1. Տանը քայլել նրա հագուստով
Կանանց կարող է թվալ, թե տղամարդկանց շատ է նյարդայնացնում եւ կատաղեցնում, երբ իրենք հագնում են նրանց հագուստը եւ այդ տեսքով քայլում են, օրինակ, բնակարանում: Բայց ճիշտ հակառակն է: Բազմաթիվ հարցումները ցույց են տվել, որ արական սեռը դա շատ զվարճալի եւ քնքուշ բան է համարում: Ինքներդ դատեք. եթե ձեր սիրելին առավոտյան աչքերը բացելով տեսնի ձեր հետույքը, որը թեթեւակի երեւում է նրա բաց վարդագույն սիրելի վերնաշապիկի տակից, նրա տրամադրությունն ամբողջ օրվա համար կբարձրանա (եւ ոչ միայն տրամադրությունը, եթե հասկանում եք, թե ինչ նկատի ունեմ): Ինչը կարող է ավելի հաճելի եւ սեքսուալ լինել, քան սիրելի աղջիկը, որը նրա հագուստն է կրում:
Իհարկե, եթե դուք, հարգելի տիկնայք, հագնեք նրա տոնական վերնաշապիկը եւ գնաք խոհանոցում ընթրիք պատրաստելու, ձեր տղամարդը հազիվ թե գնահատի նման ժեստը: Բայց նույնիսկ այդ դեպքում կարելի է ելք գտնել եւ վեճից խուսափել` նրա առաջ դնելով համեղ բորշով ափսեն: Երաշխավորում եմ, նա կմոռանա, թե ինչի համար էր ուզում հանդիմանել ձեզ:
2. Գնալ կաթի հետեւից եւ ծախսել աշխատավարձի կեսը
Ու միաժամանակ մոռանալ կաթ գնել: Ծանոթ է, չէ՞: Տղամարդը պետք է ի սկզբանե պատրաստ լինի, որ կանանց 85 տոկոսը նման սովորություն ունի: Բայց նա կարող է նյարդայնացնել ուժեղ սեռի միայն ժլատ եւ ագահ ներկայացուցիչներին: Համոզված եմ, որ ձեր սիրելին ամենալավն է, ամենաբարին, ամենաառատաձեռնը, այդ պատճառով մի վախեցեք բացել վառ թեւերը եւ ճախրել խանութներով շատ պետքական եւ պակաս անհրաժեշտ ապրանքների հետեւից ձեր սիրելի ընկերոջ` նրա դրամապանակի ընկերակցությամբ:
Տղամարդուն դուր է գալիս, երբ իր սիրելին տուն է գալիս ամեն տեսակ հիմարությամբ լի փաթեթներով եւ թարթիչները թափահարելով փորձում է նրան ապացուցել, որ ձեռք է բերել միայն առաջին անհրաժեշտության առարկաներ: Տղամարդն ուզի, թե չէ, նրա դեմքին ժպիտ է հայտնվում, չէ որ նրա համար դժվար է պատկերացնել, թե ինքն ինչպես կապրեր առանց իր սիրելի վատնիչի:
3. Նրանից մշտապես ուշադրություն եւ սիրո դրսեւորումներ պահանջել
Կանանց գլխավոր առանձնահատկությունն այն է, որ նրանք մշտապես ուզում են, որ իրենց ուշադրություն հատկացնեն, հոգ տանեն եւ պաշտպանեն: Դժբախտաբար, շատ տղամարդիկ իրենց բնույթով ինտրովերտ են. նրանք համարում են, որ սիրելի կինն առանց այդ էլ գիտե, որ իրեն սիրում եւ գնահատում են: Նա ինչպե՞ս կարող է չիմանալ դա: Ինչ կարիք կա ամեն օր նրան ապացուցելու իր սերը: Ինչ լավ է, որ գոյություն ունի կանացի նման սովորույթ, որի օգնությամբ կարելի է սիրելիին հանել իր վիրտուալ բոժոժից եւ ստիպել, որ խոսի իր զգացմունքների մասին:
Չնայած ձեր աննմանը չի խոստովանում դա, բայց կարող եք վստահ լինել, որ նրան դուր է գալիս, երբ գալիս եք նրա մոտ, նրբորեն համբուրում եք այտը եւ այսպիսի կարեւոր հարց եք տալիս. «Իսկ դու ինձ սիրո՞ւմ ես»: Նրա սրտի սառույցը հալվում է եւ նա վայրկենապես վերածվում է նուրբ եւ քնքուշ արջուկի, որը թաքնվում է մշտապսես լուրջ եւ թեթեւակիորեն սարսափեցնող տեսքի հետեւում:
3. Հեռախոսով երկար եւ ձանձրալիորեն ինչ-որ բան քննարկել ընկերուհիների հետ
Իրենց տղամարդուց ավելի, կանայք միայն մի բան են սիրում՝ հեռախոսով շատախոսել ընկերուհիների հետ: Ուզում են տեղյակ լինել բոլոր իրադարձություններին, սկզբնաղբյուրից իմանալ, որ Արմենը բաժանվել է Աննայից, իսկ Նաստյային թվում է, որ ինքը հղի է, բայց չգիտե` ումից: Ում, եթե ոչ ընկերուհու հետ է կարելի խոսել ամեն ինչի մասին: Տղամարդկանց թվում է, թե կես ժամը ավելին է, քան պետք է, որպեսզի հասցնեն շատախոսել եւ բամբասանքներ փոխանակել: Անկասկած ոմանց շատ են նյարդայնացնում հեռախոսային երկար զրույցները, հատկապես երբ դրանց պատճառով սիրելին կարող է այրել կոտլետները: Բայց տղամարդկանց մեծամասնությանը շատ էլ դուր է գալիս, երբ կինը մի քանի ժամ ընկերուհու հետ խոսում է հեռախոսով եւ աննկարագրելի հիացմունքով նրա հետ քննարկում է այնպիսի մանրամասներ, որ տղամարդու համար դժվար է զսպել ծիծաղը:
Նա գիտե, որ եթե չնյարդայնանա եւ չմիջամտի զրույցին, կինն իրեն շնորհակալ կլինի դրա համար: «Հեռախոսային քննարկումներից» հետո նրա տրամադրությունը զգալիորեն բարելավվում է, իսկ տղամարդկանց դուր է գալիս իրենց սիրելիին երջանիկ տեսնել: Եւ բոլորովին կարեւոր չէ, թե ինչ մանրուք է դարձել նրա երջանկության պատճառը:
Աղբյուրը` Zhenskoe-mnenie.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:03, 12 օգոստոսի
Sensor միջազգային երաժշտական փառատոնը տեղի կունենա Հայաստանում12:42, 12 օգոստոսի
«Միասին կարող ենք»․ Հայաստանում կիրականացվի «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը12:12, 12 օգոստոսի
«Լասկովիյ մայ» խումբը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում11:42, 12 օգոստոսի
«Ծովի կողքին միշտ խաղաղ է»․ Զարուհի Բաբայան (ֆոտո)11:12, 12 օգոստոսի
Disney-ն առաջ է անցել Netflix-ից՝ սթրիմինգային նոր բաժանորդների քանակով10:47, 12 օգոստոսի
«Միասին ավելի երկար ճանապարհ ենք անցել, քան կողքից հնարավոր էր պատկերացնել»․ Տաթեւիկ Ադումյանն՝ ամուսնու հետ10:06, 12 օգոստոսի
Տիմատիի նախկին սիրելի Ալյոնա Շիշկովան լուրջ վնասվածք է ստացել09:00, 12 օգոստոսի
ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:44, 11 օգոստոսի
«Կտոր մը ժպիտ»․ Լիա Զախարյան (ֆոտո)23:32, 11 օգոստոսի
Միսի Էլիոթի պատվին հայրենի քաղաքում փողոց կանվանակոչվի22:47, 11 օգոստոսի
«Տիկնիկ»․ Հռիփսիմե Հակոբյանի շքեղ լուքը22:12, 11 օգոստոսի
Արեւմտյան լրատվամիջոցները պարզել են Շակիրային եւ Պիկեին բաժանած կնոջ անունը