Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Սովորություններ, որոնք կբարելավեն ձեր կյանքը

21:12, 19 հունիսի

1. Օրը հնարավորինս շուտ սկսեք

Գրեթե բոլոր հաջողակ մարդիկ առավոտյան վաղ են արթնանում, որպեսզի ավելի շատ ժամանակ ունենան՝ օրվա ծրագրերին պատրաստվելու համար։

Սկզբում գուցե դժվար ու տհաճ կլինի, բայց եթե հաղթահարեք սկզբնական բարդությունները՝ վաղ արթնանալը սովորություն կդառնա։ Կարող եք ամեն օր 15-ական րոպե շուտ արթնանալ ու աստիճանաբար ավելացնել այդ ժամանակը։ 

2. Ընթերցեք օրական գոնե կես ժամ

Ինքնազարգացման մեջ արվող ներդրումն ամենակարեւոր նախապայմաններից է կյանքում արդյունքի հասնելու համար։ Մարդկանց առանձնացնում են նրանց գիտելիքներն ու հմտությունները։ Հենց դրանց շնորհիվ է ձեւավորվում անհատը։ Ընթերցանությունը լավագույն ու ամենահեշտ միջոցն է աշխարհայացքը, սովորություններն ու կյանքի որակը փոխելու համար։ Ձեզ համար կանոն դարձրեք օրական գոնե կես ժամ ընթերցելը։ Ընդլայնեք ձեր գիտելիքները ու ձեր առջեւ նորանոր դռներ կբացվեն։

3. «Հինգի կանոնը»

Հզոր մեթոդաբանություն, որը ժամանակի ընթացքում մեծ արդյունք է ապահովում։ Երազանքների գիրկն ընկնելու փոխարեն՝ ամեն օր որեւէ կարեւոր բան արեք, որպեսզի ժամանակի ընթացքում ցանկալի արդյունքի հասնեք։ Ամեն օր գրի առեք 5 բան, որը պետք է անեք, որպեսզի հասնեք ձեր նպատակին։ Եթե ժամանակը ներում է՝ կարող եք նաեւ ավելի շատ բան անել։ Բայց դրանք պետք է լինեն այն բաները, որոնք ձեզ կառաջնորդեն դեպի ձեր նպարակի իրագործում։

4. Գովեք մյուսներին, հաճոյախոսություն արեք

Գովասանքն ու հաճոյախոսությունները լավացնում են ձեզ շրջապատող էներգիան, բայց դրանք պետք է սրտից բխեն։ Եթե ձեւացնեք՝ հակառակ արդյունքը կլինի։ Իսկական լիդերները միշտ գովում են իրենց թիմակիցների աշխատանքը։ Փորձեք միշտ նկատել ու գնահատել մարդկանց դրական կողմերը, այդ դեպքում գովասանքն անկեղծ կստացվի։

5. Կատարեք ձեր խոստումները

«Հեղինակություն կառուցում են քսան տարվա ընթացքում, բայց կարող են քանդել ընդամենը հինգ րոպեում։ Եթե միշտ հիշեք այդ մասին, այլ կերպ կգործեք»,- ասել է Ուերեն Բաֆեթը։ Դրա համար էլ պետք է կատարել բոլոր խոստումները, թե կյանքում, թե բիզնեսում ոչ ոք չի վստահի նրանց, ովքեր խախտում են իրենց խոստումները։ Եվ ձեր առջեւ դրված նպատակներն էլ են խոստումներ, որոնք դուք ինքներդ ձեզ եք տվել։ Երբեք մի մոռացեք ու մի անտեսեք դրանք։

6. Դուք չեք կարող մենակ անել ամեն ինչ

Ոմանք ասում են, որ իրենք մենակ, ինքնուրույն են հասել ամեն ինչի, դա ճիշտ չէ։ Հիշեք այն կրթությունը, որը ձեզ ձեր ծնողներն են տվել, կամ սերը, որով ձեզ շրջապատել են ձեր հարազատներն ու մտերիմները։ Ոչ ոք մենակ հաջողության չի հասնում։ Գնահատեք ու երբեք մի մոռացեք ձեզ օգնողներին, ձեր թիմակիցներին ու բոլոր նրանց, ում շնորհիվ դուք հասել եք այնտեղ, ուր ուզում էիք հասնել։ Հաջողության գրավականը ուժեղ թիմն է։

7. Ձեր ունեցածը կիսեք մարդկանց հետ

Բիլ Գեյթսը, Ուորեն Բաֆեթը, Ռիչարդ Բրենսոնը՝ նրանք բոլորը նվիրատվություններ են անում։ Հավանավար կառարկեք՝ որովհետեւ նրանք հարուստ են։ Բայց մի պահ մտածեք՝ որն է ավելի հեշտ՝ 10 դոլար նվիրելը, թե՞ 100.000 դոլար։ Եթե ձեզ համար նույնիսկ 10 դոլար տալն է դժվար, ուրեմն դուք հաստատ 100.000 դոլար չեք նվիրի։ Այնպես որ՝ նվիրատվության ու բարեգործության սովորությունը պետք է նախապես դաստիարակել՝ դեռ մինչեւ հարստանալը։ Սկսեք հենց այս պահից։ 

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել