Վիզաժիստներն ու կոսմետոլոգները խորհուրդ են տալիս ամռանը հանգստի ընթացքում չշպարվել եւ գոնե որոշակի ժամանակով հրաժարվել ծանր դիմահարդարումից։ Կարեւոր է մաշկին եւս հանգիստ տալ։
Սակայն նույնիսկ շոգ եղանակին երբեմն, ամեն դեպքում, ցանկություն է լինում ընդգծել դիմագծերը, հայացքն արատահայտիչ դարձնել ու նաեւ չմոռանալ՝ ինչպես շպարվել։ Elle-ը ներկայացրել է ինը պարզ, բայց արդյունավետ խորհուրդներ, որոնք ձեր ամառային դիմահարդարումը կայուն ու գեղեցիկ կդարձնեն։
Քիչն ավելի լավ է
Ե՛վ շպարվելիս, ե՛ւ մաշկը խնամելիս։ Եթե դրսում 30 աստիճան է կամ ավելի, հարկավոր չէ հետեւել մաշկի խնամքի՝ բազմաստիճան համակարգին՝ տոնիկ, լոսյոն, բուստեր։ Մաշկին թույլ տվեք հանգստանալ, սահմանափակվեք երեք հիմնական միջոցներով՝ մաքրող, խոնավեցնող եւ արեւապաշտան։ Սնուցող դիմակներն ու շիճուկները թողեք գիշերային խնամքի համար։
Փրայմեր օգտագործեք
Կօգնեն երկարացնել դիմահարդարման «կյանքը» շոգին, իսկ որոշ փրայմերներ նաեւ կփոխարինեն տոնային քսուքսին։ Ժամանակակից փրայմերները ոչ միայն հարթեցնում են մաշկի տոնը, այլեւ խոնավեցնում են այն։ Իսկ այն միջոցներ, որոնք նաեւ SPF են պարունակում, պաշտպանում են նաեւ վնասական ուլտրամանուշակագույն ճառագայթումից։
Ջրակայուն սեւաներկ
Օրվա ընթացքում պահպանվում են թարթիչներին, անկախ շոգից ու բարձր խոնավությունից։
Արեւապաշտպան միջոցներ, որոնք տոնային էֆեկտ ունեն
Եթե չի հաջողվում (չեք ցանկանում) ամբողջովին հրաժարվել տոնային միջոցից, փորձեք խիտ քսուքը փոխարինել արեւապաշտպան ֆլյուիդով, որը տոնային էֆեկտ ունի՝ մաշկի հարթ երանգ եւ միաժամանակ պաշտպանություն ուլրամանուշակագույն ճառագայթներից՝ հնարավո՞ր է արդյոք ավելին ցանկանալ։
Դիմահարդարում առանց հայլայթերի
Ամռանը կարելի է մոռանալ հայլայթերի մասին․ շոգ եղանակին սկտիվորեն մաշկային ճարպ է արտադրվում, այնպես որ այս միջոցը կարիքը չի լինի։
Կոնսիլեր եւ դիմափոշի
Այս երկուսի միջոցով դիմահարդարվելն ամռանը ավելի հեշտ կլինի, քան խիտ տոնային քսուքով։ Կոնսիլերը կօգնի թաքցնել մաշկի անհարթությունները, դիմափոշին՝ ֆիքսվել դիմահարդարումը։ Դիմահարդարները խորհուրդ են տալիս դիմափոշին տարածել սպունգի եւ ոչ թե վրձնի օգնությամբ՝ բնական տեսք ստանալու համար։
Բրոնզեր
Միշտ կարող եք ընտրել այս միջոցը, երբ ցանկանում եք ընդգծել այտոսկրերն ու մաշկի գուգ երանգը։
Կարմրաներկ
Թեթեւ կարմրաներկը միշը թարմություն է հաղորդում դեմքին, այնպես որ այս միջոցը եւս պետք է ավելացնել ամռանն օգտագործվողների շարքին։
Դիմահարդարումը ֆիքսող միջոց
Շոգ եղանակին դիմահարդարումը ֆիքսելու համար համապատասխան սփրեյ օգտագործեք․ այն արագորեն կթարմացնի դեմքը, կերկարացնի դիմահարդարման «կյանքը», ինչպես նաեւ մաշկն անփայլ կդարձնի եւ կազատի կպչունության տհաճ զգացումից։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:46, 4 փետրվարի
Ջամբատիստա Վալի. գարնան գովերգ11:05, 4 փետրվարի
Իսկ դուք ու՞մ եք տեսել երազում․ իրենց փորձով կիսվել են Սրբուկն ու Վիկտորյա Սահակյանը09:00, 4 փետրվարի
ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:18, 3 փետրվարի
Հայկական փոփ․ սիրային լիրիկան որպես սուբլիմացիայի միջոց21:29, 3 փետրվարի
Wine Story. Աշխարհի ամենաթանկ գինիների հնգյակը, որոնք հիացմունքի են արժանի20:15, 3 փետրվարի
Աստղային գեղեցկության գաղտնիքներ. Ջեյ Լոն եւ նրա «հավերժ երիտասարդ» դեմքը19:18, 3 փետրվարի
18:49, 3 փետրվարի
BRUNETTE. ճանաչելի ոճի նրբությունները18:05, 3 փետրվարի
Մահացել է ֆրանսիացի կուտյուրյե Պակո Ռաբանը16:24, 3 փետրվարի
Պամելա Անդերսոն. երեք լեգենդար կերպար15:40, 3 փետրվարի
Viktor & Rolf. ոտքից գլուխ եւ հակառակը (ֆոտո)14:42, 3 փետրվարի
«Ստալոնեների ընտանիքը»․ Սիլվեստր Ստալոնեն կնոջ եւ դուստրերի հետ ռեալիթի շոու կթողարկի