Օֆին խոսել է երեւանյան այցի, հոր մահվան մասին եւ նկարահանվել News.am Style-ի ֆոտոշարքում

ՇոկTok. «Թատերականի ժողովուրդն ինձ ընդհանրապես չի սիրում». Դիանա Մխիթարյան

ՇոկTok. «Ես ու եղբայրս այնպես ենք արել, որ ոչ մայրս միայնակ լինի, ոչ` տատիկս». Գևորգ Մկրտչյան

«Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական բացումն ու կարմիր գորգը

Դեն Բիլզերյանը Երեւանում է․ Պոկերի արքան հանդիպել է երկրպագուներին ու ներկայացրել իր գիրքը

ՇոկTok. «Տղաների կողմից բացասական էր ընդունվում, որ ասում էի «привет пупсики»». Էվելինա Խանոյան

ՇոկTok. «Հայկական տիկտոկում վատ կոնտենտն ավելի շատ է, քան` լավը». Անդրանիկ

ՇոկTok. «Բոլորը մտածում էին, թե հղի եմ». Օվսաննա Խաչատրյան

«Ժառանգ80» նախագծի նկարահանման մեկնարկը տրված է

ՇոկTok. «Բուքմեյքերների գովազդ չեմ անի». Ռաֆո Համբարձումյանը` բլոգային կյանքի, տիկտոկերներին բլոկելու մասին

Ամերիաբանկի «Դարձիր փոփոխությունը» մրցույթի հաղթող թիմը ստացավ 3 մլն ՀՀ դրամ մրցանակ

ՇոկTok. Մագա Հարությունյանը` միլիոններ աշխատելու, սիրելիից բաժանվելու եւ Քինգ Ռուզիի հետ կոնֆլիկտի մասին

ՇոկTok. Անյա Սահակյանը` տղամարդու վրա ձեռք բարձրացնելու, ոստիկանություն ընկնելու, բաց տեսարաններում նկարահանվելու մասին

«Նոյը եւ՛ ինձ է նման, եւ՛ ամուսնուս». Լյուսի

ՇոկTok. «Իմ բոլոր ուզողները հիմնականում «ճիշտ աբրած տղերք են»». Ջուլիաննա Հարությունյան (julianna_loo_)

«Սիրո հասակ». մարտի 18-ից կմեկնարկի նոր հումորային նախագիծը

ՇոկTok. «Երբ ինձ հարցնում են, կուզեիր բոյով լինել, ասում եմ ոչ». Աստվածուհի (Ելենա Վարդերեսյան)

Նոր արկածներով եւ փորձություններով հումորային սիթքոմ. «Հյուրերն անցյալից»

ՀՈՒԼԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00, 5 հուլիսի

ԽՈՅԵՐ

Այսօր ձեր սիրելին իր կարծիք կարտահայտի այս կամ այն հարցի շուրջ, որի մասին դուք լռում էիք։ Դրա հետեւանքով լարվածություն կլինի հարաբերություններում, եւ դա միմյանց չհասկանալու պատճառ կդառնա։

ՑԼԵՐ

Այսօր չարժի շատ մտածել, թե ինչ է ձեզ սպասվում ապագայում։ Ապրեք ներկայով, լողացեք հոսանքի ուղղությամբ եւ գերագույն հաճույք ստացեք ձեր կյանքից։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Ստիպեք ձեզ մոռանալ մտածելու մասին եւ գործեք այնպես, ինչպես թելադրում է ինտուիցիան։ Ճիշտ է, այն հնարավոր է սխալվի որոշ փոքրիկ հարցերում, սակայն համեմատած ձեր մտքի՝ ավելի ճշգրիտ կլինի։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Սխրանքներ գործեք հանուն սիրո։ Պարտադիր չէ պարաշյուտով թռչեք կամ ձեր սիրելի էակին փրկեք դեւերից ու չարքերից։ Սխրանքներ լինում են նաեւ կենցաղային հարցերում, օրինակ՝ լվանալ ափսեները, արդուկել հագուստները կամ համաձայնել միասին գնալ պիկնիկի։ Դրանից հետո դուք կլինեք օրվա հերոսը ձեր սիրելիի համար։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Հիշեք, թե որքան դժվար էր փոփոխությունների սպասելը եւ թե ինչ երջանկություն էին դրանք պարգեւել ձեզ։ Այս հիշողությունները շատ են օգնելու ձեզ անձնական կյանքը կարգի բերելու հարցում։

ԿՈՒՅՍԵՐ

Ինքնակրթությամբ եւ ինքնակատարելագործմամբ զբաղվելու հիանալի օր է։ Բայց պետք է դա անել սիրելի անձնավորության հետ։ Ճիշտ է, նա այսօր այլ ծրագրեր ունի, բայց ձեր առաջարկը հաստատ չի մերժի։ 

ԿՇԵՌՔՆԵՐ

Միասին գնումներ կատարելու համար հիանալի օր է։ Փորձեք ոչ միայն գնել այն ամենը, ինչ պետք է ձեզ եւ ձեր սիրելի էակին, այլեւ այն ինչից դուք հաճույք կստանաք։ Կարեւորը ցանկությունն է։

ԿԱՐԻՃՆԵՐ

Ձեր խնայատուփն արդեն մետաղադրամներով լի է, եւ հավաքված գումարը բավարար կլինի սիրելի էակի հետ ճամփորդության գնալու համար։ Հենց այն օրն է, երբ պետք է միասին որոշեք, թե ինչպես եք ծախսելու այդ գումարը եւ ուր եք պատրաստվում գնալ ընտանիքի անդամների հետ։ Ի դեպ, դուք հաճույք կստանաք ոչ միայն ճամփորդությունից, այլեւ միասին որոշում կայացնելու գործընթացից։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Ձեր սիրելի անձնավորությունը կարող է ոչ ադեկվատ պահվածք ցուցաբերել։ Նա շատերի համար անկանխատեսելի կլինի, բայց ոչ ձեզ համար, քանի որ դուք վաղուց եք  ճանաչում ձեր սիրելիին։ Ստիպված եք լինելու մյուսներին նույնպես բացատրել, թե ինչ է կատարվում նրա հետ, իսկ հարկ եղած դեպքում՝ զգուշացնեք հնարավոր վտանգի մասին։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Զարկ տվեք ձեր երեւակայությունն ու ստեղծագործ միտքը եւ հետաքրքիր մի բան մտածեք։ Օրինակ՝ նկարեք ձեր սիրո խորհրդանիշը, բանաստեղծություն կամ երգ գրեք ձեր սիրո մասին։ Նույնիսկ եթե դա  գերազանց եւ պրոֆեսիոնալ չստացվի ձեզ մոտ, հոգ չէ։ Ձեր սիրելին իսկապես կգնահատի եւ շնորհակալ կլինի ձեզ գործադրած ջանքերի համար։

ՋՐՀՈՍՆԵՐ

Կարիք չկա երկար վերլուծել եւ բացատրել ձեր զգացմունքները սիրելի անձնավորության նկատմամբ, քանզի միեւնույն է ռացիոնալ բացատրություն չեք գտնելու՝ նույնիսկ եթե շատ ջանք թափեք։

ՁԿՆԵՐ

Դուք ինքներդ չեք հասկանա, թե կյանքի ուղին ուր է մտադիր հասցնել ձեզ եւ ինչ պետք է անեք։ Թույլ տվեք, որ ճանապարհն ինքը ձեզ տանի։ Գուցե այն առանց ձեր միջամտության հիանալի դռներ բացի։ 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
«Եվրատեսիլ 2019». ձեզ դո՞ւր է գալիս Սրբուկի մրցութային «Walking out» երգը
Այո
Ոչ