Երգչուհի Մերի Քոչարյանն այս շրջանում նկրահանվում է «Հատուկ դասարան» սերիալում, որտեղ մարմնավորում է Նանեին։ Սա Մերիի առաջին նկարահանման փորձն է բազմասերիանոց ֆիլմում, թեեւ նախկինում այլ նախագծերում եղել է։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Մերին պատմեց, որ քասթինգին մասնակցել է իր իսկ նախաձեռնությամբ․ տարբեր դերեր է փորձել, եւ, ի վերջո, իրեն բաժին է հասել ամենապատասխանատուներից մեկը։ Մերիի հերոսուհին ավտովթարի հետեւանքով անվասայլակին հայտնված աղջիկ է։ Երգչուհին խոսեց նաեւ Նանեին մարմնավորելու դժվարությունների, նկարահանման հրապարակում տիրող մթնոլորտի ու միանգամից երեք մասնագիտություն համատեղելու մասին։
«Իրականում դերս բավական բարդ է՝ թե հոգեբանական, թե ֆիզիկական տեսանկյունից։ Ֆիզիկապես բարդ էր այնքանով, որ պետք է չշարժեի ոտքերս, իսկ մենք խոսելիս, ինքնաբերաբար, շարժում ենք ձեռքերը, ոտքերը․․․ Բայց հիմա արդեն սովորել եմ, էլ չեմ լարվում, իսկ սկզբում շատ էի լարվում, որովհետեւ ցանկանում էի ճիշտ մատուցել ամեն ինչ։ Ինչ վերաբերում է հոգեբանական դժվարությանը՝ պետք է, առհասարակ, շատ նրբանկատ լինես․․․ Ինձ համար շատ դժվար է փոխանցել Նանեի էմոցիաները, քանի որ հերոսուհին կյանքում ունեցել է վթար, որն ամբողջովին շրջել է իր կյանքը, բայց նա այնքան ուժեղ է, որ շրջապատի մարդիկ շատ հաճախ, միգուցե, չնկատեն իր տխրությունը, որը նա հաճախ թաքցնում է «մուննաթ»-ի կամ կոպիտ տոնի ներքո։ Երբ մտնում եմ նկարահանման հրապարակ, այնտեղ ես արդեն Մերին չեն լինում, Նանեն եմ դառնում։ Եթե մի բան ցանկանում ես լավ անել, դա քեզ հեշտ չի տրվում, բայց դու պատրաստ ես այդ դժվարության միջով անցնել»,-ասաց նա։
Երգչուհի-դերասանուհին, առանձնացնելով Նանեի բնավորության լավ ու բարդ կողմերը, հավելեց,-«Նրա մեջ շատ լավ գծեր կան, որոնք արժեր, որ Մերին էլ ունենար (ծիծաղում է), օրինակ՝ Նանեն շատ համարձակ է, գուցե, դա նրանից է, որ կարծում է՝ ամենավատ բանն իր կյանքում արդեն եղել է։ Դրական կողմերից է նաեւ այն, որ նա շատ արդար է, ուղղախոս։ Չէի ցանկանա փոխել ոչինչ նրա մեջ, բայց կարծում եմ՝ շատերին, միգուցե, դուր չգա Նանեի՝ մի փոքր կոշտ խոսելը, բայց ես արդեն շատ լավ եմ հասկանում նրա հոգեվիճակն ու գիտեմ՝ ինչով է դա պայմանավորված»։
Սերիալի «դասարանցիները», չնայած ֆիլմում բարդ հարաբերություններին, իրական կյանքում հասցրել են ընկերանալ, նույնիսկ, համատեղ հումորային հոլովակներ են ներկայացնում տիկտոկյան ու ինստագրամյան լսարանին։ Մերիի խոսքով՝ մինչ նկարահանումը շատերը միմյանց չէին ճանաչում, բայց այդ մտերմությունը ձեւավորվել է արդեն լսումների փուլից․
«Ես նախկինում միայն Դալիթային եմ ճանաչել, քանի որ երկուսս էլ երգում ենք, ու հաճախ ենք տեսնվել, բայց մյուս գործընկերներիս չեմ ճանաչել, ծանոթացել ենք քասթինգին, եղել են փուլեր, որ, նույնիսկ, չենք հանդիպել միմյանց։ Մտերմացանք հենց քասթինգի վերջին օրը, երբ հանդիպեցինք ու սկսեցինք շփվել։ Շատ հեշտ ընկերացանք, միանգամից միմյանց հասկացանք, սկսեցինք տարբեր բաների շուրջ կատակել, շատ բաց միջավայր է ձեւավորվել ու նկարահանումներն էլ մեզ հեշտ են տրվել։ Այն հոլովակները, որոնք տեսնում եք սոցցանցերում, իրականում շատ քիչ տոկոսն է ներկայացնում այն ամենի, ինչ կատարվում է նկարահանման հրապարակում»։
Բացի նկարահանումներից՝ Մերին շարունակում է երգեր ձայնագրել ու համատեղել ուսումը՝ Երեւանի պետական համալսարանի՝ լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետում։ Երգչուհին նշում է, որ զբաղվածությունը չի խանգարում, որ առաջնահերթ ուշադրություն դարձնի երգարվեստին, որն իր ամենակարեւոր ընտրությունն է համարում․
«Երգն իմ առաջնային մասնագիտությունն է, ու ես, անկախ ամեն ինչից, միշտ մնալու եմ երգչուհի։ Կշարունակեմ ընթացքում էլ երգել, տեսահոլովակներ ներկայացնել։ Բայց սիրով կզբաղվեմ նաեւ դերասանությամբ, եթե քասթինգի փուլում հասկանամ, որ տվյալ դերն ինձ համապատասխանում է, որ ինձ մոտ լավ է ստացվում։ Ինչ վերաբերում է ուսմանս՝ շատ եմ սիրում լեզուներ սովորել ու կարծում եմ՝ դրանց իմացությունը անհրաժեշտ է բոլորին, բայց, ինչպես նշեցի, ապագաս տեսնում եմ երգարվեստում»։
Մերին նշեց, որ ներկա պահին սերիալի նկարահանումներով պայմանավորված՝ չի կարող ընդունել այլ առաջարկներ, բայց վստահեցրեց՝ նկարահանումների ավարտին, եթե լինեն առաջարկներ, սիրով պատրաստ կլինի քննարկել դրանք։
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Մերի Քոոչարյանի ինստագրամյան էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին