Տոբոլսկում թալանվել է «Ласковый май» խմբի մահացած մենակատարի հիշատակին նվիրված հուշահամալիրը։ Տեղի բնակիչները կասկածում են երկու դեռահասների։
Յուրի Շատունովի անսպասելի մահը ցավ էր նրա միլիոնավոր երկրպագուների համար։ Ռուսաստանի շատ քաղաքներում ինքնաբուխ հուշահամալիրներ են հայտնվել՝ ի հիշատակ ժողովրդի սիրելիի։ Տոբոլսկի բնակիչները արվեստագետի հիշատակը հարգել են Զավալնոյե գերեզմանատանը։
Սակայն վանդալները թալանել են հուշահամալիրը։ Նրանք թողել են միայն գետնին նետված եւ տրորված սպիտակ վարդեր, ինչպես նաեւ երգչի ճմրթված լուսանկարներ։
«Այսօր մենք գնացինք գերեզմանատուն՝ Յուրի Շատունովի լուսանկարները ստուգելու։ Եվ պարզեցինք, որ ինչ-որ մեկը գողացել է շրջանակները: Ինչպես նաեւ հրեշտակը: Խոսքեր չունեմ նկարագրելու այն ցավը, որ զգում եմ: Ես չեմ կարողանում զսպել արցունքներս։ Շրջանակները ինքս եմ գնել։ Եթե ինչ-որ մեկն ինձ դիմեր եւ խնդրել, ես կգնեի։ Բայց այս կերպ վերցնելը պարզապես սրբապղծություն է », - կիսվել է Սվետլանա Սորոկինան:
«Եթե դա ձեզ դուր չի գալիս կամ զայրացնում է, պարզապես անցեք կողքով: Այսպես չպետք է լինի, հասկանու՞մ եք։ Այս մարդն արտիստ է։ Նրա երգերով երեք սերունդ է մեծացել։ Նա լեգենդ է», - ВКонтакте սոցիալական ցանցում հուզված արտահայտվել է Սորոկինան։
Աղբյուրը՝ Cosmo.ru
Լուսանկարները՝ Սոցցանցեր
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:10, 28 մարտի
Կառլ Լագերֆելդի ֆուտուրիստիկ բնակարանը Փարիզում վաճառվել է 10,8 մլն դոլարով13:30, 28 մարտի
Օդել Բեքհեմ կրտսերը բաժանվել է Քիմ Քարդաշյանից՝ նրա հետ ընտանիք կազմելու ցանկության պատճառով12:55, 28 մարտի
Ջուլիա Ռոբերթսը կնկարահանվի ռեժիսոր Լուկա Գուադանինոյի թրիլերում12:13, 28 մարտի
Մայքլ Ջեքսոնի երեք երեխաները հայտնվել են կարմիր գորգի վրա՝ ի պատիվ իրենց հանգուցյալ հոր11:17, 28 մարտի
Քիմ Քարդաշյանին դատի են տվել կահույքի համար10:29, 28 մարտի
Բրիթնի Սփիրսը նիհարում և շարունակում է հրապարակել իր մերկ լուսանկարները10:03, 28 մարտի
«Ինկած բերդի իշխանուհին»՝ Լավագույն ներկայացում, Տիգրան Գաբոյանն ու Արաքսյա Մելիքյանը՝ լավագույն դերասաններ. կայացավ «Արտավազդ» մրցանակաբաշխությունը09:00, 28 մարտի
ՄԱՐՏԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:15, 27 մարտի
Իտալացի մոդելն այնքան գեղեցիկ է, որ շատերը վստահ են, որ նա չափազանց լավն է իրական լինելու համար22:17, 27 մարտի
Շոտլանդական արտադրող արհեստական ինտելեկտի միջոցով ստեղծել է հազվագյուտ վիսկի՝ 50 հազար դոլար արժողությամբ21:02, 27 մարտի
Մոնակոյում կանցկացվի Superyacht Chef-ի 5-րդ մրցույթը21:00, 27 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկի. Ինձ համար Հայաստանը միշտ ասոցացվում է ուրախության հետ