Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Հայ կոմպոզիտորի երաժշտությունը՝ Կատրին Դենյովի դերակատարմամբ ֆիլմում․ Շուշան Սարգսյանի մասնակցությունը Կաննի կինոփառատոնին ու համագործակցության առաջարկները

13:31, 25 հունիսի

Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանին այս տարի հնարավորություն էր ընձեռվել ներկա գտնվելու Կաննի միջազգային կինոփառատոնին, որտեղ իր ստեղծագործություններն է ներկայացրել մի շարք հեղինակավոր կինոընկերությունների։ Արդյունքում հայ երգահանը համագործակցության մի քանի առաջարկ է ստացել, որոնցից մեկը ֆրանսիացի հանրահայտ դերասանուհի Կատրին Դենյովի մասնակցությամբ առաջիկա ֆիլմի համար երաժշտություն գրելն է, որը պետք է կատարի աշխարհահռչակ երգչուհիներից մեկը։ Շուշանը դեռեւս չի շտապում բացահայտել համագործակցության բոլոր մանրամասները, բայց NEWS.am STYLE-ի հետ զրույցում կիսվեց իր հաջողությամբ ու տպավորություններով։

288802745_600984001447848_2925261559801351194_n.jpg (55 KB)

Շուշանը պատմեց, որ Կաննի 75-րդ կինոփառատոնին հայտնվել է պատահական,-«Ամեն ինչ մի քանի օրում որոշվեց․ հայտնի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանն իր կինոընկերության կողմից ներկայացրեց ինձ, որպես կոմպոզիտոր (մենք նաեւ միասին աշխատում ենք մի շատ հետաքրքիր նախագծի շուրջ), որից  անմիջապես հետո փառատոնին մասնակցելու հրավեր ստացա։ Սովորաբար դա երկար գործընթաց է, բայց այս դեպքում րոպեներ անց Կաննից արձագանքեցին։ Հրավերի մեջ նշված էր, որ Կաննի փառատոնին մասնակցելը նպաստում է երկու երկրների՝ Ֆրանսիայի եւ Հայաստանի մշակութային կապերի զարգազմանը։ Սա եզակի երեւույթ է, երբ հայ կոմպոզոտորը ներկայանում է նման հեղինակավոր փառատոնի»։

Հայ կոմպոզիտորն առաջին անգամ էր մասնակցում Կաննի փառատոնին, որից վերադարձել է մեծ տպավորություններով․

288914819_5202230976529102_6969156279989009694_n.jpg (47 KB)

«Հասկացա, որ իրադարձությունների կիզակետում եմ, ու շատ մեծ հնարավորություններ է տալիս այս փառատոնը։ Ամեն օր տասնյակ հեղինակավոր կինոընկերությունների էի ներկայացնում ստեղծագործություններս։ Ամենուր՝ հայտնի աստղեր, պրոդյուսերներ, տարբեր երկրներից պատվիրակություններ, շատ ու շատ տաղանդավոր մարդիկ․․․ Այնտեղ շատ կարեւոր ծանոթություններ ձեռք բերեցի, որոնք, վստահ եմ, մեծ դեր կխաղան հետագայում»։

Ինչ վերաբերում է Կատրին Դենյովի մասնակցությամբ նոր ֆիլմին, որի երաժշտությունը վստահվել է հայ կոմպոզիտերին, Շուշանը նշեց, որ համագործակցության առաջարկն ստացել է ֆիլմի պրոդյուսերից․

283783525_3103119306593057_8671173004683181546_n.jpg (85 KB)

«Կարող եմ միայն ասել, որ ժապավենն արտադրվելու է համատեղ՝ Ֆրանսիայի, Բելգիայի, ԱՄՆ-ի եւ Պորտուգալիայի կինոընկերությունների կողմից։ Հրավերը ստացել եմ շատ պատահական՝ ֆիլմի պրոդյուսերի կողից։ Ասեմ ավելին՝ մենք նրա հետ պիտի հանդիպեինք դեռ Դուբայում, բայց այն ժամանակ չստացվեց, ու շատ պատահական հանդիպեցինք Կաննում, լսեց երաժշտությունը եւ որոշեցինք, որ անպայման պիտի աշխատենք միասին։ Արդեն որոշ մտքեր կան, թե ինչ պիտի գրեմ ու ով պիտի երգի դա, բայց այդ մասին ավելի ուշ կխոսենք»։

Շուշանը համագործակցության այլ առաջարկներ եւս ստացել է, դրանցից առանձնացրեց մի քանիսը․

279040542_609076007307630_7136303766699412644_n.jpg (103 KB)

«Շատ եմ կարեւորում նաեւ ԱՄՆ-ի, Դուբայի, Ուկրաինայի, Վրաստանի, Կորեայի, Թայվանի, Մոնղոլիայի կողմից արված առաջարկները։ Մեկը մյուսից հետաքրքիր նախագծեր են։ Այժմ ուսումնասիրում եմ, որ հասկանամ, թե որ նախագիծն է ինձ առավել ոգեշնչում»։

279290252_389404483088442_6428575622771482399_n.jpg (47 KB)

Շուշան Սարգսյանը համագործակցում է ոչ միայն հայ, այլեւ այլազգի երգիչների հետ։ Հայազգի կոմպոզիտորը հեղինակել է նաեւ ուկրաինացի երգչուհի Անաստասիա Պրիխոդկոյի I'm Free Now երգը, որով երգչուհին ներկայանում էր «Եվրատեսիլ 2016»-ի համար ուկրաինական ազգային մրցույթում։ Շուշանն է հեղինակել նաեւ «Նոր Ալիք 2017»-ի հայ ներկայացուցիչ Սյուզաննա Մելքոնյանի  «Навсегда» երգը։ Այս պահին Շուշանը զբաղված է նոր նախագծի աշխատանքներով, որի շրջանակում խոստանում է համագործակցություններ համաշխարհային ճանաչում վայելող աստղերի հետ։

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Շուշան Սարգսյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել