Խելահեղ պլան կամ թեփեւ գումար՝ երեկ՝ հունիսի 28-ին, «Մոսկվա» կինոթատրոնում «ավազակային» ցուցադրություն էր․ կայացավ ռեժիսոր Տիգրան Մետաքսի «Որս» ֆիլմի փակ պրեմիերան։ Սա երիտասարդ ռեժիսորի երկրորդ նախագիծն է։ Նա նշեց, որ ֆիլմը հանդիսանալու է պիլոտային սերիա՝ 12 մասանոց նախագծի համար։
«Պատմության կարճ բովանդակությունը հետեւյալն է՝ եթե ցանկանում ես մի քանի կին պահել, միշտ զենքդ քեզ մոտ պահիր»,-կատակում է ռեժիսորը, որը նաեւ սցենարի հեղինակն է,-«Ֆիլմն ունի հատուկ ոճ, որը ոգեշնչված է Տարանտինոյից, Գայ Ռիչիից․ ցանկանում էի «ավազակային» մի բան անել, մինչ այս սոցիալական դրամա էի նկարահանել, որը բոլորովին տարբերվում է այս ժապավենից»։
Կատակերգությունում կտեսնեք մի շարաք հայտնի դերասանների․ գլխավոր դերում Բաբկեն Չոբանյանն է, հանդես են գալիս նաեւ Լուիզա Ներսիսյանը, Մագա Հարությունյանը, Լենդ Մկրտչյանն ու Լեւոն Սարգսյանը։ Միջոցառումը վարում էր դերասանուհի Լիա Զախարյանը։
Ինչ վերաբերում է ռեժիսոր Տիգրան Մետաքսին, նա հանրահայտ դերասանուհի Մետաքսյա Սիմոնյանի եւ ռեժիսոր Կիմ Արզումանյանի թոռն է, մասնագիտությամբ տնտեսագետ է, սակայն ասում է՝ գեներն արթնացել են ու սկսել է ֆիլմեր նկարահանել։
Անդրադառնալով «Որս» ֆիլմի հետագա ճակատագրին՝ ռեժիսորը նշեց, որ դիտումից անմիջապես հետո մեկնելու են Իսպանիա, որտեղ ժապավենը պետք է ներկայացնեն միջազգային կինոփառատոնի։ Ֆիլմը միջազգային հարթակներում ներկայացվելու է հայերենով, սակայն կախված երկրից՝ կլինեն ենթագրեր՝ ռուսերենով, անգլերենով եւ իսպաներենով։
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը