ԽՈՅԵՐ
Այսօր ձեր սիրելի էակը աջակցության կարիք կունենա։ Ձեզանից պահանջվում է նրա կողքին լինել եւ ամեն րոպե քաջալերել ձեր ընտրյալին։ Նա այսօր շատ տխուր եւ միայնակ կլինի։
ՑԼԵՐ
Սիրելիի հետ շփվելիս սխալներ գործելու հավանականությունը շատ մեծ է այսօր։ Կարեւորը նա հասկանա ձեզ եւ ավելի հանդուրժող լինի ձեր խոցող խոսքերին եւ կատակներին։ Միայն այդ պարագայում կարող եք հուսալ, որ հարաբերությունները նույն կերպ կշարունակվեն։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Ձեր սիրելի էակը նկատողություն անելու ցանկություն կունենա, հատկապես ձեր արտաքին տեսքի մասին։ Փորձեք լսել նրան եւ համաձայնել նրա հետ, որքան էլ դժվար լինի դա։ Ավելորդ տարաձայնություններ ձեզ պետք չեն։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր ձեր ընտրյալը կցանկանա որքան հնարավոր է երկար մնալ ձեր կողքին եւ որքան հնարավոր է մեծ դեր ունենալ ձեր կայքնում։ Եթե համաձայն չեք, ուրեմն միանգամից բարձրաձայնեք այդ մասին։ Այլապես ստիպված կլինեք երկար զրուցել հարաբերությունների մասին, որը երկուսիդ էլ պետք չէ։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Ձեր սիրելի անձնավորությունը այսօր մեծ անակնկալ ու նվերներ չի մատուցի եւ հազիվ թե կարողանա կատարել ձեր ցանկությունները։ Ուստի, աստղերը հուշում են՝ մոռացեք ձեր հորինած հեքիաթի մասին եւ ավելի իրատես եղեք։
ԿՈՒՅՍԵՐ
Ձեր տրամադրությունը պայմանավորված կլինի եղանակով։ Եթե դրսում անձրեւ է գալիս, ուրեմն տխուր ու թախծոտ կլինեք ամբողջ օրվա ընթացքում։ Իսկ եթե արեւ կշողա, ուրեմն երջանկությունից կփայլեք նաեւ դուք։
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր ձեր սիրելիի հետ վարվեք այնպես, ինչպես կցանկանայիք, որ նա վերաբերեր ձեզ։ Իհարկե, չի նշանակում, որ եթե նրան ծաղկեփունջ նվիրեք, ուրեմն պետք է նույնը փոխադարձաբար ակնկալեք։ Սակայն նա նույնպես անտարբեր չի լինի ձեր նկատմամբ։
ԿԱՐԻՃՆԵՐ
Կարիճները գոհ չեն լինի իրենց կյանքից եւ իրենցից։ Եթե անձնական կյանքում ինչ-որ բան ձեզ դուր չի գալիս կամ ձեր կատարած այս կամ այն քայլի համար զղջում եք, անկեղծորեն խոսեք այդ մասին։ Միգուցե արդեն երեկոյան ավելի հանգիստ ու հանդարտ կզգաք ձեզ եւ օրը դրականորեն կավարտեք։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Մի՞թե նա այլեւս չի սիրում ձեզ։ Այսօր բոլոր փաստերը դրա մասին կհուշեն, դուք շատ դժվարությամբ կհավատաք դրան։ Բայց աստղերը հուշում են, որ պետք չէ արագ եզրակացություններ ու որոշումներ կայացնել։ Միգուցե ձեր երկրորդ կեսի կյանքում այժմ դժվար շրջան է, եւ հենց հիմա նա պարզապես ժամանակ չունի ձեզ համար։ Խելամիտ գործեք։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր այն ամենն, ինչ անեք կամ ասեք, ձեր սիրելին բառացի է հասկանալու։ Սա այնքան է ձեզ զայրացնելու, որ դուք պարզապես չեք ցանկանալու նրա հետ շփվել ու փորձելու եք անել ամեն ինչ՝ նրա հետ հանդիպումից խուսափելու համար։ Բայց մի անհանգստացեք, վաղն ամեն ինչ կկարգավորվի։
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր ձեր սիրելի էակի պատճառով մեծ ցավ եք ապրելու, բայց դժվար թե ձեզ հաջողվի փոխել իրավիճակը։ Աստղերը հուշում են՝ ձեր սիրելիին ընդունեք այնպիսին, ինչպիսին նա կա։ Կենտրոնացեք ձեր ընտրյալի դրական հատկանիշների վրա։ Չէ որ հենց դրանք են գրավել ձեզ։
ՁԿՆԵՐ
Եթե մտադիր եք ամբողջ օրը նվիրել աշխատանքին՝ անտեսելով ընտանիքն ու սիրելի էակին, զգուշացեք։ Ձեր ընտրյալին ժամանակ չտրամադրելով՝ կարող եք «արժանանալ» նրա բարկությանն ու հանդիմանություններին։ Մանավանդ, որ ձեր ջանքերն աշխատանքում չի գնահատվելու։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:20, 20 ապրիլի
Bodega-ն եւ Heineken-ը՝ HMD-ի հետ համատեղ, «Ձանձրալի հեռախոս» են ներկայացրել17:38, 20 ապրիլի
Երեւանյան բուրգեր-ուղեցույց. փնտրում ենք կատարյալ համը15:06, 20 ապրիլի
Որտե՞ղ են խորհրդավոր կերպով անհետանում գուլպաները13:36, 20 ապրիլի
Քիմ Քարդաշյանը չի արձագանքի Թեյլոր Սվիֆթի նվաստացուցիչ դիս-թրեքերին՝ «վախենալով» նրա երկրպագուների բանակից12:31, 20 ապրիլի
Իննա Սահակյանը կմիանա Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմին11:30, 20 ապրիլի
Կիսամերկ Քայլի Ջենները՝ իր Khy բրենդի նոր արշավի լուսանկարներում10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին