«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Պատճառներ, որոնց հետեւանքով տղամարդիկ չեն ցանկանում ամուսնանալ

21:12, 29 հունիսի

Ամուրի տղամարդը չի ցանկանում փոխել իր ամուսնական կարգավիճակը: Իսկ ընտրյալի պահանջներին պատասխանում է քնքուշ ժպիտով եւ խուսափողական «չէ որ մեզ այսպես էլ ենք լավ զգում» արտահայտությամբ… Ինչու են տղամարդիկ վախենում օրինական ամուսնությունից:

Ազատություն: Շատ տղամարդկանց համար «օրինական ամուսնություն» բառակապակցությունը նույնանում է վանդակի հետ: Եթե ձեր ընտրյալը տնակյաց է, այդ գործոնը նրա վրա չի ազդի: Այլ դեպքերում տղամարդիկ վախենում են կորցնել ազատությունը եւ նախընտրում են համակեցությունը կամ էլ առանց պարտավորությունների հարաբերությունները: Այստեղ անհրաժեշտ է օգտագործել հենց նրա զենքը. համաձայնել քաղաքացիական ամուսնության եւ տղամարդուն հասկացնել տալ, որ դուք դեռ ամբողջությամբ չեք պատկանում նրան: Շուտով սեփականատիրական բնազդն իրեն զգացնել կտա:  

Պատասխանատվություն: Ամուսնությունը շատ պատասխանատու քայլ է երկու սիրահարի համար էլ: Եվ եթե կինն իր բնույթով պատրաստ է հպարտությամբ եւ պատվով ընդունել պատասխանատվությունը, տղամարդը յոթ անգամ կմտածի խորանին մոտենալուց առաջ:   Կյանքը տարբեր անակնկալներ է մատուցում, այդ պատճառով կնոջը կյանքում ուժեղ տղամարդ է անհրաժեշտ: Եթե ձեր ուղու սկզբում արդեն կասկածներ են առաջանում նրա վերաբերյալ, արժե՞ շարունակել այդ ուղին: 

Նյութական առումով չկայացած տղամարդու համար շատ կարեւոր է ֆինանսական առումով ամուր կանգնած լինել ոտքերի վրա: Չէ որ իր բնությամբ նա վաստակող է, իր ընտանիքի պաշտպանությունը եւ հենարանը:  Եթե նա վստահություն չունի, նրանից ռոմանտիկ առաջարկներ մի սպասեք: Սակայն նյութական բարեկեցությունը կարող է սպասել եւ ստեղծվել տարիներով:  Ձեր ընտրյալին բացատրեք, որ եթե դուք միասին լինեք, ցանկալիին կարելի է անհամեմատ ավելի արագ հասնել: Ձեր տղամարդու համար կողմնորոշիչ եւ ներշնչանք դարձեք:  

Ծնողական խոսք: Հաճախ է պատահում, երբ սիրահարների հարաբերություններին միջամտում են ծնողները  (երբեմն` ընկերները): Որպես կանոն, դա թելադրված է բնակարանային հարցով կամ էլ որդու ընտրյալի նկատմամբ անձնական հակակրանքով: Եթե տղամարդը լսում է ծնողների կարծիքը, ամուսնության ձեր շանսերը օրեցօր կնվազեն: «Մայրիկի բալիկի հետ» ապրելը բարդ կլինի, ձեզ պե՞տք է նման մեկը: Եթե այո, նրան մարտահրավեր նետեք եւ մղեք ինքնուրույն որոշման:    

Ավտոպիլոտով հարաբերություններ: Եթե հարաբերությունները երկար են տեւում եւ ցանկալի առաջարկը այդպես էլ չի ստացվել, գուցե ձեր հարաբերություններում ամեն ինչ այդքան հարթ չէ:  Որոշ տղամարդիկ ժամանակի հետ բացահայտելով ընտրյալի բնավորության բոլոր կողմերը, այն եզրակացությանն են հանգում, որ նա բոլորովին էլ այն կինը չէ, որն իրենց պետք է կյանքում: Իսկ քանի այդ մեկը չի հայտնվել հորիզոնում, նրանք, կտրուկ փոփոխություններ չցանկանալով, շարունակում են հարաբերությունները: Այդտեղ ձեզ կօգնի հանգիստ եւ անկեղծ զրույցը:  

Անցյալի փորձը: Եթե տղամարդն արդեն ամուսնացած եղել է եւ այդ փորձը նրա համար հաջողությամբ չի պսակվել, երկրորդ անգամ նրան ամուսնական գրասենյակ քարշ տալը շատ բարդ կլինի: Տղամարդուն անհրաժեշտ է հեռանալ նախկին կորստից եւ բացասական հիշողություններից: Վիճակագրության համաձայն, երկրորդ ամուսնությունները առաջիններից 60 տոկոսով ավելի հաջողակ են լինում: Նրան հարաբերությունների այլ մոդել ցույց տվեք` ավելի հուսալի եւ ներդաշնակ: 

Վախը: Չնայած իր արտաքին առնականությանը եւ ուժին, որոշ տղամարդիկ որոշակի վախեր են ունենում ամուսնությունից առաջ:  Ոմանք վախենում են մերժվելուց, մյուսները` կյանքի գոյություն ունեցող դրվածքը խախտելուց: Կան նաեւ այնպիսի տղամարդիկ, որոնք համարում են, որ ամուսնության մեջ հարաբերությունները կարող են սառել կամ էլ ապագայում իրենց ավելի լավ կին կարող է հանդիպել: Տղամարդկային վախերը եւ կասկածները մտածելու առիթ են` ձեզ պետք է արդյոք ամուսնություն նման տղամարդու հետ:  

 

 

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել