«Руки вверх!» խմբի մենակատար Սերգեյ Ժուկովը Teleprogramma.pro պորտալին տված հարցազրույցում Սերգեյ Ժուկովը ներկայացրել է կնոջ՝ Ռեգինա Բուրդի հետ ծանոթության պատմությունը։ Ժուկովն ու Բուրդը ծանոթացել են 2006թ․-ին՝ Երեւանում շրջագայության ընթացքում, ուր արտիստը ժամանել էր «Сливки» խմբի կազմում։
«Հիանալի հիշում եմ այն երեկոն, երբ ես ու Ռեգինան ծանոթացանք։ Այդ ժամանակ «Руки Вверх!» եւ «Сливки» խմբերը միասին համերգով հանդես էին գալիս Երեւանում։ Հետո մեզ ռեստորան հրավիրեցին, ուր ես ու Ռեգինան նստած էինք մի սեղանի շուրջ։ Աշխատում էի ամեն կերպ արժանանալ նրա ուշադրությանը։
Բայց նա շատ համեստ վարքագիծ էր դրսեւորում։ Դա բոլորովին հատկանշանական չէ շոու-բիզնեսի համար։ Հավանաբար, Ռեգինան ինձ հենց դրանով է գրավել։ Հետո ես երկար ժամանակ հոգ էի տանում ապագա կնոջս մասին։ Գնում էի Ռեգինայի տան մոտ եւ կանգնում անկյունում, որ նրա հայրը չտեսներ ինձ եւ չանհանգստանար նրա համար։ Իսկ առաջին համբույրին հասա միայն տասն ամիս անց։ Մինչեւ հիմա այդ ժամանակների մասին մտածելիս «ստամոքսումս թիթեռներ» են հայտնվում»,- խոստովանել է Ժուկովը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը