Բրիտանացի երգիչ Էդ Շիրանը հաղթել է «Shape of You» կոմպոզիցիայի հեղինակային իրավունքների վերաբերյալ աղմկոտ դտական գործը։ Երգչին եւ նրա փաստաբաններին կփոխհատուցեն դատական ծախսերը 916 հազար ֆուտ ստերլինգի չափով, հայտնում է NME-ն։
«Այդ գումարը կազմում է Շիրանի դատական ծախսերի մոտ 90 տոկոսը»,- նշում է պարբերականը։
Այս տարվա ապրիլին դատարանը որոշել է, որ Շիրանի «Shape of You» երգը կրկնօրինակված չէ Սամի Չոկրիի՝ 2015թ․-ի «Oh Why» կոմպոզիցիայից։ Երգիչը նշել է, որ նույնիսկ չի լսել Չոկրիի երգը։
Դատարանի որոշումից հետո Շիրանը հայտարարություն է հրապարակել, որում խոսել է հայցեր ներկայացնելու «մշակույթի» մասին, երբ դրա համար նույնիսկ հիմքեր չկան։ «Դա վնասում է ոլորտին»,- ընդգծել է երգիչը։
Շիրանը դեռ դատական վեճ ունի «Thinking Out Loud» երգի կրկնօրինակման վերաբերյալ։ 2016թ․-ին արտիստն արտադական կարգով լուծել է «Photograph» երգի վերաբերյալ խնդիրը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:41, 10 օգոստոսի
«Գեղեցկուհի հայուհի»․ ինչ զգեստ է ընտրում Լիդուշիկը երեկոյան կերպարի համար23:07, 10 օգոստոսի
Գրիգորի Լեպսը մոտ կես միլիոն ռուբլի է ծախսել պլաստիկ վիրահատությունների վրա22:42, 10 օգոստոսի
«Սեր»․ Գեւորգ Մկրտչյանի եւ սիրելիի ջերմ լուսանկարը22:12, 10 օգոստոսի
Ջիմ Քերին ստեղծել է 50,000 դոլար արժողությամբ NFT21:41, 10 օգոստոսի
«Շատ դժվար օրվա ավարտ»․ Մկրտիչ Արզումանյան21:12, 10 օգոստոսի
Սիրո յոթ շրջան20:31, 10 օգոստոսի
«Ջրահարսերը գոյություն ունեն»․ Իննա Խոջամիրյանի նոր ֆոտոշարքը20:11, 10 օգոստոսի
Քիմ Քարդաշյանն ու Apple-ը թողարկել են անլար ականջակալներ (ֆոտո)19:43, 10 օգոստոսի
«Օրվա տրամադրություն»․ Լուիզա Ներսիսյանի գրավիչ կերպարը19:03, 10 օգոստոսի
«Կնքահայրը» ֆիլմի ստեղծողներն ի սկզբանե չեն ցանկացել Ալ Պաչինոյին հաստատել Մայքլ Կորլեոնեի դերի համար18:46, 10 օգոստոսի
«Մի ժամանակ»․ Մարիամ Ադամյանն՝ ամուսնու հետ18:12, 10 օգոստոսի
Էմիլի Ռատակովսկու ամուսնուն աշխատանքից ազատել են նրա սեփական ընկերությունից