Բարեկամներ, դպրոցական եւ ուսանողական ընկերներ. մարդիկ, ովքեր պատրաստ են ձեզ հետ կիսել, թե երջանկությունը, թե ցավը։ Իհարկե, բոլորն էլ ընկերներ ունեն, որոնց հետ սիրում են ժամանակ անցկացնել, անակնկալներ մատուցել նրանց եւ այլն։ Սակայն 30-ից հետո ընկներ ձեռք բերելը ավելի է դժվարանում։ Իսկ թե ինչու՝ շարունակեք ընթերցել։
1. Աշխատանքային եւ ընտանեկան պարտականություններ
Աշխատանքային եւ ընտանեկան պարտականությունները մեծ ուժ եւ շատ ժամանակ են խլում մեզանից յուրաքանչյուրից։ Եվ այսպիսի պարտականություններ ունեք ոչ միայն դուք, այլեւ ձեր ընկերները։ Նույնիսկ եթե ընկերների հետ գնում եք զվարճանալու, միեւնույնն է, ամբողջ ուշադրությունը տանն ու աշխատավայրում է։
2. Մրցակցություն
Դպրոցում եւ ինստիտուտում մրցացկությունը այդքան մեծ չէ, իսկ աշխատավայրում ցանկացած սխալ քայլ ուղղակիորեն ազդում է նաեւ ձեզ վրա։ Հետեւաբար, աշխատանքային ընկերների միջեւ մրցակցություն կա, ինչը չի կարող երկարատեւ ընկերության հանգեցնել։
3. Աշխատանքային խոսակցություն
Որքան էլ որ հաճույք ստանաք ձեր աշխատանքից, հանգստյան օրերին ցանկանում եք մոռանալ աշխատանքի եւ աշխատանքային խոսակցությունների մասին։ Այս պարագայում մարդը ցանկանում է ազատվել գործընկերների ընկերակցությունից։
4. Ընդհանուր հետաքրքրությունների բացակայություն
Երիտասարդները շատ հեշտությամբ են նոր հոբիի ընտելանում։ Եթե երիտասարդ հասակում ընկերներից մեկը օդապարիկով ցատկելու սիրահար լինի, ապա նրա ընկերները նույնպես կփորձեն նմանվել նրան։ Իսկ հասուն մարդիկ արդեն ունեն իրենց հստակ հետաքրքրությունները եւ հակված չեն ձեռք բերել նորերը։
5. Եկամուտների տարբերություն
Մանուկ հասակում գումարն ու եկամուտը ոչ մի նշանակություն չունի։ Միգուցե, ինչ-որ մեկի խաղալիքն ավելի լավ էր, բայց խաղի ժամանակ ստացած հաճույքն ու վայելքը մոռացության էր մատնում դա։ Իսկ հասուն մարդը նկատում է ցանկացած տարբերություն՝ հատկապես գումարային, եւ նրա համար շատ դժվար է շփվել եկամուտների մեծ տարբերություն ունեցող մարդկանց հետ։
6. Անձնական կյանք
Գերլարված աշխատանքային օրը «թույլ չի» տալիս անգամ զբաղվել անձնական կյանքով։ Այս պարագայում նոր ընկերներ ձեռք բերելը մղվում է երկրորդ պլան։
7. Երեխաներ
Ծնողները իրենց ժամանակի մեծ մասը հատկացնում են երեխաներին։ Եթե ընկերները երեխաներ չունեն, նրանք հաստատ ձեզ չեն հասկանա։ Իսկ երեխաներ ունեցող ընկերների հետ հիմնականում հանդիպումները անցկացվում են խոհանոցում։
8. Մեծ պահանջներ
Նախկինում մարդիկ ընկերների հետ շփվում էին առանց նրանց թերությունները հաշվի առնելու։ Երիտասարդ տարիքում մեզանից յուրաքանչյուրը կարող է շփվել եւ դաստիարակված, եւ կռվարար մարդկանց հետ, իսկ մեծանալով՝ նա ընտրում է միայն իրեն համապատասխան մարդկանց։
9. Հոգին բացելու եւ ազնվանալու անպատրաստակամություն
Մեզանից ամեն մեկն իրենց բնորոշ գաղտնիքներն ունի եւ ի տարբերություն փոքրիկների՝ մեծահասակները ամեն կերպ թաքցնում են դրանք։ Երիտասարդ տարիքում մարդիկ այս ամենը հաշվի չեն առնում եւ սրտաբաց ընկերություն են անում։
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:11, 28 մարտի
Մարտին Սկորսեզեն Fox Nation-ում կպատմի սուրբերի մասին14:10, 28 մարտի
Կառլ Լագերֆելդի ֆուտուրիստիկ բնակարանը Փարիզում վաճառվել է 10,8 մլն դոլարով13:30, 28 մարտի
Օդել Բեքհեմ կրտսերը բաժանվել է Քիմ Քարդաշյանից՝ նրա հետ ընտանիք կազմելու ցանկության պատճառով12:55, 28 մարտի
Ջուլիա Ռոբերթսը կնկարահանվի ռեժիսոր Լուկա Գուադանինոյի թրիլերում12:13, 28 մարտի
Մայքլ Ջեքսոնի երեք երեխաները հայտնվել են կարմիր գորգի վրա՝ ի պատիվ իրենց հանգուցյալ հոր11:17, 28 մարտի
Քիմ Քարդաշյանին դատի են տվել կահույքի համար10:29, 28 մարտի
Բրիթնի Սփիրսը նիհարում և շարունակում է հրապարակել իր մերկ լուսանկարները10:03, 28 մարտի
«Ինկած բերդի իշխանուհին»՝ Լավագույն ներկայացում, Տիգրան Գաբոյանն ու Արաքսյա Մելիքյանը՝ լավագույն դերասաններ. կայացավ «Արտավազդ» մրցանակաբաշխությունը09:00, 28 մարտի
ՄԱՐՏԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:15, 27 մարտի
Իտալացի մոդելն այնքան գեղեցիկ է, որ շատերը վստահ են, որ նա չափազանց լավն է իրական լինելու համար22:17, 27 մարտի
Շոտլանդական արտադրող արհեստական ինտելեկտի միջոցով ստեղծել է հազվագյուտ վիսկի՝ 50 հազար դոլար արժողությամբ21:02, 27 մարտի
Մոնակոյում կանցկացվի Superyacht Chef-ի 5-րդ մրցույթը