«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Համասյանի ու Ռիք Ռոզատոյի երաժշտությունը՝ ARARAT-ի լեգենդար համի ու Ձիթողցյանի կտավների ուղեկցությամբ

ՇոկTok. «Մարդիկ ինձ են օգնում. ես եմ որոշում օգնել ընտանիքների, թե`ոչ». Տարոն Սարգսյան

Ֆրանսիական շքեղություն՝ փարիզյան շնչով. Les Nereides զարդերը՝ 6 տարի Երեւանում

Stylish Faces․ Հասմիկ Կարապետյանը՝ իր համար արված խենթ քայլերի, երկրպագուների հանդեպ ամուսնու վերաբերմունքի եւ այլ թեմաների շուրջ

«Վարձով ընտանիք». նոր հումորային նախագիծ` Մարջան Ավետիսյանի, Էմմա Սապունջյանի, Լեւոն Հախվերդյանի մասնակցությամբ

«Լեռները կհիշեն». ինչպես են ընթանում նոր հեռուստասերիալի նկարահանումները

«Լեռները կհիշեն» հեռուստասերիալի դերասանկական կազմը՝ Խուստուփ լեռան բարձունքին

Սեւ կատակերգություն՝ ապրելու կարեւորության մասին. «Սեւազգեստ կանայք» ֆիլմի փակ դիտումը` Երեւանում

Կարմիր գորգ. հայտնիների look-երը` «Սեւազգեստ կանայք» ֆիլմի պրեմիերային

ՇոկTok. «Հորս կարիքն այլեւս չեմ զգում». տիկտոկեր Նանո

Ֆոտովլոգ Արսեն Սարգսյանի հետ. խելահեղ Նյու Յորք

ՇոկTok. «Շատերն են թիկունքիցս հարվածել». տիկտոկեր Մանե (man_go)

BACKSTAGE. Ինչպես են ընթանում «Բոլոլա» սիթքոմի նկարահանումները

ՇոկTok. «Երբեք չեմ ցանկանա տղա լինել». տիկտոկեր Արմինե (@poso)

«Stylish Faces». Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորին

Հայտնիների կենդանիները. Դայանա Դավթյանի շնիկը՝ Վիննին, եւ ինչ է պահել «Միսս Տիեզերք Արմենիա 2019» ճանաչված գեղեցկուհին նրանից առաջ

ՇոկTok. «Համբույրի տեսարանի պատճառով հրաժարվել եմ նոր նախագծում նկարահանվել». Լիլիա Վարդանյան

«Ոսկե ծիրանի» փակման արարողությունը, Թերի Ջորջի «խոստումն» ու փառատոնի մրցանակակիրները (ֆոտո)

21:55, 17 հուլիսի

Եվս մեկ «Ոսկե ծիրան» դարձավ պատմություն. այսօր` հուլիսի 17-ին, կայացավ երեւանյան կինոտոնի փակման հանդիսավոր արարողությունը, որի շրջանակում հայտարարվեցին նաեւ մրցանակակիրները:

Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում «Ոսկե ծիրանի» արժանացավ Լի Ժույծյունի «Հող էիր՝ հող դարձար» ֆիլմը։ Արծաթե ծիրան ստացավ Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը»։ Հատուկ հիշատակման արժանացավ Սիրիլ Շեյբլինի «Խմորումը»։

Պետեր վան Բյուրենի անվան Տարածաշրջանային համայնապատկեր մրցույթում Ոսկե ծիրանի արժանացավ Քուրդուին Այուբի «Արևը», Արծաթե ծիրանի՝ Մահմուդ Ղաֆարիի «Խնձորի օրը»։ Հատուկ հիշատակման արժանացավ Զայնե Աքյոլի «Ռոժեքը»։

294246858_388779156480480_2319529398369887174_n.jpg (120 KB)

FIPRESCI մրցանակ ստացավ Մահմուդ Ղաֆարիի «Խնձորի օրը»։

«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում Ոսկե ծիրանի արժանացավ Մոհամադռեզա Ֆարզդի «Ենթագումարներ»-ը։ Արծաթե ծիրան ստացավ Անա Ջեգնարաձեի և Մարիտա Թեվձաձեի «Մեռածները կհասկանան» ֆիլմը։ Հատուկ հիշատակման արժանացավ Ահմադ Սալեհի «Գիշերը»։ 

Գենադի Մելքոնյանի անվան հատուկ մրցանակ ստացավ Համբարձում Համբարձումյանի «Կորեական դելիկատեսը» (լավագույն հայկական կարճամետրաժ):

«Խոստում լավագույն մարդասիրական ֆիլմ» հատուկ մրցանակ ստացավ Սիմոն Լերենգ Վիլմոնթի «Բեկորներից հավաքած տունը»։

293850139_807632676870987_2365858963558610277_n.jpg (141 KB)

«Կարող էինք, իհարե, շատ երկար խոսել փառատոնի մասին, անդրադառնալ 150-ից ավել հյուրերին, բայց մեզ համար ավելի կարեւոր է այն փաստը, որ փառատոնը մեզ համար դարպաս է, որը տարվա մեջ բացվում է ընդամենը 7 օր, եւ մենք էկրանների միջով ներս ենք հրավիրում ամբողջ աշխարհին, նաեւ այն հրաշալի հյուրերին, որոնք ներս են մտնում այդ դռնով. այդ դռները փակելուց առաջ կա մի հույս, որ մենք այդ դարպասի բանալին փոխանցում ենք ամբողջ աշխարհին»,-նշեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը: Փառատոնի հիմնադիր-նախագահ Հարություն Խաչատրյանը ցավով նկատեց, որ այս տարի ոչ բոլոր մրցանակակիրներն էին ներկա փառատոնին, սակայն նա հույս հայտնեց, որ հաջորդ` 20-րդ հոբելյանական «Ոսկե ծիրանը» կկարողանա հյուրընկալել էլ ավելի շատ հատուկ հյուրերի եւ մրցանակակիրների:

«Միեւնույն ժամանակ բոլոր նրանք, ովքեր ներկա են փառատոնին, արդեն հաղթող են, որովհետեւ միասին մենք կարողացել ենք հաղթահարել բավական դժվարի ժամանակաշրջան»,- իր խոսքում նշեց նա:

Երեւանի «Ոսկե ծիրան» միջազգային 19-րդ կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթի ժյուրիի նախագահն էր իռլանդացի օսկարակիր սցենարիստ, Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջը։ Նա բեմից շնորհակալթյուն հայտնեց Հայաստանին ու հայ հանդիսատեսին ջերմ հյուրընկալության համար եւ խոստացավ` «Դեռ կվերադառնամ»:

293601554_583035399975722_5200053935222845054_n.jpg (82 KB)

Մրցանակաբաշխության արարողությանը հաջորդեց Կարին Հովհաննիսյանի «Չտեսնված հանրապետություն» ֆիլմի ցուցադրությունը։

Երեւանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի ունեցավ հուլիսի 10-17-ը։ Միջազգային կինոտոնը հանրությանը ներկայացրեց մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաեւ ֆիլմեր ամենահեղինակավոր կինոփառատոներից։ Երեւանի քաղաքապետարանը փառատոնի այս տարվա գլխավոր հովանավորն էր։ Փառատոնը անցկացվում էր ՀՀ ԿԳՄՍ աջակցությամբ։

 293489456_743475456701897_1490453697704244001_n.jpg (123 KB)

293542283_5161952217243505_7771262426132081377_n.jpg (101 KB)

293580320_1317803385415203_8408890676414005570_n.jpg (108 KB)

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Քվեարկել են (9)  |  Այլ հարցում