Ոչ մի դեպքում ձեր ամուսնուն մի ասեք հետեւյալ տասը արտահայտությունը։
«Դու իմ արեւն ես»
Ճիշտ է, այս խոսքերը բավականին անմեղ ու միամիտ են թվում, սակայն դրանք շատ նուրբ ու կանացի են եւ ոչ դուրեկան տղամարդկանց համար։
«Ես ամեն ինչ ինքս կանեմ»
Ձեր ամուսնուն կամ սիրած տղամարդուն անպատասխանատու էակ մի դարձրեք։ Իհարկե, կանայք ամեն ինչ էլ կարող են ինքնուրույն անել, բայց պետք է որոշ հարցերում դիմել տղամարդու օգնությանը, որպեսզի նա հասկանա, որ դուք իր կարիքն ունեք, եւ նա պատասխանատու է ձեզ համար։
«Ո՞ւր են քո փողերը»
Կարեւոր չէ, թե ինչով է զբաղվում ձեր ամուսինը, կինը չպետք է հետաքրքրվի, թե ինչու եւ որքան գումար է նա ծախսել։ Սա իսկապես բարկացնում է նրանց։
«Ո՞ւր էիր կորել»
Եթե տղամարդը ցանկանում է պատմել, թե ինչպես է անցկացրել իր օրը, նա անպայման կասի ձեզ։ Հետեւաբար, «Ո՞ւր ես», «Ո՞ւր էիր կորել», «Մի՞թե ժողովը մինչեւ 23։00-ն է տեւում» եւ այլն անօգուտ հարցադրումներ են։
«Դու չես ուզում հասկանալ ինձ»
Երբեմն նույնիսկ կանայք չեն կարողանում իրենց հասկանալ... Եթե ինքներդ ձեզ չեք հասկանում, ուրեմն պետք չէ ակնկալել, որ զուգընկերը կկռահի ձեր միտքն ու ցանկությունները։
«Դու համբուրվել, գրկախառնվել չգիտես»
Տղամարդու համար ցանկացած նվաստացուցիչ խոսք կարող է հարաբերությունների վերջակետի պատճառ դառնալ։ Երբ կինը ասում է՝ «Դու համբուրվել, գրկախառնվել կամ սիրով զբաղվել չգիտես» վաղ թե ուշ կորցնելու է իր ընտրյալին։
«Սիրելիս, դու ինձ սիրու՞մ ես»
Երբ տղամարդն իսկապես սիրում է կնոջը, նա իր վերաբերմունքով ցույց է տալիս դա։ Պետք չէ ամեն անգամ հարցնել՝ «դու ինձ սիրու՞մ ես»։ Հիշեք, ցանկացած դեպքում տղամարդը ասելու «այո»՝ չնայած երբեմն ոչ անկեղծ։
«Դու չես կարող դա անել»
«Դու չես կարող դա անել» խոսքերը ավելի վատ հետեւանք կարող են առաջացնել, քան «Դու չգիտես, թե ինչ է պետք անել»։ Առաջին հայացքից այս խոսքերն, ասես, մարտահրավեր լինեն, բայց նա երբեք չի մոռանա դրանք։
«Իսկ ինչի մասին էիր մտածում»
Բավականին միամիտ հարց, սակայն այն հուշում է տղամարդուն, որ նա ունակ չէ ճիշտ որոշումներ կայացնել։ Մի նվաստացրեք ձեր զուգընկերոջը։
«Դու տղամարդ չես»
Սա վերջնականապես կսպանի տղամարդուն։ Լավագույն դեպքում տղամարդիկ պարզապես կհավաքեն իրենց ճամպրուկները եւ կհեռանան։ Այս պարագայում անհանդուրժող տղամարդն անգամ կարող է ձեռք բարձրացնել կնոջ վրա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:14, 15 օգոստոսի
«Դեռ կան մարդիկ, որոնք փլատակների տակ են գտնվում»․ Արամ MP3-ն չեղարկել է այսօրվա համերգը16:04, 15 օգոստոսի
Թրոյ Կոցուրի «Օսկարի» արձանիկը գտել են իր՝ օրեր առաջ գողացված մեքենայի հետ15:31, 15 օգոստոսի
Պրիխոդկոն կոչ է արել Մելաձեին ու Բրեժնեւային ներգրավել Ուկրաինայի սեւ ցուցակում14:23, 15 օգոստոսի
«Ու՞մ մեղադրել եւ ո՞վ է պատասխան տալու սրա համար». Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի մասին13:22, 15 օգոստոսի
Հենրի Քավիլը կորոնավիրուսից հետո վերադարձել է «Կախարդը» ֆիլմի նկարահանումներին12:33, 15 օգոստոսի
Մահացել է Բեռլինի պատին Բրեժնեւի համբույրի գրաֆիտիի հեղինակը11:42, 15 օգոստոսի
«Մինչեւ մարդը չվերագտնի մարդկային արժեհամակարգն ու իրական հոգեւոր կյանքը՝ ոչինչ էլ չի փոխվի»․ Նազենի Հովհաննիսյան10:16, 15 օգոստոսի
«Ուժ հարազատներին ու մտերիմներին». Գարիկ Մարտիրոսյանի կինը հարգել է «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից զոհվածների հիշատակը10:00, 15 օգոստոսի
ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ09:00, 15 օգոստոսի
«88-ին ծանոթ-անծանոթ գնում էին երկրաշարժի գոտի․ Երեւանում չէին տժժում, Գառնու ճանապարհին համերգներ չկային...». Մհեր Մկրտչյան23:43, 14 օգոստոսի
«Հանգիստ»․ Լիլուի լուսանկարը լողավազանից23:12, 14 օգոստոսի
Քարդի Բին առանց դիմահարդարման լուսանկար է հրապարակել, եւ երկրպագուները չեն ճանաչել երգչուհուն