Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Համասյանի ու Ռիք Ռոզատոյի երաժշտությունը՝ ARARAT-ի լեգենդար համի ու Ձիթողցյանի կտավների ուղեկցությամբ

ՇոկTok. «Մարդիկ ինձ են օգնում. ես եմ որոշում օգնել ընտանիքների, թե`ոչ». Տարոն Սարգսյան

Ինչու՞ է 30-ից հետո դժվարանում ընկեր ձեռք բերելը

21:12, 26 հունիսի

Բարեկամներ, դպրոցական եւ ուսանողական ընկերներ. մարդիկ, ովքեր պատրաստ են ձեզ հետ կիսել, թե երջանկությունը, թե ցավը։ Իհարկե, բոլորն էլ ընկերներ ունեն, որոնց հետ սիրում են ժամանակ անցկացնել, անակնկալներ մատուցել նրանց եւ այլն։ Սակայն 30-ից հետո ընկներ ձեռք բերելը ավելի է դժվարանում։ Իսկ  թե ինչու՝ շարունակեք ընթերցել։

1. Աշխատանքային եւ ընտանեկան պարտականություններ

Աշխատանքային եւ ընտանեկան պարտականությունները մեծ ուժ եւ շատ ժամանակ են խլում մեզանից յուրաքանչյուրից։ Եվ այսպիսի պարտականություններ ունեք ոչ միայն դուք, այլեւ  ձեր ընկերները։ Նույնիսկ եթե ընկերների հետ գնում եք զվարճանալու, միեւնույնն է, ամբողջ ուշադրությունը տանն ու աշխատավայրում է։

2. Մրցակցություն

Դպրոցում եւ ինստիտուտում մրցացկությունը այդքան մեծ չէ, իսկ աշխատավայրում ցանկացած սխալ քայլ ուղղակիորեն ազդում է նաեւ ձեզ վրա։ Հետեւաբար, աշխատանքային ընկերների միջեւ մրցակցություն կա, ինչը չի կարող երկարատեւ ընկերության հանգեցնել։

3. Աշխատանքային խոսակցություն

Որքան էլ որ հաճույք ստանաք ձեր աշխատանքից, հանգստյան օրերին ցանկանում եք մոռանալ աշխատանքի եւ աշխատանքային խոսակցությունների մասին։ Այս պարագայում մարդը ցանկանում է ազատվել գործընկերների ընկերակցությունից։

4. Ընդհանուր հետաքրքրությունների բացակայություն

Երիտասարդները շատ հեշտությամբ են նոր հոբիի ընտելանում։ Եթե երիտասարդ հասակում ընկերներից մեկը օդապարիկով ցատկելու սիրահար լինի, ապա նրա ընկերները նույնպես կփորձեն նմանվել նրան։ Իսկ հասուն մարդիկ արդեն ունեն իրենց հստակ հետաքրքրությունները եւ հակված չեն ձեռք բերել նորերը։

5. Եկամուտների տարբերություն

Մանուկ հասակում գումարն ու եկամուտը ոչ մի նշանակություն չունի։ Միգուցե, ինչ-որ մեկի խաղալիքն ավելի լավ էր, բայց խաղի ժամանակ ստացած հաճույքն ու վայելքը մոռացության էր մատնում դա։ Իսկ հասուն մարդը նկատում է ցանկացած տարբերություն՝ հատկապես գումարային, եւ նրա համար շատ դժվար է շփվել եկամուտների մեծ տարբերություն ունեցող մարդկանց հետ։

6. Անձնական կյանք

Գերլարված աշխատանքային օրը «թույլ չի» տալիս անգամ զբաղվել անձնական կյանքով։ Այս պարագայում նոր ընկերներ ձեռք բերելը մղվում է երկրորդ պլան։

7. Երեխաներ

Ծնողները իրենց ժամանակի մեծ մասը հատկացնում են երեխաներին։ Եթե ընկերները երեխաներ չունեն, նրանք հաստատ ձեզ չեն հասկանա։ Իսկ երեխաներ ունեցող ընկերների հետ հիմնականում հանդիպումները անցկացվում են խոհանոցում։

8. Մեծ պահանջներ
Նախկինում մարդիկ ընկերների հետ շփվում էին առանց նրանց թերությունները հաշվի առնելու։ Երիտասարդ տարիքում մեզանից յուրաքանչյուրը կարող է շփվել եւ դաստիարակված, եւ կռվարար մարդկանց հետ, իսկ մեծանալով՝ նա ընտրում է միայն իրեն համապատասխան մարդկանց։

9. Հոգին բացելու եւ ազնվանալու անպատրաստակամություն

Մեզանից ամեն մեկն իրենց բնորոշ գաղտնիքներն ունի եւ ի տարբերություն փոքրիկների՝ մեծահասակները ամեն կերպ թաքցնում են դրանք։ Երիտասարդ տարիքում մարդիկ այս ամենը հաշվի չեն առնում եւ սրտաբաց ընկերություն են անում։

 

Աղբյուրը՝ Creu

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել