Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի պառատոնի պատվավոր հյուրն է Կաննի և Բեռլինի փառատոնների գլխավոր մրցանակակիր, օսկարակիր ռեժիսոր և սցենարիստ, համաշխարհային կինոյի կենդանի դասական Կոստա-Գավրասը։
Կոստա-Գավրասի օսկարակիր «Z»-ը Օսկարի պատմության առաջին ֆիլմն է, որն առաջադրվել է թե՛ «Lավագույն ֆիլմ», և թե՛ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգերում:
1982 թվականին «Անհետ կորած» ֆիլմի համար Կոստա-Գավրասն արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» և «Օսկար» մրցանակի՝ լավագույն էկրանավորման սցենարի համար, իսկ «Երաժշտական արկղիկ» (1989թ.) Բեռլինի 40-րդ միջազգային կինոփառատոնում արժանացել է «Ոսկե արջ» մրցանակին:
Նա եղել է ֆրանսիական կինոյի նահապետ Ռենե Կլերի օգնականը և իր հերթին ազդեցություն է ունեցել այնպիսի ռեժիսորների վրա, ինչպիսիք են Օլիվեր Սթոունը և Սթիվեն Սոդերբերգը։
«Ոսկե ծիրան» -ից օրեր անց Լոկառնոյի կինոփառատոնը Կոստա-Գավրասին կշնորհի պատվավոր մրցանակ՝ կինոարվեստում ունեցած անգնահատելի ավանդի համար։ Ֆրանսիական Սինեմատեքի նախագահ Կոստա-Գավրասը մի քանի ամիս անց կդառնա 90 տարեկան։
Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 10-17-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր կինոփառատոներից։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:43, 14 օգոստոսի
«Հանգիստ»․ Լիլուի լուսանկարը լողավազանից23:12, 14 օգոստոսի
Քարդի Բին առանց դիմահարդարման լուսանկար է հրապարակել, եւ երկրպագուները չեն ճանաչել երգչուհուն22:43, 14 օգոստոսի
«Գեղեցիկ ու էլեգանտ»․ Ժաննա Բուտուլյանի լուսանկարը22:14, 14 օգոստոսի
25 տարվա համատեղ կյանքից հետո Metallica-ի մենակատարը ամուսնալուծության հայց է ներկայացրել21:46, 14 օգոստոսի
«Ամեն նկար իր տրամադրությունը ունի»․ Լիա Զախարյանի ֆոտոշարքը21:12, 14 օգոստոսի
Իշխող կանայք. ովքեր են նրանք20:39, 14 օգոստոսի
Նարե Գեւորգյանի սպորտային լուքը20:05, 14 օգոստոսի
Ի՞նչ արժե սելֆին «Գահերի խաղի» աստղ Էմիլիա Քլարկի հետ19:45, 14 օգոստոսի
«Լոս Անեջելսում «միշտ ամառ է» տաք ու արեւոտ»․ Քրիստինա Եղոյանի «street style»-ը19:12, 14 օգոստոսի
Թեյլոր Սվիֆթի կարճամետրաժ ֆիլմը կարող են առաջադրել «Օսկար 2023»-ին18:44, 14 օգոստոսի
Վարդագույնը՝ կապույտի համադրությամբ․ Մարինկա Խաչատրյանի լուսանկարը18:07, 14 օգոստոսի
Անաստասիա Զավորոտնյուկի դուստրը խոսել է ծանր հիվանդ մոր վիճակի մասին