Ռուս երգիչ Գրիգորի Լեպսը պատմել է կնոջ՝ Աննա Շաշլիկովայից բաժանվելու պատճառի մասին, ում հետ ամուսնացած է եղել 20 տարի։ Այս մասին նա ասել է «Телесемь»-ին տված հարցազրույցում։
Կատարողն ասել է, որ իրեն մեղավոր է համարում կնոջից բաժանվելու համար։ «Իհարկե, ես ափսոսում եմ, որ այդ ամենը տեղի ունեցավ։ Շատ տգեղ ձեւով վիրավորել եմ կնոջս, ով հավատարմորեն ծառայել է ինձ մի քանի տասնամյակ։ Բայց ամուսնալուծությունների ու տարաձայնությունների հարցում մենք ոչ առաջինն ենք, ոչ վերջինը։ Տեղի ունեցածը մենք համաշխարհային բեսթսելեր չենք դարձնում: Այստեղ անձնական պահ է, դժվար է պատասխանել»,- ասել է Լեպսը:
Բացի այդ, արտիստը հավելել է, որ եւ՛ ինքը, եւ՛ իր նախկին կինը «նորմալ, քաղաքակիրթ» մարդիկ են, ուստի նրանց հաջողվել է լավ հարաբերություններ պահպանել միմյանց հետ։ Լեպսն ընդգծել է, որ շարունակելու է աջակցել Աննային եւ նրանց ընդհանուր երեխաներին։
«Ես շնորհակալ եմ կնոջս կյանքի լավագույն տարիների համար, որոնք նա անցկացրել է ինձ հետ, եւ այն տարիների, որոնք դեռ միասին ենք անցկացնելու: Նկատի ունեմ ոչ որպես զույգ, միասին, քանի որ ես միշտ այնտեղ եմ լինելու, օգնելու եմ ընտանիքիս, երեխաներիս եմ մեծացնելու, հոգալու եմ նրանց կարիքները։ Այս ամենն իմ ուսերին է, ինչպես ենթադրվում է իսկական տղամարդու պարագայում», - հայտնել է կատարողը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:40, 12 օգոստոսի
«Երբ չկա... անընդմեջ հետդ է...»․ Գայանե Ասլամազյանը Գեւորգ Եղիազարյանի հետ տեսանյութ է հրապարակել23:04, 12 օգոստոսի
Մադոննան պատմել է, որ մի անգամ քիչ էր մնում վերջ դնել իր կարիերային22:38, 12 օգոստոսի
«Իմ կյանքի ամենասիրուն առավոտներից էր այսօր»․ Արմինկա22:12, 12 օգոստոսի
Դավիթ Մանուկյանը 20 միլիոնով ամենագնաց է գնել21:36, 12 օգոստոսի
«Իմոնք»․ Անուշիկ Ալավերդյանի եւ զավակների լուսանկարը21:12, 12 օգոստոսի
Ինչպես դիմավորել ամուսնուն գործուղումից վերադառնալիս20:46, 12 օգոստոսի
«Այնքան կարեւոր է, որ ամուսնուդ հետ լինես նույն ալիքի վրա»․ Լուսինե Թովմասյան (ֆոտո)20:17, 12 օգոստոսի
Վայնշտեյնի ամենաերիտասարդ զոհը պատմել է, որ իրեն բռնաբարել են 16 տարեկանում19:47, 12 օգոստոսի
Ինչպես մաքրել օրգանիզմը հանգստյան օրերին19:12, 12 օգոստոսի
Բրիթնի Սփիրսի նախկին ամուսինը մեղավոր է ճանաչվել արտիստուհու տուն ներխուժելու եւ վանդալիզմի մեջ18:33, 12 օգոստոսի
«Վայելիր ամեն հնարավոր վայրկյանն ու մի քիչ հումորով վերաբերիր աշխարհին․ միգուցե դա փրկի»․ Արեւիկ Ուդումյան (ֆոտո)18:12, 12 օգոստոսի
«Ջոկեր» ֆիլմում Հարլի Քվինի կերպարի համար․ հայտնի է Լեդի Գագայի հոնորարի չափը