից մեկը․ երգիչն անցած տարի Հայաստանին արժանացրեց «Նոր ալիք»՝ երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի առաջին հորիզոնականին, եւ ինչպես խոստանում է՝ սա դեռ իր հաղթարշավի սկիզբն է։

Օրերս Սարոն թողարկել է իր նոր՝ Wicked Stranger երգը, որի շրջանակում համագործակցել է պրոդյուսեր, հեղինակ Դավիթ Բադալյանի (tokionine) եւ Սյուզաննա Խանզադյանի հետ։

NEWS.am STYLE-ը Սարոյի հետ զրուցել է իր նոր աշխատանքի, հաղթանակին հաջորդող նպատակների ու Ֆիլիպ Կիրկորովի՝ խոստացած համագործակցության մասին։

Սարոն ասաց, որ իր նոր հիթային ստեղծագործության շուրջ աշխատել են երեք ամիս ու արել են ամեն բան, որպեսզի ունենան լավագույն արդյունքը։ Երգիչը, սակայն, դժվարացավ նշել՝ արդյոք Wicked Stranger-ը կունենա՞ տեսահոլովակ, թե՞ ոչ, բայց վստահեցրեց, որ իր կողմից նոր երգերի ու տեսահոլովակների պակաս առաջիկայում չի լինի։ Երգիչը չի պատրաստվում «ձեռքերը ծալել» «Նոր ալիք 2021»-ի հաղթանակից հետո․

««Նոր ալիք»-ից հետո անգամ չէի անցել  հանգստի, աշխատում էի նոր երգերիս շուրջ․ հասցրի թողարկել նաեւ տեսահոլովակ, այնուհետեւ մեկնեցի Մոսկվա՝ համերգների։ Չեմ սիրում մնալ նույն տեղում, եւ շուտով պատրաստվում եմ ներկայանալ նորություններով, քանի որ ամեն անգամ ձգտում եմ հասնել ավելիին»։

286323461_1500399117039720_580830015435310552_n.jpg (97 KB)

Վերհիշելով «Նոր ալիք»-ը՝ Սարոն խոսեց նաեւ այն ձեռքբերումներից, որոնք ունեցել է մրցույթի շնորհիվ։

«Մրցույթն ինձ շատ բաներ է տվել, հիմա այլ կերպ եմ նայում ամեն ինչին, իմ առջեւ ավելի մեծ պատասխանատվություն է դրված, որովհետեւ հաղթանակից հետո ոչ միայն պետք է փորձես պահել այն, այլեւ ձգտես հասնել ավելիին։ «Նոր ալիք»-ն ինձ ավելի շատ հայտնիություն տվեց, դարձրեց ավելի պրոֆեսիոնալ, ինձ սկսեցին ճանաչել մի շարք հայտնի ու պրոֆեսիոնալ մարդիկ։ Ինձ համար այն դարձավ մեծագույն ձեռքբերումներիցս մեկը, եւ ես խոստանում եմ, որ դեռ էլի կլինեն նմանատիպ հաղթանակներ»։

Ինչ վերաբերում է Ֆիլիպ Կիրկորովի՝ խոստացած աջակցությանը, Սարոյի խոսքով՝ ռուսական շոու-բիզնեսի արքան շարունակում է մնալ իր կողքին՝ առանց որեւէ պայմանագրի․ 

«Ֆիլիպ Կիրկորովի հետ միասին աշխատել ենք իմ` Fall in Love երգի շուրջ, որը ներկայացրել եմ տեսահոլովակով, բայց ինչպես գիտեք՝ իրավիճակն այսօր Մոսկվայում այլ է՝ պայմանավորված պատերազմով, եւ ես դեռեւս կլինեմ Հայաստանում։ Ֆիլիպ Կիրկորովի հետ ոչ մի պայմանագիր չունեմ, նա, պարզապես, աշխատում է ինձ հետ, օգնում իր խորհուրդներով, եւ ամեն վայրկյան պատրաստ է ինձ աջակցել։ Ամեն դեպքում, հիմա փորձում եմ ստեղծագործել ու ավելի կայանալ Հայաստանում։ Այս պահին, առհասարակ, չունեմ պրոդյուսեր, բայց ունեմ շատ լավ ու նվիրված ընկերներ, որոնք միշտ պատրաստ են ինձ օգնել, օրինակ՝ Դավիթ Բադալյանը, Նարե Մանուկյանը, Սոֆիա Ղուլյանը․ նրանց ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել այդ պատրաստակամության համար»։

285696310_748720916553619_7409321075844222690_n.jpg (98 KB)

Սարոն այն արտիստներից է, որն աչքի է ընկնում ոչ միայն ինքնատիպ երգացանկով, այլեւ՝ ոճի յուրահատուկ զգացումով, ինչը վկայում են նաեւ NEWS.am STYLE-ի՝ պարբերաբար անցկացվող հարցումները, որոնց շրջանակում մեր հետեւողները ամենաոճային հայ աստղերի շարքում հաճախ նշում են Սարոյի անունը․

285722844_688660915766969_3960455508603619143_n.jpg (113 KB)

«Ինքս էլ մշտապես հետեւում եմ այդ հարցումներին, ու անչափ շնորհակալ եմ բոլորին՝ նման գնահատականի համար, որովհետեւ ինձ համար շատ կարեւոր է արտիստի ոճային լինելը։ Ես հաճախ չեմ սիրում աշխատել դիզայներների հետ, որովհետեւ նախընտրում եմ ինքս ընտրել իմ ոճը, հասկանալ՝ ինչի մեջ եմ ինձ հարմարավետ զգում, կարծում եմ՝ այդպես ավելի ճիշտ է ստացվում համադրությունը։ Դիզայներների հետ աշխատել եմ տեսահոլովակների ընթացքում, նախագծերի ու համերգների շրջանակում, բայց ավելի հաճախ ինձ տեսնում եք հենց իմ ընտրած հագուստով»,-անդրադառնալով իր ոճին՝ նշեց երգիչը, որը նաեւ շատերի մոտ ասոցացվում է՝ որպես մրցութային կատարող։ Սակայն Սարոն այլեւս մրցույթների չի ձգտում, նրա խոսքով՝ կա միայն մեկ մրցույթ, որին մասնակցելն իր համար շարունակում է մնալ երազանք։

286183053_753138075823350_7531816913023864468_n.jpg (153 KB)

«Որոշել եմ այլեւ չգնալ մրցույթների, միակ մրցույթը, որին ես կմասնակցեմ կլինի «Եվրատեսիլ»-ը։ «Դեպի Եվրատեսիլ»-ին մասնակցել էի 2017 թ-ին․ ինձ համար շատ կարեւոր էր այդ նախագիծը, որտեղ ամեն անգամ փորձում էի ավելի լավ ներկայանալ, ու արձագանքներն էլ բավական դրական էին։ Մանկուց շատ եմ սիրել «Նոր Ալիք»-ն ու «Եվրատեսիլ»-ը, ու նպատակ էի դրել երկու մրցույթներում էլ հաղթել։ «Նոր Ալիք»-ն արդեն հաղթահարված է․ չգիտեմ՝ երբ կգա այն օրը, երբ կմասնակցեմ նաեւ «Եվրատեսիլ»-ին, բայց այն հաղթելը շարունակում է մնալ իմ նպատակներից մեկը»,-նշեց երիտասարդ կատարողը։

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Սարո Գեւորգյանի ինստագրամյան էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել